
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործում է նախապատրաստական բաժին, որը ապագա դիմորդներին նախապատրաստում է ընդունելության քննություններին հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Թատերական արվեստ
- Դերասանական արվեստ
- Ռեժիսուրա
- Կինոարվեստ
- Կինոարվեստ
- Տեսալսողական արվեստ
- Օպերատորություն
- Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն
- Արվեստի տեսություն և պատմություն
- Թատերագիտություն
- Կինոգիտություն
- Սցենարադրամատուրգիական արվեստ
Նախապատրաստական բաժնում ընդունելությունը կատարվում է սեպտեմբերի 1-30-ը, դասերը սկսվում են հոկտեմբերի 1-ին:
Նախապատրաստական բաժնի մասնագիտությունների տարեկան ուսման վարձ`
1. | Դերասանական արվեստ | 250.000 դրամ |
2. | Ռեժիսուրա | 300.000 դրամ |
3. | Կինոարվեստ | 300.000 դրամ |
4. | Օպերատորություն | 220.000 դրամ |
5. | Գեղանկարչություն | 300.000 դրամ |
6. | Թատերագիտություն | 200.000 դրամ |
7. | Կինոգիտություն | 200.000 դրամ |
8. | Գրական ստեղծագործություն | 200.000 դրամ |
Նախապատրաստական բաժին կարող են դիմել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցողները, ինչպես նաև 12-րդ դասարանում և քոլեջների ավարտական կուրսերում սովորողները:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՈՒՆ
2019թ Գործունեության հաշվետվություն
2019թ. Նախապատրաստական բաժինն ունեցել է 27 սովորող, այդ թվում՝ Դերասանական արվեստ (13 սովորող), Կինոարվեստ (9 սովորող), Օպերատորություն (3 սովորող), Սցենարադրամատուրգիական արվեստ (2 սովորող) ՄԿԾ-ների գծով:
Նախապատրաստական դասընթացների բաժնի գործունեության կանոնակարգի համաձայն սովորողները 2019թ. հունվարին հանձնել են ստուգարք, տարեվերջին՝ քննություն` ուսուցանված բոլոր առարկաներից:
Նախապատրաստական դասընթացների բաժնի 27 սովորողներից ԵԹԿՊԻ է դիմել 25-ը, որոնցից առկա ուսուցման անվճար համակարգ է ընդունվել 9-ը, վճարովի ուս. համակարգ` 11-ը: Ընդունելության քննություններից անբավարար են ստացել 5-ը:
Տոկոսային հարաբերությամբ ընդունելության արդյունքը կազմում է 80%: 2018-2019 ուս. տարվա արդյունքում Նախապատրաստական դասընթացների բաժնում սովորողների կողմից ինստիտուտի դրամարկղ է մուծվել 5.946.000 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտավորապես 2 անգամ:
Միաժամանակ մի շարք ավագ դպրոցներում կազմակերպվել են հանդիպումներ ավարտական դասարանների աշակերտների հետ, որոնց ընթացքում ներկայացվել է ինստիտուտը, ինստիտուտում ուսուցանվող մասնագիտությունները, ընդունելության պայմանները եւ բուհի մասնագիտական առանձնահատկությունները:
2019–2020 ուս. տարում դիմորդներ հավաքագրելու եւ նախապատրաստական դասընթացների ընդունելությունը կազմակերպելու նպատակով տրվել է հայտարարություն, որը տեղադրվել է ինստիտուտի կայքում, ինչպես նաեւ գովազդային վահանակների ձեւով տեղադրվել է քաղաքի մարդաշատ վայրերում:
2019թ. սեպտեմբեր ամսին հավաքագրվել է սովորողների նոր կազմ, այդ թվում՝
- Դերասանական արվեստ ՄԿԾ-երի գծով (15 սովորող), Ռեժիսուրա (1 սովորող),
- Կինոարվեստ (10 սովորող), Օպերատորություն (4 սովորող), Կերպարվեստ (2 սովորող):
- Ունենք նաեւ 2 արտասահմանցի սովորող, ովքեր հայոց լեզվի դասընթացների հետ մեկտեղ մասնակցում են Կինոարվեստ մասնագիտության դասընթացներին:
Ընդհանուր առմամբ սովորողների թիվը 34-ն է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7-ով: Նկատի առնելով նախապատրաստական դասընթացների նկատմամբ դիմորդների ցուցաբերած հետաքրքրությունը, կարծում ենք, որ հունվար ամսից դիմորդների թիվը կավելանա: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել ընդունելության գովազդը տարբեր հարթակներում
2018թ Գործունեության հաշվետվություն
2017թ Գործունեության հաշվետվություն
2016թ Գործունեության հաշվետվություն
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԵԹԿՊԻ-ի, 2-րդ հարկ, 206 սենյակ կամ զանգահարել 060-27-21-45 հեռախոսահամարին:
Նախապատրաստական բաժնի վարիչ, պրոֆեսոր`
ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