Միջազգային կապեր


Ընդհանուր տեղեկություններ

ԵԹԿՊԻ-ի «Միջազգային կապեր» բաժնի հիմնական նպատակն է ինստիտուտի միջազգայնացումը, համաշխարհային գիտակրթական գործընթացներում ինստիտուտի ինտեգրման կազմակերպումը, առաջնակարգ բուհերի հետ առկա համագործակցության ընդլայնումը և նոր պայմանագրերի կնքումը և գիտամշակութային սերտ կապերի զարգացումը:

Միջազգային կապերի բաժինը մշտապես վարում է ԵԹԿՊԻ-ի գործունեությանը համապատասխան ՀՀ-ում գրանցված միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան բուհերի ու գիտական կենտրոնների հետ բանակցություններ, կազմակերպում օտարերկրյա մասնագետների և պատվիրակությունների այցելություններ, ԵԹԿՊԻ-ի պրոֆոսորադասախոսական և վարչական անձնակազմի և ուսանողների մասնակցությունը արտերկրյա մրցույթների, փառատոների և փորձի փոխանակման ծրագրերի: Բաժինն իրականացնում է նաև անհրաժեշտ փաստաթղթերի ու վիզաների ձևակերպման աջակցություն, արտերկրում մեր ներկայացուցիչների կացության ապահովում, ինչպես նաև արտասահմանյան հյուրերի՝ ՀՀ-ում կացության կազմակերպում:

2018թ․-ից ԵԹԿՊԻ-ն մասնակցում է Էրազմուս+ դրամաշնորհային շարժունության ծրագրին՝ Իռլանդիայի  Դուն Լեարի Դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։
Բաժինը մշտապես աշխատանքներ է իրականացնում դրամաշնորհների ստացման, միջազգային շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով:

Համագործակցություն է իրականացվում արվեստի տարբեր բուհերի և փառատոների հետ։ Ցանկը մշտապես ընդլայնվում է, իսկ առանձին միջոցառումներն իրականացվում են առանձին համաձայնագրերի միջոցով։

            ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին 2014թ.-ից ։

ԵԹԿՊԻ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում: Բաժինը տարեցտարի ավելացնում է միջազգային գործնկերների հետ հաստատվող համագործակցությունների շրջանակը


ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Կանոնադրություն

Համաձայնագրեր

Գործունեության հաշվետվություն

2017

2016թ. նոյեմբերի 24-ի ԵԹԿՊԻ-ի Գիտական խորհրդի որոշմամբ ԵԹԿՊԻ-ի Միջազգային հարաբերությունների, լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնը լուծարվեց, և դրա հիմքի վրա ստեղծվեց երկու նոր ստորաբաժանում՝

  • Միջազգային հարաբերությունների բաժին,
  • Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն:

Մշակվեցին Միջազգային հարաբերությունների բաժնի պետի, տեղակալի և մասնագետի աշխատանքային գործառույթները:       

Միջազգային դրամաշնորհային ծրագրեր

  • 2017թ ապրիլին մշակվեց և հայտ ներկայացվեց Մշակույթի նախարարության կողմից առաջարկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային դրամաշնորհի համար: ԵԹԿՊԻ-ի միջազգային հարաբերությունների բաժինը հետազոտեց ոլորտի կարիքները, պլանավորեց զարգացման ծրագիրը՝ «Անիմացիայի և Մուլտիմեդիայի լաբորատորիա» անվանմամբ, որի առաջնային նպատակն է անիմացիոն ոլորտի զարգացումը Հայաստանում՝ ԵԹԿՊԻ-ում լաբորատորիայի հիմնման և մասնագիտական կարճաժամկետ ծրագրի ներդրման միջոցով: Մշակվեց   հայտն ըստ ձևաչափի՝ ծրագրի նպատակները, նկարագրությունը, խնդիրները, ժամկետները, բյուջեն և այլ ենթակետեր, և դիմում-հայտը ուղարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային դրամաշնորհին:
  • Մշակվեց «Արվեստի և Մշակույթի կառավարում» ծրագիր`կառավարման մասնագիտական (ոչ ակադեմիական) դրամաշնորհային ծրագրին դիմելու համար, որն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից՝ ԵՄ աջակցությամբ:

Խորհրդակցելով Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան Արմեն Հարությունյանի և Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ Արթուր Ղուկասյանի հետ՝ բաժնի կողմից մշակվեցին բոլոր անհրաժեշտ կետերը, որոնք ընդգրկում էին ծրագրի նպատակները, գործառույթները, աշխատակազմը, բյուջեն և այլ ենթակետեր: ԵԹԿՊԻ-ի կողմից ներկայացված ծրագիրն ընդունվել է և ենթակա է դիտարկման՝ 5 այլ բուհերի ծրագրերի հետ:

