ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ,

Հայտնում ենք, որ «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի միջազգային մրցույթի կազմակերպիչ, ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի նախագահ, ՌԴ վաստակավոր գործիչ Գալինա Պրեոբրաժենսկայան «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) հետ համատեղ նախատեսել են 2020 թվականին կազմակերպել և անցկացնել վերոնշյալ մրցույթի երևանյան փուլը՝ «Երևանյան Ռոմանսիդան»:

«Երևանյան Ռոմանսիդան» անց է կացվելու հոկտեմբերի 24-ին «Դոմ Մոսկվի» Երևանում ՄՄԳԿ-ում: Մրցույթի հաղթողը կամ իր ելույթով առավել աչքի ընկած մասնակիցը կմասնակցի «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը հետևյալ էլ փոստով՝ info@dommoskvy.am կամ առձեռն՝ Հայաստանի երաժշտական ընկերության ընդունարան:

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Սվետլանա Սահակյանին (հեռ.`+374 10 510 209) և Ամալյա Ամյանին (հեռ.`+374 10 58 04 23):

Կից տեղեկատվություն

Կիսվեք սոցցանցերում