ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով մեր հանրապետության ներկա իրավիճակից և ի կատարումն ԿԳՄՍ նախարար Վ.Դումանյանի հանձնարարականի` հեռավար կրթության անցնելու մասին, բուհում ս/թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել հետևյալ գործառույթները.

  1. Նշված ժամանակահատվածում ուսումնառության գործընթացը կազմակերպել հեռավար:
  2. Թատրոնի ֆակուլտետում բակալավրիատում ուսումնառությունը կազմակերպել հեռավար՝ հետևյալ տարբերակով.
  • ա/ ձևավորել նոր դասացուցակ, որտեղ կներառվեն տեսական առարկաները.
  • բ/ պայմանավորվածություն ձեռք բերել տեսական առարկաների դասախոսական կազմի հետ 1-ին կիսամյակի դասընթացների ծրագրերը խտացնելու և հնարավորինս ավարտուն ուսանողներին դասավանդելու համար մինչև նոյեմբերի 19-ը.
  • գ/ անհրաժեշտության դեպքում տեսական առարկաների դասախոսներին հնարավորություն տալ լրացուցիչ դասաժամերի կամ խորհրդատվությունների անցկացման նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
  1. Արվեստի պատմության, տեսության և կառավարման, նաև Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետների բակալավրիատի, ուսանողների համար ուսումնառությունը կազմակերպել համաձայն գործող դասացուցակի:
  2. Մագիստրատուրայում սովորող ուսանողների համար ուսումնառությունը կազմակերպել համաձայն գործող դասացուցակի.
  3. Հանձնարարել պրոռեկտորներին, դեկաններին և ամբիոնի վարիչներին կազմակերպել հեռավար դասընթացներն ամենայն պատասխանատվությամբ:

Ռեկտոր` Լ. Արզումանյան

Կիսվեք սոցցանցերում