       Եվրոպական միության Էրազմուս+ միջազգային դրամաշնորհային

   ծրագիր

Էրազմուս + ծրագրին մասնակցելու համար իրականացվեց Եվրոմիության մասնակիցների պորտալում ԵԹԿՊԻ-ի գրանցում և ինստիտուտի PIC կոդի ստեղծում, պատրաստվեցին պորտալում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: ԵԹԿՊԻ-ի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Զարուհի Սահակյանը ԵԹԿՊԻ-ի ռեկտոր պարոն Դավիթ Մուրադյանի կողմից նշանակվեց որպես LEAR- իրավաբանական անձ:

Գործընկերներ գտնելու հնարավորությունները մեծացնելու նպատակով քննարկումներ տեղի ունեցան նաև այլ բուհերի միջազգային պատասխանատուների, ինչպես նաև ԵԹԿՊԻ-ի կառավարիչների, ամբիոնի վարիչների և դասախոսների հետ:

Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի խորհրդատվությամբ, ինչպես նաև ուսումնասիրելով հայաստանյան առաջատար բուհերի փորձը միջազգային փոխանակման ծրագրերի վերաբերյալ, բաժինը ձեռնարկեց և իրականացրեց անհրաժեշտ քայլեր միջազգային դրամաշնորհ ստանալու համար. ուսումնասիրվեցին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում բոլոր ծրագրային երկրների այն բարձրագույն կրթական հաստատությունները, որոնց կրթական ուղղվածությունը համապատասխանում է ԵԹԿՊԻ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերին: Ծրագրային երկրներում գործող, Էրազմուս+ չարթեր ունեցող հաստատություններ ուղարկելու համար պատրաստվեցին էլ. նամակներ՝ կցելով ԵԹԿՊԻ-ն ներկայացնող բոլոր անհրաժեշտ հղումները և տեղեկատվական նյութերը: Առաջարկները կառուցվել են յուրաքանչյուր հաստատության կողմից տրամադրվող ծրագրերին համապատասխան և ուղարկվել հաստատությունների միջազգային համագործակցության պատասխանատուներին:

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում գործընկեր որոնելու արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի հետ: Ստորագրվեց միջբուհական համաձայնագիր Էրազմուս+ -ի շրջանակներում փոխանակման ծրագրեր իրականացնելու մասին, մանրամասն նկարագրվեց ծրագրի պայմանները և կողմերի պահանջները: Բանակցությունների արդյունքում դիմողի՝ Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի կողմից, որպես առաջին համագործակցություն առաջարկվեց իրականացնել աշխատակազմի շարժունություն 2+2 ձևաչափով, որի հաստատման դեպքում յուրաքանչյուր հաստատության մեկ դասախոս և մեկ վարչական աշխատակից հնարավորություն կունենան մասնակցելու շարժունությանը: Պատրաստվում է դիմում Լիտվայի Էրազմուսի գրասենյակին, որի հաստատման և բարեհաջող իրականացման դեպքում հետագայում հնարավոր կլինի իրականացնել ուսանողների շարժունություն՝ 3-ից մինչև 12 ամիս տևողությամբ:

Գործընկեր գտնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով բաժինը լրացրեց «Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա երկրներում գործընկերների որոնման հայտը», որը առաջարկվել էր բուհերին Էրազմուս+ Հայաստանյան գրասենյակի կողմից:

Լրացվեց և ուղարկվեց նաև «Էրազմուս+ Գործընկերների որոնման հայտաձևը», որը Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կարլովայի կողմից ներկայացվեց Իտալիայի Պալերմո քաղաքում տեղի ունեցած տեղեկատվական ժողովի շրջանակներում:

ԵԹԿՊԻ-ի 2017 թվին ստորագրված համաձայնագրեր և համագործակցության ընդլայնում

2017 թվին ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանի կողմից ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր հետևյալ բուհերի հետ՝

  • Ռուսաստանի թատերական արվեստների պետական ինստիտուտ (ԳԻՏԻՍ)
  • Մոլդովայի երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա
  • Միջբուհական համաձայնագիր Էրազմուս+-ի շրջանակներում փոխանակման ծրագրեր իրականացնելու մասին Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի հետ:

Համագործակցության վերաբերյալ բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հաստատությունների հետ:

Իրականացվեցին նախապատրաստական աշխատանքներ 2017թ. փետրվարին ԵԹԿՊԻ-ում Ռուսաստանի թատերական արվեստների պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) պատվիրակության այցելության համար և ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ այցի ընթացքում:

Լատվիայի ՌԻԶԵԲԱ Բիզնեսի, արվեստների և տեխնոլոգիայի համալսարանի ներկայացուցչի՝ Նարինե Բժիշկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց համաձայնագիր ստորագրելու դրույթները և ուսանողների, դասախոսների փոխանակման հնարավորությունները: Համաձայնագրի օրինակը ուղարկվեց համալսարան՝ դիտարկման նպատակով:

Պաշտոնական նամակ՝ համաձայնագրի օրինակով և համագործակցության առաջարկով ուղարկվեց Սլովակիայի Բրատիսլավայի կատարողական արվեստների ակադեմիա:

