«ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑ

Հայ-Ռուսական համալսարանը ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համատեղ իրականացնում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «С++ Ծրագրավորման հիմունքներ» անվճար առցանց դասընթաց:

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար: Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն մասնակիցներն, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը:

Դասընթացը հնարավորություն  կտա`

  • ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքներին
  • հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ
  • ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ
  • զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն

Մանրամասները՝ edu2020.am կայքում։

 

Կիսվեք սոցցանցերում