Սիրելի ուսանողներ,

Հերթական ծանր պահն է… ի°նչ անենք… թուրքի հարևան ենք:

Պետք է ուժեղ լինել, միակամ ու միասին. ամուր բանակին ամուր թիկունք է պետք:

Մենք հավերժ ենք. դրա ապացույցը մեր դարավոր պատմությունն է:

Մեր խոնարհումը մեր զոհերին, իսկ մեր հավատը` մեզ զորավիգ:

Գրկում եմ բոլորիդ, սիրում եմ, հպարտանում եմ…

Մեզ ուժ, համբերություն ու խաղաղություն:

Ռեկտոր` Լիլիթ Արզումանյան

Կիսվեք սոցցանցերում