ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

2020-02-18

Փետրվարի 18-ին Բրիտանական ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի շրջանակներում և Բրիտանական խորհրդի հետ համատեղ ԵԹԿՊԻ-ում վարպետության դաս անցկացրեց բրիտանացի կինոլրագրող, կինոքննադատ, «Curzon» ամսագրի խմբագիր Իեն Հեյդն Սմիթը:

Տեղեկացնենք, որ Իեն Հեյդն Սմիթը մինչ վարպետության դասի մեկնարկը հանդիպեց մեր բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի և Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Աննա Երզինկյանի հետ: Այդ հանդիպումից հետո Ա. Երզինկյանը ուսանողների համար հանդես եկավ ողջույնի խոսքով, կարևորեց ապագա կինոգործիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստող և նոր գաղափարների ստեղծմանը խթանող նմանօրինակ հանդիպումները:

Վարպետության դասը ուսանողների հետաքրքիր հարցերի շնորհիվ վերածվեց կինոյի և սցենարի վարպետության դաս-զրույցի:

Կիսվեք սոցցանցերում