2018թ. սեպտեմբերին երկու շաբաթով ԵԹԿՊԻ այցելելու և կարողությունների զարգացման ծրագիր իրականացնելու համար ձեռք բերվեց երկկողմանի համաձայնություն, և պաշտոնական հրավեր ուղարկվեց Գերմանիայի Մութեզիուսի կերպարվեստի և դիզայնի համալսարանի պրոֆեսորներ՝ կինոգետ Նորբերտ Շմիդզին և կինոռեժիսոր Ստեֆան Սաչին:

Ուելսի Էբերիսվիթ համալսարանի Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրների հետ համագործակցության մենեջեր Մուրթզա Ալի Գազնավիի և Բրիտանիայի դեսպանության տնտեսական պատասխանատու Արտաշես Դավթյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության, փորձի փոխանակման հնարավորությունները, հրավեր ստացվեց Ուելսում ամառային դպրոցին և փառատոնին մասնակցելու համար: Մուրթզա Ալի Գազնավիին տրամադրվեց երկու բուհերի միջև համաձայնագրի օրինակ, որն այժմ քննարկվում է՝ այն ստորագրելու նպատակով:

Պայմանավորվածություն ստեղծվեց ԱՄՆ դեսպանատան Մշակույթի/կրթության մասնագետ Հասմիկ Միքայելյանի հետ՝ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակներում ամերիկացի կինոգործիչներ Ջանեթ Գրիլոյի, Դագ Բլաշի և Օսկարակիր Ալեքս Ագոնի ԵԹԿՊԻ այցելելու վերաբերյալ:
Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվեցին մասնագետների վարպետության դասեր (փետրվարի 13 և 16, փետրվարի, 2017թ.):

Կապ հաստատվեց Դիլիջանի միջազգային դպրոցի թատրոնի ուսուցիչ, Նյու Յորքից ժամանած դերասան, դրամատուրգ Ջեյսոն Լասկիի հետ, ով 2017թ. հոկտեմբերին ԵԹԿՊԻ-ում իրականացրեց վարպետության դասեր, որը   շարունակական բնույթ է կրում:

Կապ հաստատվեց իսպանացի դերասան Վիկտոր Մելենդեզ Բոնայի հետ, ով 2017թ. նոյեմբերին ԵԹԿՊԻ-ում մասնակցեց Թատրոնի ֆակուլտետի դասերին և դասեր անցկացրեց ֆակուլտետի ուսանողների համար: Նրան շնորհվեց հավաստագիր՝ 30 ժամ թատրոնի ֆակուլտետում դասավանդելու և դասերին մասնակցելու վերաբերյալ:

Մշտադիտարկվեցին ԵԹԿՊԻ-ի գործող և ավարտվող ժամկետով համաձայնագրերը: Ժամկետանց կամ լրացող ժամկետով համաձայնագրերի դեպքում նամակներ ուղարկվեցին գործընկեր բուհերին՝ նոր համաձայնագրի նմուշով և երկարացման առաջարկով:                                   Միջազգային փառատոներ

Բաժնի կողմից իրականացվել են դիմում-հայտերի մշակում և ներկայացում, ըստ անհրաժեշտության ցուցաբերվել աջակցություն ԵԹԿՊԻ-ի ՊԴ կազմին և ուսանողներին, վիզաների աջակցություն, այլ կազմակերպչական աշխատանքներ՝ միջազգային փառատոներին նրանց մասնակցության համար:

  • 2017թ. մարտի 25-31-ը Ռուսաստանի թատերական արվեստների պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) կողմից կազմակերպված «Ինքնուրույն ռեժիսորական հատվածների տասներորդ միջազգային մրցույթին» և «Գործողություն և բեմական ինքնազգացողություն» թեմայով գիտաժողովին ԵԹԿՊԻ-ից մասնակցեցին պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը և նրա ղեկավարած 3-րդ ռեժիսորադերասանական կուրսի 8 ուսանող: Ըստ ԵԹԿՊԻ-ի և ԳԻՏԻՍ-ի երկկողմանի համաձայնագրի և ձեռք բերված նախնական համաձայնության՝ ԵԹԿՊԻ-ի ուսանողները հնարավորություն ստացան մեկ շաբաթ մասնակցել ինստիտուտի դասերին՝ փորձի փոխանակում իրականացնելով:
  • 2017թ. ապրիլի 17-21-ը Մոսկվայում կայացած «Твой шанс» 13-րդ միջազգային թատերական փառատոնին մասնակցեցին ԵԹԿՊԻ-ի շրջանավարտները՝   “The best of Shakespeare” ներկայացմամբ, ռեժ.՝ Զառա Անտոնյան:
  • ԵԹԿՊԻ-ի պատվիրակությունը՝ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Նարինե Սարգսյանի գլխավորությամբ մեկնեց Մոլդովայի երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա, որտեղ պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ղեկավարած կուրսի ուսանողները մասնակցեցին Մոլդովայի ք. Քիշնևի ուսանողական թատերական փառատոնին, ինչպես նաև անցկացվեցին վարպետության դասեր մեր մասնագետների կողմից:
  • ԵԹԿՊԻ-ի և Լեհաստանի Ադամ Միցկևիչի ինստիտուտի միջև գործող համաձայնագրի շրջանակներում 2017թ. ապրիլին Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Երզինկյանը, բակալավրիատի երկու և մագիստրատուրայի մեկ ուսանող մեկնեցին Լեհաստան՝ հնգօրյա ճանաչողական այցով:
  • 2017թ. հունիսի 18-22-ը ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը մասնակցեց Չինաստանի Յինչուան քաղաքում կայանալիք Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից կազմակերպած Ավանդական խաղարկային արվեստների ֆորումի 15-րդ թատերական ժողովին:

