Միջազգային կապեր


Ընդհանուր տեղեկություններ

ԵԹԿՊԻ-ի «Միջազգային կապեր» բաժնի հիմնական նպատակն է ինստիտուտի միջազգայնացումը, համաշխարհային գիտակրթական գործընթացներում ինստիտուտի ինտեգրման կազմակերպումը, առաջնակարգ բուհերի հետ առկա համագործակցության ընդլայնումը և նոր պայմանագրերի կնքումը և գիտամշակութային սերտ կապերի զարգացումը:

Միջազգային կապերի բաժինը մշտապես վարում է ԵԹԿՊԻ-ի գործունեությանը համապատասխան ՀՀ-ում գրանցված միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան բուհերի ու գիտական կենտրոնների հետ բանակցություններ, կազմակերպում օտարերկրյա մասնագետների և պատվիրակությունների այցելություններ, ԵԹԿՊԻ-ի պրոֆոսորադասախոսական և վարչական անձնակազմի և ուսանողների մասնակցությունը արտերկրյա մրցույթների, փառատոների և փորձի փոխանակման ծրագրերի: Բաժինն իրականացնում է նաև անհրաժեշտ փաստաթղթերի ու վիզաների ձևակերպման աջակցություն, արտերկրում մեր ներկայացուցիչների կացության ապահովում, ինչպես նաև արտասահմանյան հյուրերի՝ ՀՀ-ում կացության կազմակերպում:

2018թ․-ից ԵԹԿՊԻ-ն մասնակցում է Էրազմուս+ դրամաշնորհային շարժունության ծրագրին՝ Իռլանդիայի  Դուն Լեարի Դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։
Բաժինը մշտապես աշխատանքներ է իրականացնում դրամաշնորհների ստացման, միջազգային շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով:

Համագործակցություն է իրականացվում արվեստի տարբեր բուհերի և փառատոների հետ։ Ցանկը մշտապես ընդլայնվում է, իսկ առանձին միջոցառումներն իրականացվում են առանձին համաձայնագրերի միջոցով։

            ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին 2014թ.-ից ։

ԵԹԿՊԻ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում: Բաժինը տարեցտարի ավելացնում է միջազգային գործնկերների հետ հաստատվող համագործակցությունների շրջանակը:

Մեր գործընկերներն են՝

  1. Ռուսաստանի թատերական արվեստների ինստիտուտ ԳԻՏԻՍ /Ռուսաստան /
  2. Ս. Ա. Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտ  /Ռուսաստան /
  3. Ադամ Միցկևիչի անվան ինստիտուտ /Լեհաստան/
  4. Էստոնիայի թատրոնի և երաժշտության ակադեմիա /Էստոնիա/
  5. Մոլդովայի երաժշտության, թատրոնի և արվեստների պետական ակադեմիա /Մոլդովա/
  6. AKT-ZENT  Թատերական Միջազգային Կենտրոն /Գերմանիա/
  7. Լատվիայի մշակույթի ակադեմիա /Լատվիա/
  8. Ալեքսանդր Զելվերովիչի դրամտիկական արվեստի ազգային ակադեմիա / Վարշավա/
  9. Արվեստի Ուսուցման Համալսարան / Բաթումի /
  10. Թատրոնի և կինոյի պետական համալսարան / Վրաստան /
  11. Մշակույթի և արվեստի պետական համալսարան / Սանկտ-Պետերբուրգ /
  12. Կարպենկո Կարիի անվ. թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
  13. Մշակույթի պետական ակադեմիա / Բելառուսիա /
  14. Արվեստի ինստիտուտ/Նալչիկ /
  15. Դալյանական Միջազգային դպրոց / Չինաստան /
  16. Նոր Դելիի ազգային թատրոնի դպրոց /Հնդկաստան/
  17. Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիա /Հայաստան/
  18. Երևանի գեղարվեստի պետ. Ակադեմիա /Հայաստան/
  19. Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն
  20. Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա /Հայաստան/
  21. Մոլդովայի թատրոնի և երաժշտության ակադեմիա / Մոլդովա/
  22. Բրատիսլավայի կատարողական արվեստների ակադեմիա /Սլովակիա/

2019թ Գործունեության հաշվետվություն

Էռազմուս+ դասախոսական և ուսանողական շարժունություն
ԵԹԿՊԻ-ն մասնակցել է Էրազմուս+ դասախոսական և վարչական
աշխատակիցների շարժունության ծրագրին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իռլանդիայի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ (2018-2020թթ.), որի շրջանակներում, անիմացիայի մասնագետ, կրթական փորձագետ Դեվիդ Քուինը ԵԹԿՊԻ-ում իրականացրեց դասախոսների, վարչական կազմի և ուսանողների վերապատրաստում։
Էրազմուս+-ի շրջանակներում 2019թ. հաստատվեցին նաև երեք բուհերի հետ
հետևյալ դասախոսկան և ուսանողական շարժունության ծրագրերը՝

  1. Կրակովի Ժան Մատեյկոյի գեղարվեստի ակադեմիա. 1 ուսանող և 1 դասախոս
  2. Մալթայի արվեստի ակադեմիա. 1 այցով վարչական աշխատակից, 1 մեկնող դասախոս
  3. Խորվաթիայի թատերական ինստիտուտ. 1 մեկնող դասախոս։ 2019թ. նոր ծրագրեր են մշակվում՝ Գերմանիայի, Մոլդովայի, Վրաստանի,
    Ավստրիայի և այլ արտասահմանյան և տեղական բուհերի հետ համատեղ։

