«ԱՐՏ ՖԵՍՏ»

«ԱՐՏ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԲԱՑ ՓԱՌԱՏՈՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Երիտասարդ ստեղծագործողների միությունը, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանիաջակցությամբ, 2013թ.-ից ի վեր «Մեկ տանիքի ներքո» խորագրով կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը:«ԱՐՏՖԵՍՏ» փառատոնը կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:

Փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում պատվավոր մրցանակները։

Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա  ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

2013թ.-ին առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը, ամենամյա լինելու անհրաժեշտությունը:

2014 թ.-ին մասնակիցների թիվը հատել է 200-ը, 2015թ.-ին՝ 350-ը։

2016թ-ին փառատոնն իրականացվելու է հունիսի 3-10-ը՝ արդեն միջազգային ձևաչափով: Մասնակցության հայտ է լրացրել ավելի քան 400 երիտասարդ՝ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից։

Տեղեկացնենք, որ այժմ «ԱՐՏՖԵՍՏ»փառատոնըունի իր պաշտոնականկայք-էջը /www.artfest.am/ որտեղ հնարավոր է առավել մանրամասն ծանոթանալ  փառատոնի պատմությանը, անցկացման կարգին, նորություններին: