Ուսանողական խորհուրդ


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ինքնակառավարման ընտրովի մարմին է: Այն հիմնադրվել է 1994թ. և գործում է ինստիտուտի կանոնադրության շրջանակներում: 1994թ.-ին Ուսանողական խորհրդի հիմնադիր նախագահ ընտրվեց Արամ Սուքիասյանը: 1994թ.-ի նոյեմբերի 2-ին ինստիտուտի գիտական խորհրդի նիստում ընդունվեց և հաստատվեց Ուսանողական խորհրդի կանոնադրությունը և գործունեության ծրագիրը:

26 տարվա ընթացքում Ուսանողական խորհուրդն ինստիտուտի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի նշանակալի աջակցությամբ անցել է զարգացման և ինքնահաստատման դժվարին ճանապարհ:

Հիմնադրումից մինչ օրս Ուսանողական խորհրդի հիմնախնդիրն է եղել ծառայել իր բուհին և ուսանողությանը, նպաստել ուսումնակրթական և հոգևոր դաստիարակչական գործընթացների կազմակերպմանը, ուսանողության ինքնահաստատմանն ու ինքնադրսևորմանը:

Ուսանողական խորհուրդն իր գործունեության ընթացքում գործնական և կառուցողական փոխհարաբերություններ է զարգացրել մյուս բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ, եղել է Մշակութային բուհերի ուսանողական խորհրդի անդամ:

 


Կանոնադրություն
Նախագիծ

Ուսանողական խորհրդի նոր կանոնադրության նախագիծ

Խորհրդի կազմը
Հաշվետվություններ
2019

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2019թ. ընթացքում ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդը ծավալել է ակտիվ գործունեություն, որը կարելի է ներկայացնել ըստ առանձին բաժինների։ Դեռ 2018թ. ուսանողական խորհուրդը փորձել է ամեն կերպ հեշտացնել ուսանողների համար տեղեկատվության ստացումը։ Ֆեյսբուքյան հարթակում ուսանողներին հասանելի են եղել՝ դասացուցակները, միջանկյալ և քննական օրերի ժամանակացույցը, ակադեմիական պարտքեր ունեցողների անվանացանկը և լուծարքների անցկացման ժամանակացույցը, միջազգային և տեղական փառատոնների մասնակցության հայտարարությունները, ընդունելության քննությունների արդյունքները և այլ անհրաժեշտ նյութեր։ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհրդը առանձնապես նպաստել է ԵԹԿՊԻ-ի PR աշխատանքների ակտիվացմանը։

Ուսանողական խորհրդի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ԲՈւՀ-ի ուսանողները, դիմորդները և հասարակությունը հնարավորություն են ունեցել իրազեկվելու ԵԹԿՊԻ-ի ուսանողների ձեռքբերումների, հաղթանակների, փառատոնների մասնակցությունների և այլ հետաքրքիր իրադարձությունների մասին։ Պարբերաբար կազմակերպվել են քասթինգներ՝ տարբեր մասնագիտություն ունեցող ուսանողներին պրակտիկայով կամ աշխատանքով ապահովելու համար։ Կարևորելով դասական երաժշտությունը, ուսանողական խորհուրդը համագործակցել է Հայաստանի Պետական Կամերային և Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցության շնորհիվ ԵԹԿՊԻ-ի ուսանողները հնարավորություն են ունեցել ներկա լինելու նրանց կողմից կազմակերպված բոլոր դասական համերգներին։ Ընթացիկ տարում Ուսանողական Խորհուրդն իրականացրել և մասնակցել է հետևյալ աշխատանքներին և միջոցառումներին՝