Բաժնի կողմից հայտեր են մշակվել և ներկայացվել նաև այլ միջազգային փառատոների և մի քանի գիտաժողովի Լեհաստանում, Պարսկաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և այլն:

               Մասնակցություն սեմինարներիվերապատրաստումների

Համաժողով՝ « Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով – նոյեմբերի 30,

Էրազմուս+ -Ծրագրի տեղեկատվական օրեր – նոյեմբերի 9, 10

Էրազմուս+- Սեմինար՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների և շրջանավարտների առաջընթացի վերահսկում» թեմայով – հոկտեմբերի 30, 31

Էրազմուս+ -Միջազգային հարաբերություններ բաժինների ներկայացուցիչների հանդիպում – հունիսի 9

Էրազմուս+ -Միջազգային հարաբերություններ բաժինների ներկայացուցիչների հանդիպում – հունիսի 2

Էրազմուս+ Գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպում ԵԹԿՊԻ-ում, հունվար, 2017թ.

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող <<Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար>> ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթաց- ապրիլի 18-21:

Ինչպես նաև մի քանի այլ սեմինարներ և վերապատրաստումներ:

Այլ գործառույթների իրականացում

Իրականացվել են թարգմանություններ՝ անգլախոս հյուրերի հետ հանդիպումների, ԵԹԿՊԻ-ում մասնագետների վարպետության դասերի ընթացքում:

Կատարվել է ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքի բովանդակության գրավոր թարգմանությունը՝ հայերենից անգլերեն: Մշակվել է պաշտոնական կայքի միջազգային հարաբերությունների բաժնի էջը, ստեղծվել է ֆեյսբուքյան էջ՝ տեղեկատվության թափանցիկության ապահովման նպատակով:

ԵԹԿՊԻ-ի 3 կրթական ծրագրերը թարգմանվել են հայերենից-անգլերեն, որոնց շրջանակում հնարավոր է փոխանակման իրականացում:

Մշակվել են ինստիտուտի 2018-2022թթ. ՌԾ-ի համար անհրաժեշտ փաստաթղթեր բաժնի կողմից նախկին ՌԾ-ով նախատեսված նպատակների իրագործման թույլ և ուժեղ կողմերի վերլուծություն: Աշխատանք է տարվել աշխատանքային խմբում՝ Միջազգային համագործակցության ռազմավարական նպատակների որոշման և բովանդակության պատրաստման նպատակով:

Կազմվել և մշակվել է անգլերեն լեզվի դասընթացի ծրագիր, որը ներկայացվել է ԵԹԿՊԻ-ի ղեկավարությանը: Անգլերեն լեզվի դասընթացի նպատակն է ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողերի համար հնարավորություն ստեղծել միջազգային շարժունությանը և փոխանակման ծրագրերին մասնակցելու համար:

ԵԹԿՊԻ-ի միջազգային հարաբերությունների բաժնի կողմից մշտապես իրականացվել է ուսանողների խորհրդատվություն և աջակցություն՝ միջազգային ծրագրերի, նորությունների վերաբերյալ:

Կատարվել է ԵԹԿՊԻ-ի «Կինոարվեստ», «Արվեստի կառավարում» , «Օպերատորություն» մասնագիտական կրթական ծրագրերի թարգմանություն հայերենից-անգլերեն, որոնց շրջանակում հնարավոր է անձնակազմի և ուսանողների շարժունության իրականացում:

2018

ԵԹԿՊԻ-ի Միջազգային հարաբերությունների բաժինը 2018թ․վերանվանվել է ԵԹԿՊԻ-ի Միջազգային կապերի բաժին։

2018թ․-ին ակտիվացել են երկկողմ փորձի փոխանակման ծրագրերը՝ ճանաչողական շարժունություն, վերապատրաստումներ, հանդիպումներ, համատեղ դասեր արտասահմանյան բուհերի մասնագետների և ուսանողների հետ: ԵԹԿՊԻ-ն մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, գիտաժողովների, վերապատրաստումների: Բաժինը մշակում է ուսանողական և դասախոսական շարժունության ծրագրեր՝ 2019թ. միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու նպատակով։ Ուսանողների շարժունությունը ապահովելու համար մշտապես գտնվում են ֆինասական աղբյուրներ։ Ուսանողական հարցումների և ֆոկուս-խմբերի միջոցով ուսումնասիրվում են ուսանողների կարիքները միջազգային համագործակցության ոլորտում։

