ԼՐԱՑՈՒՑԻՉ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Լրացուցիչ և շարունակական կրթությունը գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում կազմում է մասնագիտական կրթության անբաժանելի մաս՝ ընդգրկելով կրթական պահանջմունքների այն հատվածը, որը պայմանավորված է հիմնական մասնագիտական կոմպետենցիաների դրսևորմանն ու զարգացմանը նպաստող լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորման անհրաժեշտությամբ։

Լրացուցիչ կրթության համակարգը ձեռք է բերում ևս մեկ կարևոր գործառույթ՝ հնարավորություններ ընձեռելով ոչ միայն հիմնական կրթական ծրագրին հավելված լրացական դասընթացներ առաջարկելու, այլ նաև՝ կրթական ինքնուրույն հատույթ հանդիսանալով, նպատակային կերպով սպասարկել հասարակության՝ ֆորմալ կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները՝ կազմելով շարունակական, կամ հարատև կրթության (Life Long Learning) կարևորագույն բաղադրատարրերից մեկը։

Կենտրոնն ապահովում է   հիմնական կրթական ծրագրերի շրջանակներից դուրս տարաժամկետ և տարաբնույթ դասընթացների կազմակերպում,

  • ԵԹԿՊԻ, ինչպես նաև այլ բուհերի դասախոսների որակավորման բարձրացման մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
  • Վերապատրաստման աշխատանքների համակարգում,
  • Շարունակական և լրացուցիչ կրթության ուսումնական պլանների կազմում և առարկայական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում,
  • Կրթական ոլորտում բազմաբնույթ ծառայությունների մատուցում,
  • Ուսուցման գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • լրացուցիչ և շարունակական կրթության, վճարովի կրթական ծառայությունների կազմակերպման աշխատանքների համակարգում:
  • Գիտաուսումնական կապերի հաստատում Հայաստանի և արտերկրի շարունակական և լրացուցիչ կրթություն իրականացնող կառույցների և կրթական հաստատությունների համապատասխան ստորաբաժանումների հետ,
  • մասնակցություն լրացուցիչ և շարունակական կրթության հարցերով հանրապետական և միջազգային քննարկումներին, գիտաժողովներին

2019 թ Գործունեության հաշվետվություն

Լրացուցիչ, շարունակական կրթությունը գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում կազմում է մասնագիտական կրթության անբաժանելի մաս՝ ընդգրկելով կրթական պահանջմունքների այն հատվածը, որը պայմանավորված է հիմնական մասնագիտական կոմպետենցիաների դրսևորմանն ու զարգացմանը նպաստող լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորման անհրաժեշտությամբ։ Լրացուցիչ կրթության համակարգը ձեռք է բերել նաև մեկ այլ կարևոր գործառույթ՝ նպատակային կերպով սպասարկել հասարակության՝ ֆորմալ կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները՝ կազմելով շարունակական կամ հարատև կրթության (Life Long Learning) կարևորագույն բաղադրատարրերից մեկը։

Մասնագիտական կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ

  1. 2019թ. մարտ-մայիս ամիսներին «Դիմահարդարում-գրիմ», «Բեմական հագուստի մոդելավորում» և «Ռեկվիզիտների պատրաստում» խորագրերով հատուկ եռամսյա դասընթացներ է անցկացրել ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Մարո Փարյանը, ով ունի բազմամյա դասավանդման փորձ և աշխատել է մի շարք առաջատար հաստատություններում: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմել է 64 ժամ (2 կրեդիտ)։ Դասընթացիներին ամբողջական քննաշրջանը հաջողությամբ ավարտած ընդհանուր 36 ուսանողներին շնորհվել է ավարտական հավաստագրեր։
  2. Սեպտեմբերից մեկնարկվել է Աշոտ Ազատյանի «Հայկականի պարի մատուցումը դասական և մոդեռն պարերի զուգակցմամբ» հատուկ փորձարարական ծրագիրը։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմել է 96 ժամ (3 կրեդիտ)։ Դասընթացիներին ամբողջական քննաշրջանը հաջողությամբ ավարտած ընդհանուր 10 ուսանողներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր։ Պլանավորվում է, որ այս դասընթացը այսուհետ կիրականացվի վճարովի հիմունքներով, հնարավորություն կընձեռնի հասարակության առավել լայն շերտերին համադրելու հայկական պարը՝ դասական և մոդեռն պարերին։
  3. Մայիսի 21-ին մեկնարկվել է Վարուժան Ավանեսյանի «Ինչպես գրել արդյունավետ ինքնակենսագրական և մասնակցել հարցազրույցների» կարճաժամկետ վերապատրաստման ծրագիրը։ Գործնական պարապմունքների արդյունքում բարելավել է ուսանողների ինքնակենագրականները։ Այս դասընթացը պլանավորվում է իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ, ներգրավվելով ավելի շատ ուսանողների։

Միջազգային համագործակցություն և վերապատրաստումներ

Հաշվետու ժամանակաշրջանում կենտրոնը ակտիվ համագործակցել է Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Էռասմուս+ հայաստանյան ազգային գրասենյակի, Բրիտանախան խորհրդի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան հետ։

Համագործակցություն Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի հետ

Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է համագործակցությունը Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի հետ բարձրագույն մասնագիտական և հանրակրթական բնագավառներում գիտակրթական համագործակցության զարգացման վերաբերյալ։ Մշակվել է Լիգայի խորհդի հետ «Առցանց համալսարան» հարթակի ու ԵԹԿՊԻ առցանց դասընթացների ինտեգրման հնարավորությունները։ Պլանավորվում է հաջորդ կիսամյակում ներդնել և իրականացնել մի շարք կարճաժամկետ առցանց դասընթացները։

Համագործակցություն ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան հետ

Օգոստոսի 8-12-ը ԼՇԿՏՏ կենտրոնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը ինստիտուտի 10 տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ միասին մասնակցել է Շաորիի (Վրաստան) «Ապագայի ճամբար» ուսանողական միջազգային ճամբարին։ Ճամբարը իրականացվել է Վրաստանի Կրթության, Գիտության և Սպորտի Նախարարության «Երեխաների և երիտասարդության ազգային կենտրոնի» և ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ «Ապագայի ճամբար» ուսանողական միջազգային ճամբարը։

Համագործակցություն Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հետ

Շարունակվում է համագործակցությունը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ։ ԵԹԿՊԻ-ի դասախոսներն ու ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպում-քննարկումներին, վերապատրաստումներին, վարպետության դասերին։ 2019թ. նոյեմբերի 1-8-ը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարել էին Մեդիագրագիտության կրթական շաբաթ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Բուհը միացել է այդ նախաձեռնությանը՝ անցկացրել են մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ և կրթական խաղեր։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ստեղծվել է «Տեղեկությունների ստուգման» բուհական դասընթացի մեթոդական ուղեցույց. առաջարկում է ութ թեմատիկ դասերից կազմված դասընթացի ծրագիր և դասավանդելու մեթոդական ուղեցույց։ Ուղեցույցը գալիս է օգնելու դասախոսին՝ ավելի լավ պատկերացնելու թեման և ներկայացնելու այն ուսանողներին: Ուղեցույցը պատրաստվել է դասախոսների հետ համատեղ՝ հաշվի առնելով բուհերի ուսումնական ծրագրերի նրբությունները, տեխնիկական զինվածությունը, դասավանդման դժվարությունները և հնարավորությունները: Մեթոդական ուղեցույցի 8 թեմաները ներառվել են ԵԹԿՊԻ 36 Մեդիագրագիտության առարկայական նկարագրում, պլանավորվում է մյուս կիսամյակում այն դասավանդել ուսանողներին։

Համագործակցություն Academy Films-ի հետ

Academy Films-ը կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է: Ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ: Ընկերության նպատակն է՝ ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային շուկայի համար, ընդլայնել տեղի մասնագետների ստեղծագործական ներուժը, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես հետաքրքիր լոկացիաներով հարուստ երկրի միջազգային ճանաչողությանը: ԼՇԿՏՏ կենտրոնի հետ ակտիվ համագործակցության արդյունքում մի շարք դասախոսներ և ուսանողներ մասնակցել են տարաբնույթ քննարկումներին և վարպետության դասերին։ Հոկտեմբերի 15-ին, ժ. 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի առանցքային միջոցառումներից մեկի՝ «IHTFF համաժողով»-ին։ Հրավիրված բանախոսների՝ Դեյվիդ ՄկՔենզիի, ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր (ԱՄՆ), Սերգեյ Սարկիսովի, պրոդյուսեր, ռեժիսոր, Bitz Films-ի նախագահ (Ռուսաստան), Արամ Թորոսյանի, Academy Films ընկերության տնօրեն, ինչպես նաև Ջեյքոբ Մեյբերիի, POPSTAR! հեռուստաալիքի փոխնախագահ (ԱՄՆ) հետ քննարկել են «Ինչպես Հայաստան բերել խոշոր հեռուստա- և կինոարտադրողներին» և «Ինչպես արտահանել սեփական արտադրանքը» թեմաները։

Համագործակցություն Բրիտանական խորհրդի հետ

2019թ. նոյեմբերի 29-30-ը, Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը, համագործակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ստեղծարար միտք․ Պատրաստվի՛ր նորարարության, Հայաստան» ծրագրի հետ, նախաձեռնել է «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն»։ Կենտրոնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը մասնակցել է այդ միջոցառմանը, որը համախմբելու էր տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից և Միացյալ Թագավորությունից միջազգային ճանաչում վայելող փորձագետների՝ ստեղծարար պրակտիկաների միջոցով հաղորդակցվելու և դիտարկելու ձեռնարկատիրական կրթության ոլորտի մարտահրավերներն ու ցանկալի փոփոխությունները

Համագործակցություն․ Գլոբալ ձեռներեցության շաբաթ (Global Entrepreneurship Week – GEW) 2019 Գլոբալ ձեռներեցության շաբաթվա (Global Entrepreneurship Week – GEW) 2019 թվականի միջոցառումների շրջանակում CareerLab-ը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 20-22-ը մեկնարկեց «Կարիերայի և ձեռնարկատիրության ճամբարը» (Career and Entrepreneurship Camp)։ Կենտրոնի ղեկավար Վարուժան 37 Ավանեսանը ակտիվ մասնակցություն է ունեցել հավաքին․ Աշխատաշուկայի զարգացման միտումների բացահայտման և անձի մրցունակության բարձրացման նպատակով եռօրյա ճամբարին բազմաթիվ երիտասարդների հետ խոսել ու քննարկել է մի շարք թեմաներ. ստեղծագործական մտածողություն, քննադատական մտածողություն, բանավիճելու հմտություններ, ինչպես նաև մեծահասակների ուսուցման և ուսումնառության առանձնահատկությունները ԵԹԿՊԻ-ի օրինակի վրա, պեչակուչա ձևաչափով անդրադարձել 21-րդ դարի մեծահասակների կրթության մանիֆեստին:

PR և Տեղեկատվական տեխնոլագիաներ

2019թ. հոկտեմբերից ԵԹԿՊԻ-ն ունի իր նոր պաշտոնական կայքը, որի հայերեն և անգլերեն տարբերակները գտնվում են բովանդակային համալրման փուլում: Կայքում տեղադրվելու նպատակով շարունակվում են բուհի բաժիններից տեղեկատվության հավաքագրման, խմբագրման և տեղադրման աշխատանքները: 2019թ. ԵԹԿՊԻ-ի կայքի Նորություններ բաժնում գրվել, տեղադրվել են բուհի առօրյան, ստեղծագործական գործունեությունն, իրադարձությունները, վարպետության դասերը, միջոցառումները, դասախոսների և ուսանողների արտերկրում ու Հայաստանում ունեցած հաջողությունները, պարգևները լուսաբանող հոդվածները, լուսանկարներ: Համացանցային տիրույթում մշտապես կատարվել է ԵԹԿՊԻ-ի վերաբերյալ տեղեկատվության տարածում: Տարվա ընթացքում հավաքագրվել են բուհի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելությանն առնչվող փաստաթղթերը, տեղեկատվությունը և Դիմորդ բաժնի համապատասխան ենթաբաժիններում կատարվել է ամբողջական փաթեթով տեղադրում: Պարբերաբար համացանցային տիրույթում իրականացվել է «Ի գիտություն դիմորդների» խորագրով հայտարարությունների տեղադրում: Լուսաբանվել է ընդունելության քննությունների ընթացքը: Ընդունելության քննությունների ավարտի մասին տեղադրվել է ամփոփիչ տեղեկատվություն: Կայքի համապատասխան բաժնում տեղադրվել է մագիստրոսի կրթական ծրագրով 2019/2020թթ. ուսումնական տարվա ընդունելությանն առնչվող տեղեկատվության ամբողջական փաթեթ: ԵԹԿՊԻ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Ուսանողական թատրոն-լաբորատորիայի նոր ներկայացումները, խաղաշրջանների բացումները ազդարարող տեղեկատվություն: 2019թ. բուհի ֆեյսբուքյան էջը ստացել է բազմաբնույթ նամակներ, որոնց սեղմ ժամկետներում տրվել են սպառիչ պատասխաններ (տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների, մասնագետների հետ խորհրդակցման արդյունքում): Ամենօրյա օպերատիվ աշխատանքի արդյունքում ԵԹԿՊԻ-ի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը մեծ աճ է գրանցել: 38 Լրացուցիչ և շարունակական կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանի աջակցությամբ ուսանողների հետ մշակվում է նոր կարճաժամկետ դասընթացների շարք, որը կիրականացվի 2019թ. գարնանային կիսամյակում։