  • Հունվարի 24 – ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդը միացավ Պարույր Սևակի 95 ամյակին նվիրված նախաձեռնությանը, որի շրջանակներում նկարահանվեց Պարւյր Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծությունը Դավիթ Աբրահամյանի կատարմամբ: Նախաձեռնության խորագիրն էր՝ «Քաղաքը Սևակ է կարդում…»:
  • Փետրվարի 5-8 – ԵԹԿՊԻ-ում կայացավ «Contact improvisation» ժանրի վարպետության դասընթացը: Վարպետության դասընթացը վարեց Ստամբուլից ժամանած պարուսույց՝ Թալին Բույուքքուրքչիյանը: Ուսանողական Խորհրդի անդամներն ունեցան իրենց ակտիվ մասնակցությունը նաև օգնեցին կազմակերպչական հարցերով:
  • Մարտի 23 – Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվեց համապետական շաբաթօրյակ-ծառատունկ, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև ԵԹԿՊԻ-ի ուսանողները: Տրամադրված անհրաժեշտ պարագաների միջոցով, շաբաթօրյակի մասնակիցները լայնածավալ աշխատանքներ կատարեցին՝ թափոններից մաքրելով հատկացված տարածքը: Ուսանողների համար կարևոր էր իրենց ներդրումն ունենալ նաև նմանատիպ աշխատանքներում:
  • Մարտի 27 – Ուսանողական թատրոնի ճեմասրահում Թատրոնի ֆակուլտետի ուսանողների ակտիվ մասնակցությամբ թատերկանը նշեց թատրոնի միջազգային օրը:
  • Ապրիլի 4 – ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդի նախաձեռնությամբ Կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում կայացավ թեյախմություն-քննարկում՝ նվիրված համաշխարհային կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկուն: Ապրիլի 4-ին Անդրեյ Տարկովսկին կնշեր իր 87-ամյակը: Բարձր գնահատելով նրա արվեստն ու մեծ ներդրումը կինեմատոգրաֆիայի ասպարեզում, հենց իր ծննդյան օրը կազմակերպվեց այս թեյախմություն-քննարկումը: Թեյախմության ընթացքում Տարկովսկու արվեստի մասին խոսեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գրող և կինոգետ Դավիթ Մուրադյանը, կինոգետ, ԵԹԿՊԻ-ի Արվեստի տեսության և ԵՊՀ արվեստագիտության ամբիոնների դասախոս Սիրանույշ Գալստյանը, նկարիչ, արվեստաբան, «3-րդ հարկ»-ի հիմնադիրներից Արմեն Գրիգորյանը, ԵԹԿՊԻ-ի թատրոնի ռեժիսուրա մասնագիտությամբ 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Կարապետյանը: Ուսանողական Խորհրդի այս նախաձեռնությունը ԵԹԿՊԻ-ի և Կինեմատոգրաֆիստների միության միջև կնքված հուշագրից հետո առաջին միջոցառումն էր: Միջոցառմանը ներկա էին ԵԹԿՊԻ-ի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ, անվանի կինոգործիչներ և Տարկովսկու արվեստով հետաքրքրված այլ մարդիկ: Թեյախմության գաղափարը ծնվեց հենց Անդրեյ Տարկովսկու կյանքն ուսումնասիրելու արդյունքում: Նա շատ էր սիրում թեյել նկարահանումներից առաջ, ընթացքում, վերջում։ Նրա բոլոր քննարկումներն անցել են թեյի հյուրասիրությամբ, որը նա սիրում էր ըմպել մորու մուրաբայով։ Հյուրերին Տարկովսկու ստեղծագործական աշխարհ տեղափոխելու համար միջոցառման ժամանակ նրանց հյուրասիրվեց մորու մուրաբայով թեյ: Միջոցառման պատշաճ կազմակերպման աշխատանքներում իրենց աջակցությունն ունեցան «Greenfield Armenia»-ն և «Նոյան» գործարանը:
  • Ապրիլի 8 – Հայ-ռուսական համալսարանի Մշակույթի տանը կայացավ «Միջբուհական Մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադա 2019»-ի «ՊԱՐ»-ի մրցույթը, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողուհիները (ղեկ. Աննա Կարապետյան): Մեր աղջիկներն իրենց փայլուն կատարումով գրավեցին 2-րդ հորիզոնականը
  • Ապրիլի 11 – Հայ-ռուսական համալսարանի Մշակույթի տանը կայացավ «Միջբուհական Մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադա 2019»-ի «ԹԱՏՐՈՆ»-ի մրցույթը, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Թատերականցիները ներկայացրեցին Ա.Չեխովի «Շնիկով տիկինը», որը ռեժիսորական 3-րդ կուրսի ուսանող Մերի Մարգարյանի կուրսային աշխատանքն էր: Դերասաններ Նվարդ Դուդուկչյանը, Արսեն Բադալյանը և Նատալի Հարությունովան իրենց փայլուն կատարումով գրավեցին 1-ին հորիզոնականը, բերելով ԲՈւՀ-ին ամենաբարձր միավորը
  • Ապրիլի 16 – ԵԹԿՊԻ-ում կայացավ գրող Մհեր Արշակյանի հետ հանդիպումքննարկումը: Հանդիպման հիմնական թեման Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունն էր, որին զուգահեռ քննարկվեցին նաև Դոստոևսկու մյուս ստեղծագործությունները: Միջոցառումը կազմակերպել էր ԵԹԿՊԻ-ի հումանիտար ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Իսրայելյանը և ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհրդը
  • Ապրիլի 23 – ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցեցին «Ջահերով երթ»-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1915թ. Եղեռնի բոլոր զոհերին:
  • Ապրիլի 25 – Հայ-ռուսական համալսարանի Մշակույթի տանը կայացավ «Միջբուհական Մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադա 2019»-ի «ԵՐԳ»-ի մրցույթը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի դերասանական 3-րդ կուրսի ուսանող (ղեկ. Գ.Խաչատրյան) Սուրեն Պողոսյանը: Սուրենն իր փայլուն կատարումով գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը:
  • Մայիսի 3-5 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հայրենասեր ուսանող» խորագիրը կրող միջպետական ուսանողական ֆորումը, որը կազմակերպվել էր ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ-ի կողմից՝ իրենց 25-ամյա հոբելյանի առիթով: 3-օրյա ֆորումին մասնակցում էին ՀՀ և ԱՀ պետական և ոչ պետական բուհերի 18 Ուսանողական ինքնակառավարվող կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում ԵԹԿՊԻ-ի ՈւԽ նախագահի պաշտոնակատար Միլենա Բալդրյանը և ՈւԽ անդամ Էվելինա Շախիրյանը: Ֆորումը լի էր հետաքրքիր և արդյունավետ քննարկումներով, նոր ծանոթություններով և նորանոր ծրագրերի առաջարկություններով։ Ֆորումի շրջանակներում ուսանողների հետ հանդիպումներ ունեցան Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանը, ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և ՀՈւԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը: Մասնակից Ուսանողական ինքնակառավարվող կառույցների ղեկավարներն առանձին հանդիպում ունեցան նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Վերջինս ողջունեց Ուսանողական կառույցների կողմից ֆորումների կազմակերպման նախաձեռնությունը հատկապես Արցախում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ուսանողական կառույցների իրականացվող և նախատեսվող ծրագրեր «Հայրենասեր ուսանող» համաժողովի ընթացքում Հայաստանի և Արցախի 18 Ուսանողական ինքնակառավարվող կառույցները ընդունեցին համատեղ հայտարարություն, որն էլ նոր ծրագրերի հիմքն է հանդիսանալու: Ֆորումն ամփոփվեց մասնակցության հավաստագրերի հանձնմամբ:
  • Հուլիսի 1-8 – ԵԹԿՊԻ-ում անցկացվեցին 2019/20 ուսումնական տարվա ընդունելության քննությունները, որին կազմակերպչական աշխատանքներով մասնակցեցին Ուսանողական խորհրդի անդամները:
  • Օգոստոսի 20-26 – Շուշիում կայացավ «ՀԱՂԹԱՆԱԿԱԾ 2019» համահայկական երիտասարդական հավաքը, որին իրենց մասնակցությունն ունեցան ԵԹԿՊԻ-ի 4 ուսանողներ:
  • Օգոստոսի 21-26 – Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ուսանողականերիտասարդական ռազմահայրենասիրական հավաքը։ «Միասնության Ուժը 2019»-ը օգոստոսի 21-26-ը մեկ հարկի տակ համախմբեց ՀՀ և ԱՀ բուհական հաստատություններում ուսանող բազմաշնորհ և ակտիվ երիտասարդության։ ԵԹԿՊԻ-ին նույնպես մասնակցում էր իր ջոկատով, որի կազմում ընդգրկված էին՝ Միշա Հակոբյանը, Աննա Պողոսյանը, Դոննա Թոխյանը, Եվա Աբրահամյանը, Արման Մաթևոսյանը և Արսեն Բադալյանը: Փակման հանդիսավոր արարողության ընթացքում հավաքի մասնակիցներին հանձնվեցին միջճակատային մրցույթների պատվոգրերն ու մրցանակները։ Պարգևատրվեցին նաև երեք ճակատների լավագույն ջոկատները։ «Լավագույն և ամենաակտիվ ջոկատ» մրցանակը՝ չնայած ստացած ֆիզիկական լուրջ վնասվածքների, տրվեց հավաքի ամենակենսախինդ և գերակտիվ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ջոկատին։ «Միասնության Ուժը 2019» ուսանողական միջբուհական հավաքում հաղթող ճանաչվեց «Մերուժաններ» նարնջագույն ճակատը, որի կազմում և ընդգրկված էր ԵԹԿՊԻ-ի ջոկատը:
  • Սեպտեմբերի 2 – Առաջին անգամ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդը Ուսանողական Թատրոնի դահլիճում մեծ հանդիսավորությամբ կազմակերպեց ցերեկույթ և ողջունեց 1-ին կուրսեցիներին: Միջոցառումը կրում էր «Բարի գալուստ ապագա արտիստներ» խորագիրը:
  • Դեկտեմբերի 9 – Կայացավ Ընդհանուր ժողովի հերթական նիստը, որի ընթացակարգային հարցն էր Ուսանողական Խորհրդի նախագահի ընտրությունները: 2 թեկնածուներից մեկը՝ ՈՒԽ նախագահի պաշտոնակատար Միլենա Բալդրյանը, հայտնեց իր ինքնաբացարկի մասին և արդեն միակ թեկնածու Դավիթ Աբրահամյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհրդի նախագահ
2018

