ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Մայիսի 23-ին օնլայն տիրույթում տեղի ունեցավ հեռուստառեժիսուրա 4-րդ կուրսի (ղեկավար`Հարություն Ազարյան) դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը: Տեղեկացնենք, որ հեռուստառեժիսուրա կուրսի ուսանողները արտակարգ դրության պայմաններում պաշտպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար իրենց շնորհակալական խոսքն են հղել ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Անետա Երզինկյանին: Նրանք ուսանողների ավարտական աշխատանքները արդար գնահատելու համար հատուկ շնորհակալություն են հայտնում նաև հանձնաժողովի անդամներին:

Կիսվեք սոցցանցերում