2018 թ Գործունեության հաշվետվություն

Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

 Լրացուցիչ և շարունակական կրթությունը գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում կազմում է մասնագիտական կրթության անբաժանելի մաս՝ ընդգրկելով կրթական պահանջմունքների այն հատվածը, որը պայմանավորված է հիմնական մասնագիտական կոմպետենցիաների դրսևորմանն ու զարգացմանը նպաստող լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորման անհրաժեշտությամբ։ Լրացուցիչ կրթության համակարգը ձեռք է բերել նաև մեկ այլ կարևոր գործառույթ՝ նպատակային կերպով սպասարկել հասարակության՝ ֆորմալ կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները՝ կազմելով շարունակական կամ հարատև կրթության (Life Long Learning) կարևորագույն բաղադրատարրերից մեկը։

Մասնագիտական կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ

Հաշվետու ժամանակաշրջանում «Լրացուցիչ և շարունակական կրթության» (ԼՇԿ) կենտրոնը, իրականացվել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, վարպետության դասեր, աշխատանքային հանդիպում-քննարկումներ։

  1. «Դիմահարդարում» ծրագրով չորրորդ անգամ հատուկ դասընթացներ է անցկացրել ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Մարո Փարյանը, ով ունի բազմամյա դասավանդման փորձ և աշխատել է մի շարք առաջատար հաստատություններում: Դասընթացներն անցկացվել են «Դիմահարդարումգրիմ», «Հագուստի մոդելավորում», «Ռեկվիզիտների պատրաստում» ծրագրերով: Դասընթացի ամբողջական քննաշրջանը հաջողությամբ ավարտած ուսանողներին շնորհվել է ընդհանուր 12 հավաստագրեր։
  2. «Ժող բնորոշ պար» 64 ժամ, Աննա Կարապետյանի ղեկավարմամբ։

Միջազգային համագործակցություն և վերապատրաստումներ

Հաշվետու ժամանակաշրջանում կենտրոնը ակտիվ համագործակցել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ։ Խաղաղության կորպուսի կամավոր Ջիմ Դեյլին մշակել, կազմակերպել և իրականացնում է անգլերեն լեզվի կատարելագործման դասընթացներ ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և բուհի ուսանողների համար:

2019 թվականի գարնանային կիսամյակում ինստիտուտում կգործի «Անգլերենի ակումբ», որը կխթանի ԵԹԿՊԻ-ի ուսանողների և դասախոսների բանավոր խոսակցական անգլերենի բարելավմանը։ Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է համագործակցությունը Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի հետ բարձրագույն մասնագիտական և հանրակրթական բնագավառներում գիտակրթական համագործակցության զարգացման վերաբերյալ։ Քննարկվել է Լիգայի խորհդի հետ «Առցանց համալսարան» հարթակի ու ԵԹԿՊԻ առցանց դասընթացների ինտեգրման հնարավորությունները։

Օգոստոսի 6-12-ը ԼՇԿ կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանը մասնակցել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպած և «Curriculum GlobALE-ի կիրառման հիմունքները մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում» խորագրով թրեյներների վերապատրաստման վեցօրյա դասընթացին։

Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնած դասընթացավարների ակումբը, որը միավորում է մեծահասակների կրթության տարբեր ծրագրերում ներգրավված մի խումբ մասնագետների և կազմակերպությունների։ Այն ի սկզբանե կգործի որպես ոչ ֆորմալ հարթակ, որի մասնակիցները կկիսվեն նոր մեթոդներով, տեսություններով, ծրագրերով։ ԼՇԿ կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանը ընտրվել է դասընթացավարների ակումբում։ Քննարկվում են նոր հնարավորություններ, կենտրոնի դասընթացների շարքը համալրելու և ուսանողների, ինչպես նաև դասախոսների կարողություններն ու ունակությունները զարգացնելու ուղղությամբ։

Համագործակցություն Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հետ

Շարունակվում է համագործակցությունը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ։ ԵԹԿՊԻ-ի դասախոսներն ու ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպում-քննարկումներին, վերապատրաստումներին, վարպետության դասերին։

