«ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ» ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է ատոմային ճյուղի հիմնադրման 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթը, որը կազմակերպել են «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գործող գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնների  հետ։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հասցեով:

Նկարները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ, Հայաստան, ք. Երևան, 0019, Պռոշյան փ. 1-ին նրբ, տ. 20/14․ Գրաֆիկական աշխատանքներն ուղարկել e–mail: armenia_erevan@rs.gov.ru հասցեին:

Մրցույթի աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Մրցույթի հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:

Մրցույթի անցկացման մանրամասները`«Ռոսատոմ» պետկորպորոցիայի Lookaround Armenia կրթական ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Կիսվեք սոցցանցերում