Մշակվում են հայտեր փառատոների, դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար։ Ուսանողներին և դասախոսներին տրամադրվում է աջակցություն վիզայի ձեռքբերման և այլ կազմակերպչական հարցերում։

Միջազգային կապերի բաժնի ֆեյսբուքյան էջում մշտապես ներկայացվել է միջազգային դրամաշնորհների, միջոցառումների, ծրագրերի վերաբերյալ տեղեկություն՝ ուսանողների և դասախոսների համար։

Միջազգային իրադարձությունների վերաբերյալ պատրաստվել են հաղորդագրություններ ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքի համար, իրականացվել նյութերի թարգմանությունը հայերենից անգլերեն, բանավոր թարգմանություն իրականացվել արտասահմանյան մասնագետների կամ հյուրերի դասերի, միջոցառումների և հանդիպումների ժամանակ։

Միջազգային կապերի բաժինը կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել՝ ուսանողների մասնակցությունը հետևյալ միջոցառումներին ապահովելու համար՝

2018թ. մարտին ԵԹԿՊի-ի 3-րդ ռեժիսորական և դերասանական կուրսի 2 ուսանողներ Միջազգային կապերի բաժնի աջակցությամբ մասնակցեցին Ռուսաստանի Կեմերովոյի «Рыжий Клоун» միջազգային օնլայն փառատոնին և ստացան Լավագույն դերակատարում՝ 1-ին կարգի դափնեկրի մրցանակ։

2018թ. մարտի 30-ից ապրիլի 5-ը տեղի ունեցավ «ՎԳԻԿ-ի օրերը ԵԹԿՊԻ-ում»։ Համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի 35 հոգանոց պատվիրակությունը՝ ի դեմս անվանի ռուս կինոգործիչների, դասախոսների և ուսանողների, ժամանեցին ԵԹԿՊԻ: Տեղի ունեցան մասնագետների վարպետության դասեր, ՎԳԻԿ-ի բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդես, դերասանական կուրսի կողմից «Եվգենի Օնեգին» ներկայացման ցուցադրություն, ԵԹԿՊԻ-ի և ՎԳԻԿ-ի համատեղ համերգ, մշակութային միջոցառումներ (2018թ. ապրիլի 3-5-ը): Բաժնի կողմից իրականացվեց կազմակերպչական աջակցություն։

2018թ. ապրիլի 17-21-ը ԵԹԿՊԻ-ի 4-րդ ռեժիսորական կուրսի ուսանողի «Արքան մեռնում է» ներկայացումով ԵԹԿՊԻ-ի 5 ուսանող և Միջազգային կապերի բաժնի մասնագետը մեկնեցին Չեխիայի Բռնո քաղաքում տեղի ունեցած SETKANI ENCOUNTER միջազգային ուսանողական փառատոնին, մասնակցեցին վարպետության դասերին։

2018թ. ապրիլի 20-25-ը ԵԹԿՊԻ-ի ռուսական դերասանական կուրսի 3 ուսանող և 1 դասախոս մեկնեցին Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ ԳԻՏԻՍ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին, վարպետության դասերին:

2018թ. ապրիլի 30-ից մայիսի 6-ը Մոլդովայի երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիայի կողմից անցկացված ClassFest միջազգային ոսանողական թատերական փառատոնին մասնակցեցին ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորներ և 2-րդ կուրսի 7 ուսանող՝ «Ճակատագրի ճամպրուկ» ներկայացումով (Մոլդովա):

ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը 2018թ. նոյեմբերին մասնակցեց Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած Թատրոնի միջազգային ինստիտուտի ֆորումին, որտեղ ներկայացրեց ԵԹԿՊԻ-ն: Ֆորումին մասնակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել ԵԹԿՊԻ-ի կապերը, ձեռք բերել նոր գործընկերային կապեր։

2018թ. մայիսի 26-ից հունիսի 6-ը ԵԹԿՊԻ-ի Պարարվեստի ռեժիսուրա մասնագիտության 9 ուսանող՝ պրոֆեսորի և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի հետ մեկնեցին ք. Մոսկվա՝ մասնակցելու Ի. Կոբզոնի ղեկավարած Թատերական արվեստների ինստիտուտի կողմից իրականացվող ԲՐԻԿՍ երկրների միջազգային թատերական փառատոնին (Ռուստատան):

2018թ. հունիսի 8-13-ը Բրատիսլավայի թատերական դպրոցների միջազգային 22-րդ փառատոն, ISTROPOLITANA Project 18-ին մասնակցեցին ԵԹԿՊԻ-ի 10 ուսանող և 2 պրոֆեսոր՝ «Շեքսպիրյան կրքեր» ներկայացումով, այցելեցին վարպետության դասերի (Սլովակիա):