Փետրվարի 1-ին Երևանում, Գորիսում, Վանաձորում և Գյումրիում մեկնարկեց 7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը կամ պարզապես «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը։ Այն սովորական ցուցահանդես չէ, այլ հնարավորություն է դառնալ լրագրողական արկածի մասնակից: Ցուցահանդեսին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ոչ միայն Երևանի, այլև ԵԹԿՊԻ մասնաճյուղի ուսանողները։ Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen)։ Ցուցահանդեսի ընթացքում իներակտիվ սեմինարները նպաստել են մասնակից ուսանողների մոտ ոչ միայն քննադատական մտածողության այլ ստեղծարար մտքի զարգացմանը։

Մայիսի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մենք ենք մեդիան» նախագծի շրջանակում ուսանողները, ինչպես նաև դաախոսները մասնակցել են «Վիդեո կոնտենտի առաջխաղացումը. հարթակներ, գործիքներ, միտումներ» թեմայով հանդիպում-քննարկմանը: Քննարկման բանախոսն էր յություբեր, թվային մարքեթինգի մասնագետ, վիդեո կոնտենտի փորձագետ ու խորհրդատու ամերիկացի Նիք Նիմանը։ Նիք Նիմանի Youtube ալիքը շուրջ 200 հազար բաժանորդ ունի, նրա հրապարակած վիդեոները մոտ 8 միլիոն դիտում ունեն, նրա խորհրդատվության արդյունքում 50-ից ավելի Յություբի ալիքներ առաջխաղացում են ունեցել։ Նա նաև օնլայն վիդեո կոնտենտ ստեղծողների համար նախատեսված TuberTools.com հարթակի հիմնադիրն է։ Բուհի 3 ուսանող վերապատրաստում են անցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում․ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կողմից իրականացվող «Յութուբ հեռարձակում»․ երիտասարդ բլոգերների կարողությունների զարգմացման ծրագիրը նպատակ ունի զարգացնել հայերեն ու հայկական վիդեոբովանդակությունը ինտերնետային հարթակներում, ստեղծել հենց հայաստանյան լսարանի համար մշակված այլընտրանք։ Ավելի քան հարյուր դիմումներից ընտրված 16 ամենահետաքրքիր գաղափարներով, ամենամոտիվացված ու նպատակասլաց երիտասարդները մասնակցել են այդ դպրոցին, նրանց թվում մեր բուհի 4 ուսանողներ: Դպրոցի մասկիցներից 8-ը, (նրանց թվում 3 մեր ուսանող) հնարավորություն են ունեցել 2018 թվականի հունիսին 38 մասնակցելու ԱՄՆ-ում անցացվող VidCon ամենամյա օնլայն վիդեոյի կոնֆերանսին, շփվելու Յութուբի աստղերի հետ, մասնակցելու վարպետության դասերին ու հասկանալու ոլորտի նրբությունները՝ դրանք Հայաստանում տեղայնացնելու ու զարգացնելու համար։

Լրացուցիչ և շարունակական կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանի աջակցությամբ ուսանողների հետ մշակվում է նոր կարճաժամկետ դասընթացների շարք, որը կիրականացվի 2019 թվականի գարնանային կիսամյակում:

Հունիսի 14-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մենք ենք մեդիան» նախագծի շրջանակում մագիստրոսները հնարավորություն ունեցան մասնակցելու ռուս լրագրող, երաժշտական քննադատ, դերասան, պրոդյուսեր ու հաղորդավար Միխայիլ Կոզիրևին: Նա մի յուրատեսակ բաց դասախոսություն-զրույց աանցկացրեց «Բողոքի երաժշտությունը» թեմայով, որը պատմություն է ռոքնռոլի և դրա ազգեցության մասին։

Նոյեմբերի 5-9-ը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էին Մեդիագրագիտության կրթական շաբաթ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Բուհը միացել է այդ նախաձեռնությանը՝ անցկացրել են մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ և կրթական խաղեր, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած երեք կրթական խաղերը, որոնք սովորեցնում են մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքները։ Մշակվել և կիրառվել է կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքի էջ, պարբերաբար իրականացվում են տեղեկատվության թարմացումներ։ Կենտրոնը ԵԹԿՊԻ-ի, ինչպես նաև երեք մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմին և ուսանողներին ինստիտուտի դոմեյնով բացել և տրամադրել է էլեկտրոնային հասցեներ:

2017 թ Գործունեության հաշվետվություն

2016 թ Գործունեության հաշվետվություն

ՆԿԱՐՆԵՐ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՑ

Կիսվեք սոցցանցերում