ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2020-07-01 17:26

Հուլիսի 1-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեցին ընդունելության քննությունները։ Բուհում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները։ Քննասենյակներն ախտահանված են, ապահովված՝ ախտահանիչ միջոցներով, պահպանվում է սոցիալական հեռավորություն։ Դիմորդները և աշխատակիցները ջերմաչափվում են անմիջապես մուտքի մոտ։

Հուլիսի 1-ին «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով 17 դիմորդ մասնակցեց «Դերասանի վարպետություն» քննությանը, «Կինոգիտություն» կրթական ծրագրով 4 դիմորդ հանձնեց  «Հարցազրույց» քննությունը։ 

Հուլիսի 2-ին շարունակվում է «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով դիմորդների քննությունը՝ «Դերասանի վարպետություն» առարկայից քննությանը մասնակցել է 20 դիմորդ, իսկ  «Սցենարադրամատուրգիական արվեստ» կրթական ծրագրով 8 դիմորդ հանձնեց  «Հարցազրույց» քննությունը։ 

Հուլիսի 3-ին «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով Դերասանի վարպետություն քննություն հանձնեց 21 դիմորդ։  «Պարարվեստի ռեժիսուրա» կրթական ծրագրով Պար քննություն հանձնեց 25 դիմորդ։ 

Հուլիսի 4-ին  «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով Դերասանի վարպետություն քննություն հանձնեց 21 դիմորդ։  «Պարարվեստ» կրթական ծրագրով Պար քննություն հանձնեց ԵԹԿՊԻ-ի 13 դիմորդ, Գյումրու մասնաճյուղի 16 դիմորդ և Վանաձորի մասնաճյուղի 11 դիմորդ։

Հուլիսի 5-ին «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով Դերասանի վարպետություն  քննություն հանձնեց 21 դիմորդ:

Հուլիսի 6-ին «Օպերատորություն» կրթական ծրագրով Լուսանկարչության հիմունքներ քննություն հանձնեց ԵԹԿՊԻ-ի 15 դիմորդ։ «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով Դերասանի վարպետություն քննություն հանձնեց ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի 17 դիմորդ։

Հուլիսի 7-ին «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով Դերասանի վարպետություն քննություն հանձնեց ԵԹԿՊԻ-ի 8 դիմորդ և ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի 10 դիմորդ։ «Կինոարվեստ» կրթական ծրագրով 20 դիմորդ  հանձնեց  Ռեժիսուրա քննություն։

Հուլիսի 8-ին  «Արվեստի, պատմություն և կառավարում»  ծրագրով քննություն հանձնեց 7 դիմորդ։  

Հուլիսի 9-ին «Կինոարվեստ» կրթական ծրագրով Ռեժիսուրա քննություն հանձնեց  ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի 8 դիմորդ։ «Ռեժիսուրա» (դրամ․ թատրոնի ռեժ․) կրթական ծրագրով  24 դիմորդ հանձնեցղ  Ռեժիսուրա քննությունը։ 

Հուլիսի 10-ին «Ռեժիսուրա» կրթական ծրագրով Ռեժիսուրա քննություն հանձնեց   18 դիմորդ։

Ներկայացնում ենք քննությունների ժամանակացույցը և արդյունքները


Հուլիսի 1, 2020թ

Դերասանի վարպետություն
Կինոգիտություն

Հուլիսի 2, 2020թ

Դերասանի վարպետություն
Սցենարադրամատուրգիական արվեստ

Հուլիսի 3, 2020թ

Դերասանի վարպետություն
Պարարվեստի ռեժիսուրա

Հուլիսի 4, 2020թ

Դերասանի վարպետություն
Պար

Հուլիսի 5, 2020թ

Դերասանի վարպետություն

Հուլիսի 6, 2020թ

Դերասանի վարպետություն
Լուսանկարչության հիմունքներ

Հուլիսի 7, 2020թ

Դերասանի վարպետություն
Կինոարվեստ

Հուլիսի 8, 2020թ

Կինոարվեստ
Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն
Արվեստի տեսություն,պատմություն և կառավարում

Հուլիսի 9, 2020թ

Կինոարվեստ
Ռեժիսուրա

Հուլիսի 10, 2020թ

Ռեժիսուրա

Նկարներ

Քննությունների ընթացքում արված նկարները դիտելու կամ ներբեռնելու համար սեղմել այստեղ