Ուսանողական թատրոն-լաբորատորիա

2019թ․ Գործունեության հաշվետվություն

Ուսանողական թատրոն-լաբորատորիա

Ուսանողական թատրոն-լաբորատորիայում տարեսկզբից մեկնարկել են շուրջ 20 դիպլոմային ներկայացումների բեմական փորձերը, որոնք ապրիլ, մայիս, հունիս ամիսներին հանձնվել են ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի Պետական ամփոփիչ ատեստավորման հանձնախմբի և հանդիսատեսի դիտմանը։

ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը 2019թ. հյուրախաղային ներկայացումների մեկնարկն ազդարարեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանից (Լաչին)՝ ներկայացնելով «Եվգենի Օնեգին» (ըստ Ա.Ս. Պուշկինի համանուն ստեղծագործության) պարային բեմադրությունը (ռեժ.՝ Գաբրիել Խուդեդա): Հանդիսատեսի շարքում ներկա էր նաև հյուրախաղի աջակից` Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Ստեփան Սարգսյանը, որի հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ 2020թ. գարնանը նոր ներկայացմամբ արցախյան մեծ շրջագայություն կազմակերպելու մասին։

Արցախի Հանրապետության հետ մշակութային համագործակցությունը շարունակելով Ուսանողական թատրոն ենք հրավիրել մեր ԲՈՒՀ-ի շրջանավարտ, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանին՝ ցուցադրելու իր բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» (ըստ Վ. Շեքսպիրի) վերհուշ սիրո մասին ներկայացումը։

Իրականացվել են նոր բեմադրություններ.

  • Արթուր Կոնան Դոյլ «Շերլոկ Հոլմս» – Բեմադրիչ՝ Յուրա Կիրակոսյան
  • «Ես կամ» մոնոներկայացում – Բեմադրիչ և պիեսի հեղինակ՝ Ալեքսանդր Գաբրիելյան
  • Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» – Բեմադրիչ՝ Շուշան Ղազարյան
  • «+1» Եվգենի Գրիշկովեց – Բեմադրիչ և դերակատար՝ Դավիթ Աբրահամյան
  • «Անտեսանելին» – հեղինակ, բեմադրիչ և դերակատար`Դավիթ Աբրահամյան
  • «Փորձակենդանիներ» Ա. Թրուայա – Բեմադրիչ՝ Սաթենիկ Մաթևոսյան
  • «Ալբերթ, խեղճ Ալբերթ» ըստ Արթուր Կոպիթի «Հայրիկ, խե՜ղճ հայրիկ» պիեսի – Բեմադրիչ՝ Դավիթ Խալաթյան Սեպտեմբերից վերսկսել են Ուսանողական թատրոն-լաբորատորիայի աշխատանքները։ Նախորդ և այս տարվա հետևյալ բեմադրությունները բեմ են բարձրացել, որպես հիմնական խաղացանկային ներկայացումներ.
  • Վիլիամ Շեքսպիր «Օթելլո» – Բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան, պարուսույց՝ Արիկ Ասատուրյան
  • Ժան Միշել Ռիբ «Թատրոն առանց կենդանիների» կաբարե – Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան, պարուսույց՝ Արիկ Ասատուրյան
  • «Ալբերթ, խեղճ Ալբերթ» ըստ Արթուր Կոպիթի «Հայրիկ, խե՜ղճ հայրիկ» պիեսի – Բեմադրիչ՝ Դավիթ Խալաթյան (կուրսի ղեկավար՝ Ռուբեն Բաբայան)
  • «Էդիպ» – Բեմադրիչ՝ Սաթենիկ Մաթևոսյան
  • «+1» Եվգենի Գրիշկովեց – դերակատար՝ Դավիթ Աբրահամյան
  • «Անտեսանելին» – հեղինակ, բեմադրիչ և դերակատար`Դավիթ Աբրահամյան
  • «Շեքսպիրյան մոզաիկա» ըստ Շեքսպիրի ստեղծագործությունների – Բեմադրիչ՝ Հրաչյա Ղազարյան

Ուսանողական թատրոնը Վիլիամ Շեքսպիրի «Օթելլո» ներկայացմամբ մասնակցել է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։

Հոկտեմբերին «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հյուրընկալել ենք Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Կորեայից, Իրանից, Ռուսաստանից ժամանած թատրոնների և թատերախմբերի։

Նոյեմբերի մեկին Ուսանողական թատրոնում կայացել է Շեքսպիրյան փառատոնի բացումը, որի շրջանակում հանդես է եկել Վարշավայի թատերական ակադեմիայի Ուսանողական թատրոնի թատերախումբը։

Մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի շրջանակում Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները, Ուսանողական թատրոնի աջակցությամբ, ներկայացրել են Ակուտա Գավայի «Զրույց խավարի մեջ» պիեսի բեմադրությունը (կուրսի ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյան)։ Տոմսերի վաճառքից գոյացած հասույթով մասնակիորեն մարվել է Գյումրու մասնաճյուղի լավագույն ուսանողներից մեկի ուսման վարձավճարը։

Թվով 7 ներկայացում այսօր համալրում են Ուսանողական թատրոնի խաղացանկը։ Հաշվետվությունը կազմված է տարվա նշանակալի միջոցառումների և գործունեության հակիրճ պատկերով՝ կարևորելով ուսանող-շրջանավարտուսանողական թատրոն կապը։

Ուսանողական թատրոն-լաբորատորիան կատարել է տարեսկզբից նախատեսած և հընթացս նախաձեռնած ծրագրերը։

2018թ․ Գործունեության հաշվետվություն

Կիսվեք սոցցանցերում