ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է մրցույթ «Արվեստի պատմության և տեսության», «Խորեոգրաֆիայի» և «Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության» ամբիոնների վարիչների  թափուր պաշտոնների տեղակալման համար:

    Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և/կամ գիտական կոչում ունեցող անձինք, որոնց որակավորումը համապատասխանում է նշված ամբիոնի  մասնագիտական ուղղվածությանը և ունեն առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Դիմումներն ու փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ:

 Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները նշված ժամկետում  ԵԹԿՊԻ-ի գիտական քարտուղարին  են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ռեկտորին,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • տեղեկանք գիտամանկավարժական աշխատանքի ստաժի վերաբերյալ,
  • համառոտ ինքնակենսագրություն,
  • գիտական աստիճանը /կոչումը/ հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

Դիմել հետևյալ հասցեով՝ Երևան, Ամիրյան 26, ԵԹԿՊԻ 2-րդ հարկ, 206 սենյակ, հեռ` 060-27-21-45:

Կիսվեք սոցցանցերում