2018թ. ընթացքում ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհուրդը ծավալել է շատ ակտիվ գործունեություն, որը կարելի է տարանջատել մի քանի առանձին բաժինների։

Փետրվար ամսից սկսած ուսանողական խորհուրդը փորձել է ամեն կերպ հեշտացնել ուսանողների համար տեղեկատվության ստացումը։ Ֆեյսբուքյան հարթակում ուսանողներին հասանելի է եղել՝ դասացուցակները, միջանկյալ և քննական օրերի ժամանակացույցը, ակադեմիական պարտքեր ունեցողների անվանացանկը և անցկացման ժամանակացույցը, միջազգային և տեղական փառատոների մասնակցության հայտարարությունները, ընդունելության քննությունների արդյունքները և այլ անհրաժեշտ նյութեր։

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհրդը առանձնապես նպաստել է ԵԹԿՊԻ-ի PR աշխատանքների ակտիվացմանը։ Ուսանողական խորհրդի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ԲՈւՀ-ի ուսանողները, դիմորդները և հասարակությունը հնարավորություն են ունեցել իրազեկվելու ԵԹԿՊԻ-ի ուսանողների ձեռքբերումների, հաղթանակների, փառատոների մասնակցությունների և այլ հետաքրքիր իրադարձությունների մասին։

Պարբերաբար կազմակերպվել են քասթինգներ՝ տարբեր մասնագիտություն ունեցող ուսանողներին պրակտիկայով կամ աշխատանքով ապահովելու համար։ Կարևորելով դասական երաժշտությունը, ուսանողական խորհուրդը համագործակցել է Հայաստանի պետական կամերային և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցության շնորհիվ ԵԹԿՊԻ-ի ուսանողները հնարավորություն են ունեցել ներկա լինելու նրանց կողմից կազմակերպված բոլոր դասական համերգներին։

Ընթացիկ տարում Ուսանողական խորհուրդն իրականացրել է հետևյալ աշխատանքները և միջոցառումները՝

  • Հունվարի 11 – Կայացավ Ուսանողական խորհրդի կառավարման խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվեց ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
  • Փետրվարի 15 – “Let’s fly band at YSITC” համերգ, նվիրված ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկին։
  • Փետրվարի 20–ից մարտի 2 – Կայացան ֆուտբոլային խաղեր՝ «Ֆուտբոլային ակումբ»-ի շրջանակներում։
  • Մարտի 3 – Բարեգործական դրամահավաք երիտասարդի ապաքինման նպատակով։
  • Մարտի 6 – ԵԹԿՊԻ-ի սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Վահագն Մելիքյանի, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի և սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր, հոգեբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի հետ։
  • Մարտի 17 – «Բաց դռների օր ԵԹԿՊԻ-ում» – ՈւԽ անդամներն օգնեցին կազմակերպչական մի շարք հարցերում, ապահովելով աշակերտների շրջայցը ԲՈւՀ-ում։
  • Մարտի 20 – Ուսանողական խորհրդի շնորհիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցեց 2016թ ապրիլյան պատերազմին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների վարձի 20%-ը, հասցնելով այն 50%-ի։
  • Մարտի 27 – «Թատրոնի միջազգային օրը ԵԹԿՊԻ-ում» – 2-րդ հարկի ճեմասրահում Թատրոնի ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին փոքրիկ ներկայացում և կատարեցին մի քանի երաժշտական համարներ:
  • Ապրիլի 12-14 – ՈւԽ նախագահի ԺՊ-ն մասնակցեց «Ուսանողական ֆորում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին» խորագիրը կրող ծրագիրը, որն անցկացվեց Արցախի պետական համալսարանում։
  • Մայիսի 18 – Ուսանողների և դասախոսների համատեղ հանդիպում-քննարկում, որի ժամանակ և՛ ուսանողները, և՛ դասախոսները կարողացան կիսվել իրենց խնդիրներով, առաջարկներով, համատեղ ծրագրեր սկսելու մտքերով և այլն։
  • Մայիսի 21 – Հաշվի առնելով ուսանողների ԲՈւՀ-ում ներքին կարգուկանոն հաստատելու, կրթական որակը բարձրացնելու, վարչական կազմում որոշակի  փոփոխություններ կատարելու ակտիվությունն ու ցանկությունը, ՈւԽ-ի կողմից կազմակերպվեց Փակ հանդիպում ԵԹԿՊԻ-ի վարչական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ ղեկավար կազմին ներկայացվեցին բոլոր ֆակուլտետների 1-4-րդ կուրսերի կողմից հավաքված բողոք-առաջարկները, բացի այդ տրվեցին հարցեր ուսանողների կողմից։
  • Հունիսի 16 – ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար Լոֆթ-ում կազմակերպվեց Յուրի Բուտուսովի «Барабаны в ночи» ներկայացման դիտումը։
  • Հունիսի 29-Հուլիսի 8 – Ուսանողական Խորհրդի անդամներն օգնեցին ընդունելության քննությունների բարեհաջող ընթացքն ապահովել կազմակերպչական հարցերով։
  • Նոյեմբերի 6 – TM Production-ի հետ համագործակցության շնորհիվ, ԵԹԿՊԻ-ի ուսանողները կարողացան ներկա գտնվել ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի Երևանյան մենահամերգին։
  • Նոյեմբերի 17 – Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, ԵԹԿՊԻ-ի նորանշանակ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը հանդիպեց ուսանողների հետ:
  • Դեկտեմբերի 1 – ԵԹԿՊԻ-ի 10 ուսանողներ այցելեցին քաղաք Անի: Եղան Թալինի բերդում, Անիպեմզայում, Երերուրքի տաճարում և քարանձավներում։ Սա առաջին արշավն էր փոքր կազմով, որը այսուհետ կրելու է շարունակական բնույթ։
  • Դեկտեմբերի 12 – ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհրդի նախագահի պաշտոնակատար Միլենա Բալդրյանը, ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը և Open Stage խորագրի մասնակիցները, ովքեր ԵԹԿՊԻի ուսանողներն են, այցելեցին ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղ։
  • Դեկտեմբերի 28 – «ԵԹԿՊԻ-ի Ամանորյա խնջույքը ԲԱԿ75-ում» – Ամփոփելով 2018թ. իրականացվեց նախատոնական խնջույք, որի ժամանակ ուսանողները և դասախոսները հնարավորություն ունեցան դասից դուրս շփվել և ուրախանալ միասին։
2017

