Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

08/19/2020

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության  որոշման

2020թ. սեպտեմբերի 1-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն իր դռները կբացի բակալավրիատի 1-ին կուրսեցիների համար։

Մեր ուսանողներին սիրով հրավիրում ենք ինստիտուտ սեպտեմբերի 1-ին, ժամը 10։00-ին (մուտքը դիմակներով)։

Դասացուցակների և դասապրոցեսի հետ կապված այլ մանրամասների կծանոթանաք տեղում՝ ռեկտորի հետ հանդիպման ժամանակ։

 Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:

Այլ մանրամասներ կհրապարակվեն ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքէջում։

Կիսվեք սոցցանցերում