ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կատարում է 2023-2024 ուս. տարվա ընդունելություն հեռակա ուսուցման ասպիրանտուրայում ԺԷ.00.01 «Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտությամբ (անվճար հիմունքով, պարտադիր զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի 1 տեղ):

 Դիմումներն   ընդունվում են օգոստոսի 22-ից մինչև   սեպտեմբերի   7-ը ներառյալ:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  2. օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  3. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  4. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի),
  5. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  6. Անձնագիրը և բուհի դիպլոմների բնօրինակները ներկայացնել անձամբ:

Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է բուհի ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից ստացած համապատասխան միավորը հաստատող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:

Օտար լեզուներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

1․ անգլերենից «TOEFL» (iBT) (այբիթի) 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ) 5․5 միավորը

2․ ֆրանսերենից՝ «TCF» (ԹԻՍԻԷՖ) 200 միավորը

3․ գերմաներենից՝ «on DAF» (օն ԴԱՖ) 60 միավորը

 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով՝ Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի  պետական  ինստիտուտ, 2-րդ հարկ, 206 սենյակ, հեռ.՝ 060-27-21-45: 

Թատրոնի պատմություն և տեսություն առարկայի հարցաշար

Կինոյի պատմություն և տեսություն առարկայի հարցաշար

Կիսվեք սոցցանցերում