Արտասահմանյան բուհերի հետ համագործակցության ակտիվացում
Ընդլայնվել է համագործակցությունը ՀՀ, արտերկրի ուսումնական հաստատությունների, գիտական և մշակութային հաստատությունների,
հասարակական կազմակերպությունների հետ՝ ներառյալ առաջատար բուհերի և կենտրոնների, ինչպիսիք են՝ ԱԿՏ ԶԵՆՏ թատերական վերապատրաստման
համաշխարհային ինստիտուտը, Սորբոնի Ինստիտուտ ACTE Փարիզ 1-ը, որի հետ համատեղ իրականացվել է Ս․Փարաջանովին նվիրված գիտաժողով Երևանում, ՄԽԱՏի դպրոց-ստուդիայի, Եկատերինբուրգի պետական թատերական ինստիտուտի հետ։


Միջազգային փառատոներ, մրցույթներ, գիտաժողովներ
Հաշվի առնելով բուհի առանձնահատկությունը, աշխատանք է իրականացվել ուսանողների՝ միջազգային և միջբուհական փառատոներին, մրցույթներին և գիտաժողովներին մասնակցությունը ակտիվացնելու ուղղությամբ։ Այս առումով բուհը մասնակցության հայտ է ներկայացնում մի շարք միջազգային ուսանողական փառատոների և գերակշռող դեպքերում ստանում է հրավերներ:

  • 2019թ. մարտի 15-ից 20-ը ք. Մոսկվայում կայացած Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին մասնակցեցին դերասանական արվեստ մասնագիտությամբ 3-րդ կուրսի ուսանողները՝ «Օթելլո» ներկայացմամբ:
  • Մարտի 24-ից 27-ը ԵԹԿՊԻ-ի «Ռեժիսուրա» մասնագիտական կրթական
    ծրագրով առաջին կուրսի ուսանողը մեկնեց ք․ Մոսկվա՝ մասնակցելու
    Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ ԳԻՏԻՍ-ի՝ «Ինքնուրույն ռեժիսորական հատվածների» մրցույթին և գիտաժողովին։
  • 2019թ. մայիսին ԵԹԿՊԻ-ի 3 ուսանող մասնակցեցին «ClassFest» թատերական և կինո դպրոցների միջազգային փառատոնին:
  • Մայիսի 27-ից հունիսի 3-ը ք. Մոսկվայում ԵԹԿՊԻ-ն մասնակցեց
    Ռուսաստանի թատերական ինստիտուտի ԲՐԻԿՍ երկրների միջազգային
    ուսանողական փառատոնին:
  • 2019թ. հունիսի 4-ից 9-ը ԵԹԿՊԻ-ի ուսանողուհիները մասնակցեցին
    Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անցկացվող «ԲՐԻԿՍ և ՇՈՍ երկրների Ուսանողական գարուն» 3-րդ միջազգային փառատոնին:
  • 2019թ. սեպտեմբերի 7-ից 15-ը ԵԹԿՊԻ-ի ուսանողուհին մասնակցեց
    Եկատերինբուրգի պետական թատերական ինստիտուտի կազմակերպված 3- րդ ուսանողական, ստեղծագործական “Interior Space” լաբորատորիային:
  • 2019թ. նոյեմբերին ԵԹԿՊԻ-ի կինոյի ֆակուլտետի 2 ուսանող մասնակցեցին ԱՊՀ երկրների Երիտասարդական ֆիլմերի ֆորումին, որը տեղի ունեցավ ք․ Բիշքեկում (Ղրղզտան)։
  • 2019թ․նոյեմբերին ԵԹԿՊԻ-ի 2018թ․շրջանավարտը մասնակցեց Ռուսաստանի թատերական ինստիտուտ ԳԻՏԻՍ-ի «Պերսպեկտիվա» միջազգային ուսանողական գիտաժողովին։
  • 2019թ. դեկտեմբերի 3-ից 7-ը ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհին՝ որպես ուսանողական ժյուրիի անդամ, մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում «Բաստաու» 8-րդ միջազգային ուսանողական կինոփառատոնին: ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի մասնակցությունը միջազգային և տեղական սեմինարներին և գիտաժողովներին
  • ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը 2019թ. հունիսի 20-ից 21-ը Ստրասբուրգի Եվրախորհրդի  կենտրոնական գրասենյակում մասնակցել է «Ակադեմիական ազատություն, ինստիտուցիոնալ ինքնավարություն և դեմոկրատիայի ապագան» թեմայով համաշխարհային համաժողովի աշխատանքներին:
  • ԵԹԿՊԻ-ի միջազգային կապերի բաժնի պետ Զարուհի Սահակյանը
    հայաստանյան պատվիրակության կազմով՝ բաղկացած նախարարության, բուհերի, հասարակական կազմակերպությունների, Էրազմուս+ ազգային գրասենյակի և HERE փորձագիտական թիմի ներկայացուցիչներից հունիսի 25-ից 26-ը Թբիլիսիում մասնակցել է «Համընդհանուր արժեքների խթանում կրթության և մշակույթի միջոցով» խորագրով Արևելյան Գործընկերության համաժողովին։
  • Էրասմուս+ երևանյան տեղեկատվական օրերին՝ նոյեմբերի 7-ից 8-ը, մասնակցել են ԵԹԿՊԻ-ի Միջազգային և հանրային կապերի գծով և Ստեղծագործական և հանրային զարգացման գծով պրոռեկտորները, Միջազգային կապերի բաժինը, Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավարը:

2018թ Գործունեության հաշվետվություն

2017թ Գործունեության հաշվետվություն

2016թ Գործունեության հաշվետվություն

Բաժնի պետ Զարուհի Սահակյան

Բաժնի մասնագետ Հասմիկ Հովակիմյան

Կիսվեք սոցցանցերում