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդը ակտիվորեն ստեղծագործում է. կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, մասնակցում է հանրապետության կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների: Ընթացիկ տարում Ուսանողական Խորհուրդը իրականացրել է հետևյալ միջոցառումները՝

  • 02.2017 ԵԹԿՊԻ-ի «Անրի Վերնոյի»կինոսրահ «Կյանք ու կռիվ» ֆիլմի քննարկում՝ Սամվել Թադևոսյանի հետ Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներ
  • 02.2017 ԵԹԿՊԻ-ի գրադարան Գրքեր ստացան ամենաընթերցասեր 10 ուսանողները Թատրոնի, Արվեստի տեսության և պատմության Ֆակուլտետների ուսանողներ
  • 03.2017 ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոն «17-տարեկան 20-րդ դար» թատերական ներկայացում Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներ
  • 03.2017 «Բարի գալուստ Թատերական» երգի տեսահոլովակ Թատրոնի միջազգային օր Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներ
  • 04.2017 Հաղթանակի զբոսայգի Ծառատունկ Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ
  • 04.2017 Ազատության հրապարակ Ջահերով երթ Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ
  • 05.2017 ԼՂՀ ՙ17-տարեկան 20-րդ դար՚թատերական ներկայացում և Համերգային ծրագիր Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ
  • 08.2017- 08.08.2017 Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր «Սահմանի հեքիաթը» Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ
  • 09.2017 ԵԹԿՊԻ-ի ճեմասրահ Հանդիպում՝ Սևակ Խանաղյանի հետ Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներ
  • 08.2017- 27.08.2017 Ծաղկաձոր «Բազե 2017» Համահայկական երիտասարդական հավաք Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներ
  • 10.2017- 09.10.2017 Ծաղկաձոր ՙԱրվեստագետ և քաղաքացի՚ համաժողով ԵԹԿՊԻ-ի և մյուս մասնաճյուղերի ուսանողներ
  • 010.2017 ԵԹԿՊԻ-ի նիստերի սրահ Հանդիպում ASK ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն՝ Գայանե Միրաքյանի հետ, «MOTIVATION» Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներ 100 ծրագրի հետ տեղեկացման նպատակով։ Այն ներկայացնում է օտար լեզուների անվճար ուսուցում
  • 10.2017 Երևան Էրեբունի-Երևան 2799 Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ
  • 10.2017 Իջևան Մանկական ներկայացում Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ
  • 11.2017 ԼՂՀ Նարինե Գրիգորյանի Մոնոներկայացման ցուցադրություն Թատրոնի Ֆակուլտետի ուսանողներ և դասախոս

Ուսանողական խորհրդի պարգևներ

  • Պատվոգիր՝ «Բազե 2017» Համահայկական երիտասարդական հավաք – ԵԹԿՊԻ-ի ջոկատը ճանաչվել է Կապույտ ճակատի ամենաեռանդուն և ամենաստեղծարար ջոկատը։ Ջոկատի ղեկավար՝ Միլենա Բալդրյան
  • Պատվոգիր ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից՝ զորամասում մշակութային միջոցառումներին խթանելու և անձնակազմի առօրյան հաճելի դարձնելու համար
2016

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդը ակտիվորեն ստեղծագործում է. կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, մասնակցում է հանրապետության կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների:

Ընթացիկ տարում Ուսանողական Խորհուրդը իրականացրել է հետևյալ միջոցառումները՝

  • Փետրվարի 19 – Անդրադառնալով գիրք նվիրելու օրվան, Ուսանողական Խորհուրդը ուսանողներին նվիրեց տարբեր թեմաներով մի շարք գրքեր:
  • Մարտի 8 – Կանանց միջազգային օրվա առթիվ ուղանողները ծաղիկներ նվիրեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դասախոսներին:
  • Մարտի 9 – ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց Վարպետաց դասեր մարզերում նախագիծը, որի մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը: Նախագծի նպատակն էր խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին:
  • Ստեղծվեց Ուսանողական Խորհրդի նոր լոգոտիպը: Լոգոտիպի խորհրդանիշներն են`կանաչ գույնը, որը խորհրդանշում է թարմություն, առաջընթաց և բարեկեցություն, լույսը խորհրդանշում է թատրոնը և կինոն, մեջտեղում տեղակայված նշանը խորհրդանշում է թիմը:
  • Ուսանողական Խորհուրդն իր մի շարք նախաձեռնություններով նույնպես օգնություն ցուցաբերեց Արցախում ծառայող զինվորներին և բնակիչներին. Ապրիլի 4-ին մի շարք ուսանողներ մասնակցեցին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցող արյունատվությանը: Ապրիլի 6-ին կամավորական խումբ կազմած ուսանողները մեկնեցին Արցախ՝ տեղափոխելով նաև հավաքված օգնությունը: Նույն ժամանակահատվածում ուսանողների մյուս մասն անցավ բուժօգնության դասընթացներ՝ Բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդի մասնագետների կողմից:
  • Ապրիլի 24 – Ուսանողական Խորհրդի անդամները և մի շարք ուսանողներ մասնակցեցին ջահերով երթին, այնուհետ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
  • Մայիսի 3 – ԵԹԿՊԻ-ի Անրի Վերնոյի անվան կինոսրահում տեղի ունեցավ Ուսանողական Խորհրդի Կինոակումբի պաշտոնական բացումը: Կինոակումբի բացման արարողության ընթացքում ռեկտոր Դ. Մուրադյանը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին հանձնեց շնորհակալագիր՝ բուհի ուսանողական խորհրդին աջակցելու համար, նաև հանձնվեցին հուշանվերներ՝ Ուսանողական խորհուրդի կողմից:
  • Մայիսի 17 – Կինոակումբի շրջանակներում տեղի ունեցավ ռեժիսոր Քրիստինե Համբարձումյանի Շնչառություն ֆիլմի փակ դիտում-քննարկումը:
  • Մայիսի 25 – Ռուսական գիտության և մշակույթի Երևանյան կենտրոնի, Բորիս Ելցինի նախագահական գրադարանի, «Леннаучфильм» ստուդիայի, Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայի, Ռուսական արվեստի պատմության ինստիտուտի և ռուսական կինեմատոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոնի հետ տեղի ունեցավ Կինոակումբի հերթական նիստը` օնլայն ձևաչափով:
  • Հուլիսի 1 – Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հովանավորությամբ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհրդի անդամներն ունեցան եռօրյա հանգիստ Ծաղկաձորում:
  • Օգոստոսի 6 -11 – ԵԹԿՊԻ-ի ուսանողները Հանքավանում տեղի ունեցող Պոլիտեխնիկ ուսումնաառողջարանական ճամբարում մասնակցեցին մի շարք մրցույթների և արժանացան տարբեր կարգի մրցանակների:
  • Օգոստոսի 22- 27 – ԵԹԿՊԻ-ի ուսանողները Արմեն Սարգսյանի գլխավորությամբ մասնակցեցին Բազե-2016 համահայկական երիտասադական հավաքին՝ ներկայացնելով կապույտ ճակատը:
  • Սեպտեմբերի 10 – Բազե-2016 համահայկական երիտասադական հավաքի կապույտ ճակատի անդամները հանդիպեցին Աշտարակի ձորում: Այդ օրն ավելի հիշարժան դարձրեց Գյումրիից ժամանած երաժշտական խումբը, որն աննկարագրելի գեղեցիկ պահեր պարգևեց բոլորին:
  • Հոկտեմբեր ամսին Կինոակումբի և կարիերայի կենտրոնի հետ համատեղ անցկացվեց դերասանների քասթինգ՝ նախատեսված դերասանական բազայի ստեղծման համար:
  • Հոկտեմբերի 8 – Էրեբունի-Երևանի 2798 ամյակինն նվիրված Կոմիտասի այգում տեղի ունեցավ միջոցառում ԵԹԿՊԻ-ի ուսանողական խորհուրդի և Կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի հետ համատեղ:
  • Հոկտեմբերի 18 – Կինոակումբի շրջանակներում փոքր կինոսրահում տեղի ունեցավ ֆիլմի փակ դիտում-քննարկում:
  • Նոյեմբերի 12 – Ուսանողական խորհրդի անդամները և մի շարք ուսանողներ մասնակցեցին Դավիթաշենում անցկացվող ծառատունկին:
  • Նոյեմբերի 17 – ԵԹԿՊԻ-ի Ուսանողական Խորհուրդը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց ուսանողներին՝ ուսումնառության ընթացքում առավելագույն առաջադիմություն ցուցաբերելու, մշակութային ոլորտում ձեռքբերումներ ունենալու, ինչպես նաև ուսանողության և հասարակական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերելու համար։
  • Դեկտեմբերի 8 – ԵԹԿՊԻ –ի Կինոակումբի շրջանակներում տեղի ունեցավ << Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ>> ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Մրցույթին մասնակցում էին 1-ից 4-րդ կուրսի ուսանողները:
  • Դեկտեմբերի 8 – ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցեցին Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրերի մասին պատմվող տեղեկատվական սեմինարին, որի ընթացքում ուսանողները ծանոթացան ԷՄԱ-ի գործունեությանը, ինչպես նաև ստացան բավականաչափ տեղեկություններ՝ իրենց հետագա կրթությունը արտերկրում շարունակելու համար:
  • ԴԵկտեմբերի 9 – ԵԹԿՊԻ-ի «Անրի Վերնոյ»-ի անվան դահլիճում Ուսանողական Խորհրդի և Թատրոնի ֆակուլտետի դեկան՝ Աննա Հեքեքյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դիտում-քննարկումը։
  • Դեկտեմբերի 12-13 – Որակի ապահովման կենտրոնը Ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացրեց 1-ին կուրսի ուսանողների համար տեղեկատվական օր՝ «Որակի ապահովումը ուսանողների համար» խորագրով։ Հանդիպման շրջանակներում ուսանողները տեղեկացան Բոլոնյան գործընթացին, Կրեդիտներին, ինչպես նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
  • Նոյեմբերի 30 – Դեկտեմբերի 26 – ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհուրդը մի շարք ուսանողների հետ համատեղ մասնակցեց Միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադա 2016-ին:

Ուսանողական խորհրդի անդամների պարգևներ

  • Արմեն Սարգսյան – Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ պարգևատրվեց Պատվոգրով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:
  • Արա Միքայելյան – Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ պարգևատրվեց Շնորհակալագրով ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ.Սահակյանի կողմից։
  • Անի Ահարոնյան – Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ և Երիտասարդական ոլորտում ակտիվ գործունեության համար խրախուսվեց Շնորհակալագրով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար՝ Լ.Մկրտչյանի կողմից:
Կիսվեք սոցցանցերում