ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 


Որակի ապահովման կենտրոնի կանոնակարգը

Ներբեռնելու կամ դիտելու համար սեղմել` 

Որակի ապահովման կենտրոնի կանոնակարգը

Որակի ապահովման ձեռնարկ

Ներբեռնելու կամ դիտելու համար սեղմել` 

Որակի ապահովման ձեռնարկ 


ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Որակի ապահովման կենտրոնը /այսուհետ՝ Կենտրոն/ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական նպատակը ԵԹԿՊԻ-ում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
  3. Կենտրոնը գործում է ՀՀ օրենսդրության համապատասխան, կրթության որակի ապահովման վերաբերյալ հայրենական և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով, ՈԱԱԿ-ի երաշխավորություններով ու խորհրդատվությամբ, ԵԹԿՊԻ-ի կանոնադրության և սույն Կանոնակարգի հիման վրա:
  4. Կենտրոնը սույն Կանոնակարգով սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ԵԹԿՊԻ- ի այլ կառուցվածքային ստորաբաժանումների և ակադեմիական տարբեր կազմակերպությունների հետ:
  5. Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է ԵԹԿՊԻ-ի միջոցներից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ և ԵԹԿՊԻ-ի կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
  6. Սույն Կանոնակարգում փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև Կենտրոնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացնում է ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի որոշմամբ:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

          ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. ԵԹԿՊԻ-ում իրականացվող կրթության որակի արդյունավետ կառավարման համակարգի մշակումը, ներդրումը և իրագործումն է,
  2. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման գործընթացների հետ համեմատելի ու համադրելի գործընթացների կիրառման ապահովմանը նպաստելն է:

ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • ԵԹԿՊԻ-ի կրթության որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազմավարության մշակում և պարբերական վերանայում,
  • Որակի միասնական չափանիշների պահպանում, ՈԱ գործընթացների ներդաշնակեցում և իրականացում ԵԹԿՊԻ-ի գործունեության բոլոր հիմնական ոլորտներում,
  • Ուսանողների և շրջանավարտների` ստացած կրթությունից գոհունակության, առաջարկությունների ու դիտողությունների բացահայտում,
  • Աջակցում ԵԹԿՊԻ-ի մասնագիտական կրթական ծրագրերի մշակմանը, հաստատմանը, մշտադիտարկմանը և պարբերական վերանայմանը,
  • Կրթության որակի համար ԵԹԿՊԻ-ի հաշվետվողականության ապահովում ներքին (ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատուներ, պետություն և հասարակություն) շահակիցների առջև,
  • Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` ԵԹԿՊԻ-ի և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործում, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև կապի ապահովում,
  • ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործակալությունների և այլ բուհերի ՈԱ բաժինների հետ կապերի հաստատում և ամրապնդում:

ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Որակի ապահովման կենտրոնի հիմնական գործառույթները երեքն են՝

  1. Վարչարարական՝ որակի ապահովման ներքին համակարգի ստեղծումը, ներդրումը, ղեկավարումը և բարելավումը:
  2. Աջակցման՝ որակի ապահովման ներքին համակարգի և ինստիտուտի բոլոր ստորաբաժանումների մշտադիտարկման և վերլուծության գործընթացներում:
  3. Տեղեկատվական-վերլուծական՝ որակի ներքին ապահովման համակարգի նորմատիվ- մեթոդական ապահովում, փաստաթղթավորում, առաջավոր փորձի ներդրում:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կենտրոնը՝ մշակում է որակի ապահովման գործիքակազմ, ընթացակարգեր և գործընթացներ, ապահովում մշակված ընթացակարգերի ներդրումը ուսումնական համակարգում,
  • մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին, սահմանում է որակի ներքին չափանիշներ և չափորոշիչներ` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ,
  • համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ԵԹԿՊԻ-ի բոլոր ստորաբաժանումներում,
  • ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների մասնակցությունը,
  • կազմակերպում է ԵԹԿՊԻ-ի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
  • համագործակցում է «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ,
  • ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
  • պատրաստում է ՈԱ ընթացակարգեր կրթական ծրագրերի մշակման, հաստատման, ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման համար, համակարգում և աջակցում է դրանց իրականացմանը ԵԹԿՊԻ-ի բոլոր ստորաբաժանումներում,
  • կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները,
  • համակարգում է ԵԹԿՊԻ-ի կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին,
  • մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ և այլն) և ընթացակարգերը,
  • համագործակցում է ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի, ուսանողական խորհրդի և ամբիոնների ՈԱ պատասխանատուների հետ և աջակցում նրանց աշխատանքներին,
  • պատասխանատու է որակի գնահատման և ապահովման գործընթացների, Գիտական խորհրդում ընդունված որոշումների կատարման համար,
  • վերահսկում է ֆակուլտետային որակի ապահովման հանձնախմբերի աշխատանքը և նրանց կապը ամբիոնային պատասխանատուների հետ:

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԵՆՏՐՈՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կենտրոնը իրավունք ունի՝

