Կինոյի և հեռուստատեսության ամբիոն

ԵԹԿՊԻ-ի կինոյի և հեռուստատեսության ամբիոնը հիմնադրվել է 2001 թ.-ին:

Տեսական դասընթացների ժամանակ ուսանողներին հանձնարարվում են տրված թեմաներով ռեֆերատներ պատրաստելու առաջադրանքներ: Գործնական պարապմունքները լսարանային և անհատական պարապմունքների դասաժամերի ձևաչափերով  իրենց մեջ ներառում են`

  • ֆիլմերի նպատակային դիտումներ և քննարկումներ ըստ մասնագիտական ուղղվածության
  • վարժանք-վարժությունների, կուրսային և դիպլոմային ֆիլմերի նկարահանման համար ստեղծագործական հայտերի, նախագծերի, նախագծային փաթեթների (գրական սցենար, ռեժիսորական սցենար և կադրավորում) մշակումներ
  • նկարահանված նյութերի, մոնտաժված դրվագների և ավարտին մոտ ֆիլմերի պարբերական դիտումներ և դրանց քննարկումներ՝ դասախոսի կամ կուրսղեկի կողմից տրվող անհրաժեշտ խորհրդատվությամբ և ուղղորդումներով:

Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի պրոֆեսորադասախոսական     կազմը համալրված է ազգային կինոարվեստի և հեռուստատեսության ասպարեզներում ճանաչված մասնագետներով:


Դասախոսական կազմ

Պրոֆեսորադասախոսական կազմը

  1. Վաթինյան Ռուդոլֆ Մամիկոնի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ
    մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, Մովսես Խորենացի մեդալ, 2
    Պետական մրցանակ, պրոֆեսոր
  2. Պետրոսյան Վրեժ Գևորգի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի
    նախարարության Ոսկե մեդալ, Նախագահի մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր
  3. Կեսայան Անահիտ Խաժակի, Պետական մրցանակ, պրոֆեսոր
  4. Մարտիրոսյան Գայանե Ռուբենի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ
    մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, պրոֆեսոր
  5. Մարգարյան Արշակ Գեղամի, դոցենտ
  6. Դովլաթյան Արմեն Վռամի, դոցենտ
  7. Ստեփանյան Լարիսա Վարազդատի, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե
    մեդալ, դոցենտ
  8. Գասպարյան Վալերի Վաղինակի, Պետական մրցանակ, դոցենտ
  9. Տրոյան Սահակ Անդրեյի, դասախոս
  10. Բաբայան Սուրեն Գուրգենի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի
    նախարարության Ոսկե մեդալ, դասախոս
  11. Գրիգորյան Ռուբեն Վազգենի, դասախոս
  12. Մովսիսյան Հրանտ Ժիրայրի, դոցենտի պաշտոնակատար (09.10.2019թ.
    ազատվել է աշխատանքից)
  13. Ազարյան Հարություն Սերգեյի, ավագ դասախոս
  14. Դովլաթյան Միքայել Ֆրունզեյի, դոցենտի պաշտոնակատար
  15. Դավթյան Նիկոլայ Տիգրանի, դոցենտ
  16. Բաղդասարյան Էդգար Էռնեստի, դոցենտի պաշտոնակատար

Համատեղողներ

1. Խաչատրյան Արմեն Համբիկի, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ,պրոֆեսոր
2.Վարդանյան Շավարշ Հրաչիկի, դասախոս (30.06.2019թ. ազատվել է
աշխատանքից)
3.Կևորկով Վահե Ռուբենի, Պետական մրցանակ, Նախագահի մրցանակ,
դասախոս
4.Բաբասյան Սամվել Աշոտի, Պետական մրցանակ, Նախագահի մրցանակ, Արիության առաջին կարգի մեդալ, դասախոս
17.Համբարձումյան Էդուարդ Դավիթի, գիտ. թեկնածու, դոցենտի պաշտոնակատար
5. Դավթյան Դավիթ Ռոմենի, ավագ դասախոս

Դասավանդող առարկաներ

Ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Գագիկ Ստեփանյան

Էլ-փոստ՝ gaghik.stepanyan@ysitc.am

Կիսվեք սոցցանցերում