Ուսանողական կյանքը ԵԹԿՊԻ-ում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ինքնակառավարման ընտրովի մարմին է: Այն հիմնադրվել է 1994թ. և գործում է ինստիտուտի կանոնադրության շրջանակներում: 1994թ.-ին Ուսանողական խորհրդի հիմնադիր նախագահ ընտրվեց Արամ Սուքիասյանը: 1994թ.-ի նոյեմբերի 2-ին ինստիտուտի գիտական խորհրդի նիստում ընդունվեց և հաստատվեց Ուսանողական խորհրդի կանոնադրությունը և գործունեության ծրագիրը:

22 տարվա ընթացքում Ուսանողական խորհուրդն ինստիտուտի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի նշանակալի աջակցությամբ անցել է զարգացման և ինքնահաստատման դժվարին ճանապարհ: Հիմնադրումից մինչ օրս Ուսանողական խորհրդի հիմնախնդիրն է եղել ծառայել իր բուհին և ուսանողությանը, նպաստել ուսումնակրթական և հոգևոր դաստիարակչական գործընթացների կազմակերպմանը, ուսանողության ինքնահաստատմանն ու ինքնադրսևորմանը: Ուսանողական խորհուրդն իր գործունեության ընթացքում գործնական և կառուցողական փոխհարաբերություններ է զարգացրել մյուս բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ, եղել է Մշակութային բուհերի ուսանողական խորհրդի անդամ: 2003 թվականից ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհուրդը Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահության անդամ է:

Ուսանողական խորհրդի ներկայիս նախագահն է Արմեն Սարգսյանը: