Արվեստի պամության, տեսության և կառավարման ֆակուլտետ


 

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 2011թ.-ին սեպտեմբերի 1-ին: Ֆակուլտետն ուսուցում է իրականացնում առկա համակարգում բակալավրի կրթական ծրագրով Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությամբ:

Ելնելով ԵԹԿՊԻ-ի առաքելությունից՝ արվեստի տեսություն, պատմություն և կառավարում, թատերագիտություն, կինոգիտություն և սցենարադրամատուրգիական արվեստ  մասնագիտական կրթական ծրագրերը նպատակ ունեն մշակույթի և արվեստի ոլորտում պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող  մասնագետներ, որոնք կնպաստեն ոլորտի առաջընթացին և զարգացմանը, ձևավորել մշակույթի և արվեստի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծական ունակությունների զարգացմանը։ 

«Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է  արվեստի կառավարման ոլորտում տեսական գիտելիքների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

«Թատերագիտություն» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է թատերական արվեստի պատմության, տեսության իմացություն և թատերագիտական հմտությունների ուսուցում, նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

«Կինոգիտություն» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է  կինոգիտության տեսական խնդիրների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ 

«Սցենարադրամատուրգիական արվեստ» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է  գրական վարպետության տեսական խնդիրների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

Մասնագիտական կրթական ծրագրեր


ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Դեկան` Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Արմեն Հարությունյան

armen.harutyunyan@ysitc.am


Դեկանի օգնական, կարգավար`

Վարսենիկ Կոմբաջյան

 ✉ varsenik.kombajyan@ysitc.am


Դեկանատ`  ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 212 սենյակ

 ☎ (+374 60) 27-63-82
 ✉ art.faculty@ysitc.am

Կիսվեք սոցցանցերում