«Կինո/Թատրոն»

«Կինո\Թատրոն»- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական ամսագիր։

  Լույս է տեսնում 2014 թվականից։ Ամսագրի մտահղացման հեղինակը ինստիտուտի դասախոս Թամարա Հակոբյանն է։ Ուսանողական ամսագրում զետեղված ենուսանողների` թատրոնի և կինոյի թեմաներով հոդվածներ։

  Խորագրերն են` «Ստեղծագործում են ուսանողները», «Հարցազրույցներ», «Վերլուծական բաժին», «Բուհի անցուդարձը», «Օպերատորի աչքերով»։ Համարներում խորագրերը երբեմն ենթարկվում են փոփոխության` ըստ ուսանողների առաջադրած նյութերի։

Խմբագրական կազմում ընդգրկված են սովորող ուսանողները։2014-ից մինչև 2015 թվականը ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել թատերագիտական բաժնի ուսանող Մարիամ Ռոստոմյանը։ 2016թվականից գլխավոր խմբագիրը թատերագիտական բաժնի ուսանող Լուսինե Մուրադյանն է։ Խմբագիրներն են` Հեղինե Ենոքյանը և Սերյոժա Պողոսյանը։ Համակարգչային ձևավորողներն են Վադիմ Մինասյանը ևՌազմիկ Փաշիկյանը։

«Կինո/Թարոն» ուսանողական ամսագիրը մի հարթակ է բուհում սովորող ուսանողների համար, որտեղ ուսանողները կարող են ազատ ստեղծագործել, կիսվել ուրույն գաղափարներով` թե՛ մասնագիտական, թե՛ ուսանողին հետաքրքրող թեմաների շուրջ։