2018թ. սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը Գերմանիայի Մութեզիուսի դիզայնի և կերպարվեստի համալսարանի 3 պրոֆեսոր և 10 ուսանող այցելեցին ԵԹԿՊԻ, որտեղ այդ օրերի ընթացքում դասեր անցկացվեցին, ֆիլմերի ցուցադրություններ, սկսվեց համատեղ ծրագրի մշակումը: Համալսարանի հետ համագործակցությամբ մշակվում է ծրագիր՝ Գերմանական DAAD դրամաշնորհային ծրագրին՝ 15 ուսանողների դեպի Գերմանիա 12-օրյա ուղևորություն կազմակերպելու համար: Այցելության ընթացքում նախատեսվում է զարգացնել համագործակցությունը, համագործակցության հուշագիր ստորագրել բուհի հետ, ինչպես նաև շարունակել համատեղ աշխատանքը՝ երկու բուհերի ուսանողների միջև՝ փորձի փոխանակմամբ:

2018թ. հոկտեմբերի 5-ին ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցավ հանդիպում միջազգային փորձագետներ Լևան Խեթագուրիի և Յուրի Մգեբրիշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵԹԿՊԻ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Տեղի ունեցավ քննարկում և ցուցադրութուն՝ «Բարձրագույն կրթության 3 փուլերի ուսումնական արդյունքները» թեմայով:

2018թ. հոկտեմբերի 10-ին Դիլիջանի միջազգային դպրոցի թատրոնի ուսուցիչը և դպրոցի աշակերտները ԵԹԿՊԻ-ի ուսանողների հետ անցկացրեցին Soundpainting-ի դասընթաց։

2018թ. հոկտեմբերի 31-ին չինական cnn tv6 հեռուստաալիքը «Աշխարհի կինոգործիչներ» (World movie makers) հաղորդաշարի շրջանակներում իրականացրեց հարցազրույց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ, որը թարգմանվեց հայերենից անգլերեն և նկարահանումներ իրականացվեցին բուհի տաղավարներում։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իռլանդիայի Դան Լաէրի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի համագործակցության արդյունքում ԵԹԿՊԻ-ն առաջին անգամ մասնակցում է Էրազմուս+ փոխանակման ծրագրին։ Ծրագրի տևողությունը 2 տարի է՝ 2018-2020թթ։ Ստորագրվել է միջբուհական համաձայնագիր երեք բուհերի միջև։

Ծրագիրը մեկնարկել է 2018թ. հոկտեմբերի 23-ին՝   իռլանդացի գործընկեր կրթական փորձագետ և անիմացիայի մասնագետ Դեվիդ Քուինի այցելությամբ։ Վերջինս հանդիպումներ ունեցավ ՀԳՊԱ և ԵԹԿՊԻ-ի աշխատանքային խմբերի հետ, կարիքների հետազոտում անցկացրեց և իրականացրեց առաջին վերապատրաստումը մասնագետների համար՝ «Մասնագիտական կրթական ծրագրերի վերանայում՝ ԻԴԱՏ-ի և այլ առաջատար բուհերի փորձը» թեմայով։ Ծրագրի շրջանակներում ԵԹԿՊԻ-ի անիմացիայի ոլորտի դասախոսները հնարավորություն ունեն մեկնել ԻԴԱՏ՝ վերապատրաստման նպատակով, իսկ ԻՏԱԴ-ի մասնագետները՝ ԵԹԿՊԻ և ՀԳՊԱ։

2018թ. նոյեմբերի 23-ին բուլղարացի կինոռեժիսոր Կոնստանտին Բոժենովը  ԵԹԿՊԻ-ի Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողների հետ անցկացրեց  վարպետության դաս, որին ներկա էին Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան, Բուլղարիայի դեսպանատան ներկայացուցիչներ։

2018թ. նոյեմբերի 29-ին ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցեցին «Պայքարելով քարոզչության և կեղծ ինֆորմացիայի դեմ՝ որակյալ լրատվության արդի մարտահրավերներ» թեմայով օնլայն ֆորումին, որը հեռարձակվում էր Մոլդովայի Քիշնև քաղաքի Ազգային ժողովի եվրոպական սրահից: Քննարկմանը մասնակցում էին Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Ուկրաինայի լրագրության դպրոցը:

2018թ. դեկտեմբերի 5-8-ը Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի 4-րդ ռեժիսորական կուրսի 2 ուսանող մասնակցեցին Լեհաստանում տեղի ունեցած Ալե Կինո մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին և «Ale Kino արդյունաբերություն ՊՌՈ» ծրագրին։ Ուսանողներն ընտրվեցին մրցութային կարգով՝ բարձր առաջադիմության, անգլերեն լեզվի իմացության և մոտիվացիոն նամակի հիման վրա։  Տվյալ փորձի փոխանակումը հատկանշական է, քանի որ Հայաստանի համար մանկապատանեկան ֆիլմերի ոլորտի զարգացումը շատ կարևոր հիմնախնդիր է։ Շարժունությունը հնարավորություն տվեց ուսանողներին մասնակցելու մանկապատանեկան ֆիլմերի ոլորտի մասնագետների   վարպետության դասերին, ներկայացվող 100-ից ավելի ֆիլմերի ցուցադրությանը՝ աշխարհի տարբեր երկրներից, ստանալու մեծ փորձ տվյալ ոլորտում։

2018թ. ԵԹԿՊԻ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել մի քանի եվրոպական և ռուսական կազմակերպությունների և բուհերի հետ՝ Բրատիսլավայի թատերական արվեստի ակադեմիայի (Սլովակիա), Թատերական արվեստի ինստիտուտի (Ռուսաստան), Համաշխարհային թատերական ուսուցման ինստիտուտի (Գերմանիա), Իռլանդիայի Դան Լաէրի կերպարվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ (Իռլանդիա)։

Բանակցություններ են ընթանում Վրաստանի Շոթա Ռուստավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի, Բուլղարիայի թատերական արվեստի և կինոյի ազգային ակադեմիայի և Մալազիայի ստեղծարար տեխնոլոգիաների Լիմկոկվինգ համալսարանի հետ՝ համագործակցության համատեղ ծրագրերի, հուշագրերի ստորագրման վերաբերյալ։

2019

Էռազմուս+ դասախոսական և ուսանողական շարժունություն
ԵԹԿՊԻ-ն մասնակցել է Էրազմուս+ դասախոսական և վարչական
աշխատակիցների շարժունության ծրագրին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իռլանդիայի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ (2018-2020թթ.), որի շրջանակներում, անիմացիայի մասնագետ, կրթական փորձագետ Դեվիդ Քուինը ԵԹԿՊԻ-ում իրականացրեց դասախոսների, վարչական կազմի և ուսանողների վերապատրաստում։
Էրազմուս+-ի շրջանակներում 2019թ. հաստատվեցին նաև երեք բուհերի հետ
հետևյալ դասախոսկան և ուսանողական շարժունության ծրագրերը՝

  1. Կրակովի Ժան Մատեյկոյի գեղարվեստի ակադեմիա. 1 ուսանող և 1 դասախոս
  2. Մալթայի արվեստի ակադեմիա. 1 այցով վարչական աշխատակից, 1 մեկնող դասախոս
  3. Խորվաթիայի թատերական ինստիտուտ. 1 մեկնող դասախոս։ 2019թ. նոր ծրագրեր են մշակվում՝ Գերմանիայի, Մոլդովայի, Վրաստանի,
    Ավստրիայի և այլ արտասահմանյան և տեղական բուհերի հետ համատեղ։

Արտասահմանյան բուհերի հետ համագործակցության ակտիվացում
Ընդլայնվել է համագործակցությունը ՀՀ, արտերկրի ուսումնական հաստատությունների, գիտական և մշակութային հաստատությունների,
հասարակական կազմակերպությունների հետ՝ ներառյալ առաջատար բուհերի և կենտրոնների, ինչպիսիք են՝ ԱԿՏ ԶԵՆՏ թատերական վերապատրաստման
համաշխարհային ինստիտուտը, Սորբոնի Ինստիտուտ ACTE Փարիզ 1-ը, որի հետ համատեղ իրականացվել է Ս․Փարաջանովին նվիրված գիտաժողով Երևանում, ՄԽԱՏի դպրոց-ստուդիայի, Եկատերինբուրգի պետական թատերական ինստիտուտի հետ։


Միջազգային փառատոներ, մրցույթներ, գիտաժողովներ
Հաշվի առնելով բուհի առանձնահատկությունը, աշխատանք է իրականացվել ուսանողների՝ միջազգային և միջբուհական փառատոներին, մրցույթներին և գիտաժողովներին մասնակցությունը ակտիվացնելու ուղղությամբ։ Այս առումով բուհը մասնակցության հայտ է ներկայացնում մի շարք միջազգային ուսանողական փառատոների և գերակշռող դեպքերում ստանում է հրավերներ:

  • 2019թ. մարտի 15-ից 20-ը ք. Մոսկվայում կայացած Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին մասնակցեցին դերասանական արվեստ մասնագիտությամբ 3-րդ կուրսի ուսանողները՝ «Օթելլո» ներկայացմամբ:
  • Մարտի 24-ից 27-ը ԵԹԿՊԻ-ի «Ռեժիսուրա» մասնագիտական կրթական
    ծրագրով առաջին կուրսի ուսանողը մեկնեց ք․ Մոսկվա՝ մասնակցելու
    Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ ԳԻՏԻՍ-ի՝ «Ինքնուրույն ռեժիսորական հատվածների» մրցույթին և գիտաժողովին։
  • 2019թ. մայիսին ԵԹԿՊԻ-ի 3 ուսանող մասնակցեցին «ClassFest» թատերական և կինո դպրոցների միջազգային փառատոնին:
  • Մայիսի 27-ից հունիսի 3-ը ք. Մոսկվայում ԵԹԿՊԻ-ն մասնակցեց
    Ռուսաստանի թատերական ինստիտուտի ԲՐԻԿՍ երկրների միջազգային
    ուսանողական փառատոնին:
  • 2019թ. հունիսի 4-ից 9-ը ԵԹԿՊԻ-ի ուսանողուհիները մասնակցեցին
    Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անցկացվող «ԲՐԻԿՍ և ՇՈՍ երկրների Ուսանողական գարուն» 3-րդ միջազգային փառատոնին:
  • 2019թ. սեպտեմբերի 7-ից 15-ը ԵԹԿՊԻ-ի ուսանողուհին մասնակցեց
    Եկատերինբուրգի պետական թատերական ինստիտուտի կազմակերպված 3- րդ ուսանողական, ստեղծագործական “Interior Space” լաբորատորիային:
  • 2019թ. նոյեմբերին ԵԹԿՊԻ-ի կինոյի ֆակուլտետի 2 ուսանող մասնակցեցին ԱՊՀ երկրների Երիտասարդական ֆիլմերի ֆորումին, որը տեղի ունեցավ ք․ Բիշքեկում (Ղրղզտան)։
  • 2019թ․նոյեմբերին ԵԹԿՊԻ-ի 2018թ․շրջանավարտը մասնակցեց Ռուսաստանի թատերական ինստիտուտ ԳԻՏԻՍ-ի «Պերսպեկտիվա» միջազգային ուսանողական գիտաժողովին։
  • 2019թ. դեկտեմբերի 3-ից 7-ը ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհին՝ որպես ուսանողական ժյուրիի անդամ, մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում «Բաստաու» 8-րդ միջազգային ուսանողական կինոփառատոնին: ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի մասնակցությունը միջազգային և տեղական սեմինարներին և գիտաժողովներին
  • ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը 2019թ. հունիսի 20-ից 21-ը Ստրասբուրգի Եվրախորհրդի  կենտրոնական գրասենյակում մասնակցել է «Ակադեմիական ազատություն, ինստիտուցիոնալ ինքնավարություն և դեմոկրատիայի ապագան» թեմայով համաշխարհային համաժողովի աշխատանքներին:
  • ԵԹԿՊԻ-ի միջազգային կապերի բաժնի պետ Զարուհի Սահակյանը
    հայաստանյան պատվիրակության կազմով՝ բաղկացած նախարարության, բուհերի, հասարակական կազմակերպությունների, Էրազմուս+ ազգային գրասենյակի և HERE փորձագիտական թիմի ներկայացուցիչներից հունիսի 25-ից 26-ը Թբիլիսիում մասնակցել է «Համընդհանուր արժեքների խթանում կրթության և մշակույթի միջոցով» խորագրով Արևելյան Գործընկերության համաժողովին։
  • Էրասմուս+ երևանյան տեղեկատվական օրերին՝ նոյեմբերի 7-ից 8-ը, մասնակցել են ԵԹԿՊԻ-ի Միջազգային և հանրային կապերի գծով և Ստեղծագործական և հանրային զարգացման գծով պրոռեկտորները, Միջազգային կապերի բաժինը, Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավարը:

Header text

Header text


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

  1. Ռուսաստանի թատերական արվեստների ինստիտուտ ԳԻՏԻՍ /Ռուսաստան /
  2. Ս. Ա. Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտ  /Ռուսաստան /
  3. Ադամ Միցկևիչի անվան ինստիտուտ /Լեհաստան/
  4. Էստոնիայի թատրոնի և երաժշտության ակադեմիա /Էստոնիա/
  5. Մոլդովայի երաժշտության, թատրոնի և արվեստների պետական ակադեմիա /Մոլդովա/
  6. AKT-ZENT  Թատերական Միջազգային Կենտրոն /Գերմանիա/
  7. Լատվիայի մշակույթի ակադեմիա /Լատվիա/
  8. Ալեքսանդր Զելվերովիչի դրամտիկական արվեստի ազգային ակադեմիա / Վարշավա/
  9. Արվեստի Ուսուցման Համալսարան / Բաթումի /
  10. Թատրոնի և կինոյի պետական համալսարան / Վրաստան /
  11. Մշակույթի և արվեստի պետական համալսարան / Սանկտ-Պետերբուրգ /
  12. Կարպենկո Կարիի անվ. թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
  13. Մշակույթի պետական ակադեմիա / Բելառուսիա /
  14. Արվեստի ինստիտուտ/Նալչիկ /
  15. Դալյանական Միջազգային դպրոց / Չինաստան /
  16. Նոր Դելիի ազգային թատրոնի դպրոց /Հնդկաստան/
  17. Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիա /Հայաստան/
  18. Երևանի գեղարվեստի պետ. Ակադեմիա /Հայաստան/
  19. Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն
  20. Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա /Հայաստան/
  21. Մոլդովայի թատրոնի և երաժշտության ակադեմիա / Մոլդովա/
  22. Բրատիսլավայի կատարողական արվեստների ակադեմիա /Սլովակիա/

Header text

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Զարուհի Սահակյան

Բաժնի պետ

zaruhi.sahakyan@ysitc.am


Հասմիկ Հովակիմյան

Բաժնի մասնագետ

hasmik.hovakimyan@ysitc.am

Հետադարձ կապ

Միջազգային կապերի բաժին`  ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 204 սենյակ

(+374 60) 27-89-61 ( 253)
international.relations@ysitc.am

Կիսվեք սոցցանցերում