  • Կատարել առաջ քաշված խնդիրների լուծման ուղիների ինքնուրույն ընտրություն,
  • Վերահսկել ստորաբաժանումներում որակի ապահովման համակարգի կառավարման գործընթացները,
  • պատրաստել ելույթներ, զեկույցներ իր գործառույթների վերաբերյալ,
  • ինստիտուտի որակի ապահովման համակարգի գնահատման համալիր աշխատանքում օգտագործել բուհի տարածքները և տեխնիկական միջոցները:

Կենտրոնը պատասխանատու է՝

  • որակի ապահովման հետ կապված միջոցառումների ու գործընթացների ճիշտ և ժամանակին մշակման և ներդրման, կրթության որակի բարելավման առաջարկություններով հանդես գալու համար,
  • որակի ապահովման վերաբերյալ օրենսդրական և բուհական ներքին հրամանների, կարգադրությունների, որոշումների կատարման համար,
  • մշտադիտարկումների, անկետավորումների անցկացման, դրանց արդյունքների մշակման, ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքների իրականացման համար:

Կենտրոնի փոխհարաբերություններն ու կապերը`

  • աջակցել բուհի բոլոր ստորաբաժանումներին որակի ապահովմանն առնչվող խնդիրների վերաբերյալ,
  • համագործակցել ՀՀ ԿԳ նախարարության և ՈԱԱԿ-ի հետ,
  • կապ պահպանել հայրենական և արտասահմանյան բուհերի հետ որակի ապահովման հարցերով:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Կենտրոնի աշխատանքների ընդհանուր համակարգումը ԵԹԿՊԻ-ի ռեկտորի համապատասխան հրամանով իրականացնում է Կենտրոնի ղեկավարը:
  2. Կենտրոնի ղեկավարին նշանակում և պաշտոնից ազատում է ԵԹԿՊԻ-ի ռեկտորը, և կենտրոնը ենթարկվում է ռեկտորին:
  3. Կենտրոնի հաստիքացուցակը սահմանում և դրա մեջ փոփոխություններ է կատարում ԵԹԿՊԻ-ի ռեկտորը՝ Կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ:
  4. Կենտրոնի աշխատակիցները պարտավոր են պահպանել աշխատանքային ներքին կանոնները, սահմանված աշխատանքային գրաֆիկը և ծառայողական հրահանգները:

Կենտրոնի ղեկավարը՝

  • պլանավորում, կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Կենտրոնի ընթացիկ գործունեությունը,
  • համաձայն կանոնադրության մասնակցում վարչական աշխատանքներին,
  • մասնակցում է Գիտական խորհրդի, ռեկտորատի, ֆակուլտետների և ամբիոնների նիստերի քննարկումներին,
  • Գիտական խորհրդում հանդես է գալիս համապատասխան հաշվետվություններով և նորարարական ու փորձնական ծրագրերի իրականացման մասին զեկույցներով,
  • ղեկավարության հետ համաձայնեցնելով՝ դասախոսներին, ուսանողներին և այլ շահակիցներին ներգրավում է Որակի ապահովման կենտրոնի աշխատանքներում,
  • ապահովում է Կենտրոնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում է այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցությունը,
  • կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված՝ կարող է հրավիրել խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության ԵԹԿՊԻ-ի ռեկտորին ներկայացնում է Կենտրոնի գործունեությանն առնչվող համապատասխան զեկույց և առաջարկություններ,
  • կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հանդիպում է տարբերկ ազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախապատրաստում համապատասխան համագործակցությանն առնչվող փաստաթղթեր՝ դրանք համաձայնեցնելով ԵԹԿՊԻ-ի ռեկտորի հետ,
  • կազմակերպում և հսկում է Կենտրոնում տարվող գործավարությունը, ինչպես նաև կատարում Կենտրոնի խնդիրների լուծման հետ կապված այլ գործառույթներ,
  • սահմանված կարգով ստանում է իր գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ (նյութական, տեխնիկական, մարդկային) և ինքնուրույնաբար տնօրինում դրանք,
  • աջակցում է ԵԹԿՊԻ-ի հավատարմագրման գործընթացին:

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Վարուժան Ավանեսյան

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար

varuzhan.avanesyan@ysitc.am

+ 374 55 57 51 50

 


Վարուժան Ավանեսյան– թրեյներ, անդրագոգ, դերասան։ Մոտ 30 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ թրեյներների ուսուցման և վերապատրաստման, հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների, թիմբիլդինգների, ծրագրերի նախագծման և կառավարման, մոնիթորինգի և գնահատման, ուսումնական ծրագրերի մշակման, քաղաքացիական հասարակության զարգացման, համայնքային մոբիլիզացման ոլորտումներում: Մի շարք վերապատրաստման, ուսումնական և մեթոդական ձեռնարկների համահեղինակ է: Համագործակցում է մի շարք տեղական և միջազգային  կազմակերպությունների հետ Որպես արվեստի կառավարման դասախոս՝ դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ղեկավարում է Որակի ապահովման կենտրոնը, նախագահում՝ Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան։ InfoSkills-ի հիմնադիրն է։


Որակի ապահովման կենտրոն,   ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 214 սենյակ

 

Կիսվեք սոցցանցերում