Թատրոնի Ֆակուլտետ



ԵԹԿՊԻ-ի Թատրոնի ֆակուլտետը հիմնադրվել է 2011թվականին՝ թատրոնի և կինոյի ֆակուլտետը լուծարելու արդյունքում: Թատրոնի ֆակուլտետը  ուսումնական, գիտական և վարչական ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն մի քանի մասնագիտություններով, համակարգում է ամբիոնների ստեղծագործական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքները։

Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների, համերգների և ինստիտուտի կազմակեպած այլ միջոցառումներին: Իրենց արտադրական պրակտիկան, ընթացիկ և ավարտական աշխատանքները հնարավորություն ունեն իրականացնելու ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի բեմում։

Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն․

  • Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոն
  • Բեմական շարժման և մեներգի ամբիոն 
  • Խորեոգրաֆիայի ամբիոն

Ելնելով ԵԹԿՊԻ-ի առաքելությունից՝ դերասանական արվեստ, ռեժիսուրա, պարարվեստի ռեժիսուրա և պարարվեստ  մասնագիտական կրթական ծրագրերը նպատակ ունեն մշակույթի և արվեստի ոլորտում պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող  մասնագետներ, որոնք կնպաստեն ոլորտի առաջընթացին և զարգացմանը, ձևավորել մշակույթի և արվեստի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծական ունակությունների զարգացմանը։ 

«Դերասանական արվեստ» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է  արվեստի դերասանական արվեստի գիտելիքների և հմտությունների ուսուցում՝ խթանելով ուսանողի անհատական ստեղծագործական կարողությունների համաչափ աճը՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների և վերլուծական մտածողության զարգացումը։

«Ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է ռեժիսորական արվեստի գիտելիքների ուսուցում, ռեժիսուրայի և դերասանի վարպետության հմտությունների կիրառում՝ նպաստելով ուսանողի անհատական ստեղծագործական  և կազմակերպչական մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Ձևավորում հայ և արտասահմանյան մշակույթի և արվեստի վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծողական ունակությունների զարգացում:

«Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է պարային ռեժիսուրայի գիտելիքների ուսուցում, պարային և երաժշտական մտածողության դաստիարակություն, պարային կատարողական արվեստի և դերասանի վարպետության հմտությունների կիրառում՝ նպաստելով ուսանողի անհատական ստեղծագործական և կազմակերպչական կարողությունների զարգացմանը։ 

«Պարարվեստ» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է պարային կատարողական արվեստի հմտությունների բաղադրիչների ամբողջական սպեկտորը, նպաստելով կատարողական ասպարեզում պարային ձևերի, ոճերի և ժանրերի ուսումնասիրմանն ու կիրառմանը, աջակցելով անհատական ստեղծագործական և կազմակերպչական մասնագիտական կարողությունների զարգացմանը

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Ֆակուլտետի կանոնադրություն

 

Ֆակուլտետի խորհուրդ

 

Աշխատանքային պլաններ

 

Դասացուցակ

 

Ստուգարքներ, քննություններ

 


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Դերասանական արվեստ

2020-2021

«Դերասանական արվեստ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՐ

«Դերասանական արվեստ» ՄԿԾ-ի (բակալավր) ուսումնական պլանը՝
ըստ ուսումնական տարիների և կիսամյակների

«Դերասանական արվեստ» ՄԿԾ (բակալավր) ըստ դասընթացների (մոդուլների)

«Դերասանական արվեստ» (բակալավր) ՄԿԾ-ում վերջնարդյունքների հանդեպ կիրառվող դասավանդման ուսումնառության և գնահատման մեթոդներ

«Դերասանական արվեստ» ՄԿԾ-ի (բակալավր) բովանդակությունը` ըստ կրթական վերջնարդյունքների

2019-2020

«Դերասանական արվեստ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՐ

2018-2017

«Դերասանական արվեստ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՐ

2017-2016

«Դերասանական արվեստ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՐ

2016-2017

 

Ռեժիսուրա

2020-2021

 

2019-2020

 

2018-2019

 

2017-2017

 

2016-2017

 


Պարարվեստի ռեժիսուրա

2020-2021

 

2019-2020

 

2018-2019

 

2017-2018

2016-201

Պարարվեստ

2020-2021

 

2019-2020

 

2018-2019

 

Tab header


ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աննա Հեքեքյան
Դեկան` պրոֆեսոր

ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆ

✉ anna.hekekyan@ysitc.am


Դեկանի օգնական՝

ՄԻԼԵՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

✉ milena.ghazaryan@ysitc.am


Դեկանատ`  ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 213 սենյակ

☎ (+374 60) 27-63-82
✉ theatre.faculty@ysitc.am

 

Կիսվեք սոցցանցերում