Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն-Փրոդաքշըն


Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի (ՍՏՈՒԿ) ներդրման շնորհիվ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իրականացվել են բարեփոխումներ: Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնն ուսանողների համար ստեղծել է տարածք և համապատասխան պայմաններ՝ սովորելու, ստեղծագործելու և նորագույն տեխնիկական սարքավորումների հետ ծանոթանալու համար:

ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար գործում է տեխնիկական լաբորատորիա, ֆիլմադարան, կինոսրահ, ձայնագրման, մոնտաժային տաղավարներ, հեռուստատաղավար:

Ֆիլմադարան․ 2019թ. ֆիլմադարանը շարունակել է համալրվել խաղարկային, վավերագրական ֆիլմերի և ներկայացումների տեսաերիզներով։ 2018/2019 ուսումնական տարվա Կինոարվեստ մասնագիտական կրթական ծրագրով շրջանավարտների ավարտական աշխատանքները, դիպլոմային ներկայացումները նույնպես պահպանվել են ֆիլմադարանում: Այժմ ֆիլմադարանն ունի շուրջ 4000 ֆիլմ (այդ թվում՝ 180 ներկայացում, 125 անիմացիոն ֆիլմ, մոտ 300 դիպլոմային և կուրսային աշխատանք, ուսանողական մրցանակակիր ֆիլմեր), դասական երաժշտության հավաքածուներ և աուդիոգրքեր՝ թվով 106 CD սկավառակ: 2019թ. ֆիլմերն ամբողջությամբ մուտքագրվել են: Էլեկտրոնային տարբերակներով պահպանվել է 1000-ից ավել ֆիլմ և ներկայացում՝ բոլոր ծրագրային ֆիլմերը, ինչպես նաև համաշխարհային լավագույն դասական ֆիլմերն ու ներկայացումները: 2019 թ. ամբողջությամբ թվայնացվել և համակարգվել են բոլոր ավարտական աշխատանքները՝ ինչպես ֆիլմերը, այպես էլ ներկայացումները:

«Անրի Վերնոյ» կինոսրահում ցուցադրվում են կուրսային և դիպլոմային աշխատանքների նախնական նյութեր: Ավարտական դիպլոմային աշխատանքների ցուցադրումն ու պաշտպանությունը, փառատոնային ֆիլմերի ցուցադրումները նույնպես տեղի են ունենում ֆիլմադարանի կինոսրահում: Կինոսրահից, DVD և CD սկավառակներից օգտվում են ինչպես ԵԹԿՊԻ-ի առկա և հեռակա համակարգի ուսանողները, այնպես էլ նախապատրաստական բաժնի սովորողները: «Անրի Վերնոյ» կինոսրահում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, վարպետաց դասեր, որոնց հաջորդում են քննարկումներ՝ մասնագետների և ուսանողների կարծիքներ։ Կինոսրահում դիտումներն ընթանում են հիմնականում առցանց: 2019 թ. կինոսրահն ամբողջությամբ վերանորոգվել է: Ֆիլմադարանի պատասխանատու՝ Գայանե Ստեփանյան

Տեխնիկական լաբորատորիա ԵԹԿՊԻ-ի տեխնիկական լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով՝ տեսախցիկներ, լուսանկարչական ապարատներ, լույսեր, կռունկ, սայլակ: Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողներին տրամադրվում է համապատասխան տեխնիկա՝ կուրսային և դիպլոմային աշխատանքների նկարահանումներն իրականացնելու համար: Նկարահանումները կարող են լինել ինչպես բուհի ներսում, այնպես էլ դրսում: Ուսանողն օգտվում է «ԵԹԿՊԻ կինոտեխնիկայի և սարքավորումների տրամադրման և օգտագործման կանոնակարգի» համաձայն: Տեխնիկական լաբորատորիայի համակարգող՝ Արթուր Ասոյան

Ձայնագրման տաղավար ԵԹԿՊԻ-ի ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու ձայնային տաղավարում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ ձայնային աշխատանքի և հնչյունային ձևավորման հետ կապված՝ աղմուկի, թերությունների վերացում, երաժշտության կամ ցանկացած ձայնի փոփոխում, հանում, հետկադրային ձայնի տեղադրում: Դիմումի համաձայն՝ ուսանողներին հատկացվում է ժամանակ՝ տաղավարում աշխատելու համար, անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկան տրվում է նաև դուրս: Ձայնագրման տաղավարի օգնությամբ ապահովվում է ուսանողական աշխատանքների ձայների և գունային ֆոնի տեխնիկական բարձր որակ: Ձայնագրման տաղավարի ղեկավար՝ Դավիթ Դավթյան Մոնտաժային տաղավար

ԵԹԿՊԻ-ի մոնտաժային տաղավարն ապահովված է համակարգիչներով և համապատասխան մոնտաժային ծրագրերով: Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողները ներկայացնում են դիմում, որի համաձայն կազմվում է աշխատանքային գրաֆիկ, տրամադրվում է համակարգիչ, և ուսանողը հնարավորություն է ստանում աշխատելու՝ կուրսային կամ դիպլոմային աշխատանքի նկարահանված նյութերի վրա: Այս տաղավարում է, որ տեսանյութերը մոնտաժվում են, խմբագրվում և վերածվում ավարտուն ֆիլմերի: Տաղավարի տեխնիկական սպասարկող Ռազմիկ Գրիգորյանը կարգավորում է աշխատանքը, աջակցում՝ ուսանողներին: Մոնտաժային տաղավարի պատասխանատու՝ Ռազմիկ Գրիգորյան

Կիսվեք սոցցանցերում