Հրապարակումներ

«ՀԱՆԴԵՍ»

«Հանդես»- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտամեթոդական հոդվածների ժողովածու: 

Գլխավոր խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյան:

Լույս է տեսնում 2002 թվականից:

Գիտամեթոդական ժողովածուն ընդգրկում է բուհի դասախոսների, ուսանողների, ասպիրանտների հոդվածները, որոնք վերաբերում են թատրոնի, կինոյի պատմության ու տեսության հարցերին և դրանց առնչվող հասարակագիտական ոլորտներին, ինչպես նաև դասավանդման մեթոդների քննությանը:

Ժողովածուների տարբեր գրքերում, բացի ԵԹԿՊԻ-ի հեղինակներից, ներկայացվել են նաև հանրապետության այլ բուհերի, արտասահմանյան հեղինակների հոդվածներ: Խմբագրական կոլեգիայի անդամներ են եղել ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, պրոֆ. ԽՍՀՄ ժող. դերասան Սոս Սարգսյանը (2002-2014թթ.), ռեկտոր, պրոֆ. Հրաչյա Գասպարյանը (2002-2011թթ.), ռեկտոր, պրոֆ. Արմեն Մազմանյանը (2011-2014թթ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Հենրիկ Հովհաննիսյանը:

Հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

«Կինո/Թատրոն»

«Կինո/Թարոն» ուսանողական ամսագիրը մի հարթակ է բուհում սովորող ուսանողների համար, որտեղ նրանք կարող են ազատ ստեղծագործել, կիսվել ուրույն գաղափարներով` թե՛ մասնագիտական, թե՛ ուսանողին հետաքրքրող թեմաների շուրջ։

Լույս է տեսնում 2014 թվականից։

Ամսագրի մտահղացման հեղինակը ինստիտուտի դասախոս Թամարա Հակոբյանն է։

Ուսանողական ամսագրում զետեղված են թատրոնի և կինոյի թեմաներով հոդվածներ։

Խորագրերն են`

  • «Ստեղծագործում են ուսանողները»,
  • «Հարցազրույցներ»,
  • «Վերլուծական բաժին»,
  • «Բուհի անցուդարձը»,
  • «Օպերատորի աչքերով»։

Համարներում խորագրերը երբեմն ենթարկվում են փոփոխության` ըստ ուսանողների առաջադրած նյութերի։

 Հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

 

 
Կիսվեք սոցցանցերում