Գիտական մաս

Ինստիտուտի գիտական մասը գործում է 1995 թվականից, ենթակա է ուսումնագիտական  աշխատանքների գծով պրոռեկտորին և իր գործունեությամբ հաշվետու է ինստիտուտի գիտական խորհրդին:

 Գիտական մասը`

  • գիտական խորհրդին իրազեկ է պահում դասախոսների, ասպիրանտների և հայցորդների գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների կատարման ընթացքի մասին
  • կազմակերպում է դասախոսական կազմի գիտական, ուսումնամեթոդական աշխատանքների քննարկումը գիտական խորհրդում, աջակցում` հրատարակմանը
  • օժանդակում է ԵԹԿՊԻ-ի «Հանդես»  գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի աշխատանքներին
  • կազմակերպում է ասպիրանտների և հայցորդների ընդունելության գործընթացը
  • գիտական խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում ասպիրանտների և հայցորդների գիտական թեզերի թեմաները, թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավարների թեկնածությունները
  • կազմակերպում և վերահսկում է ասպիրանտների և հայցորդների ուսումնական գործընթացը, ներկայացնում հաշվետվություն գիտական խորհրդին
  • Արվեստի պատմության և տեսության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է «Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտության գծով հետբուհական կրթության համակարգում հետազոտողի կրթական ծրագրով ասպիրանտների և հայցորդների ուսումնառությունը, ինչպես նաև մասնագիտական ուսումնական պլանների և այլ նորմատիվային փաստաթղթերի մշակման աշխատանքները
  • Արվեստի պատմության և տեսության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է ատենախոսությունների փորձաքննություն
  • ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի համաձայն` կազմակերպում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին գիտական կոչումներ շնորհելու գործընթացը
  • մասնակցում է ինստիտուտի ուսումնական գործընթացի բարելավմանը նպատակաուղղված կանոնակարգերի և այլ նորմատիվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին
  • կազմակերպում է ԵԹԿՊի-ի գիտական խորհրդի և ռեկտորատի աշխատանքները և գործավարությունը:
  • կատարում է ամբիոնների գիտահետազոտական աշխատանքների ամփոփում և հաշվետվության պատրաստում,
  • ամբիոնների հետ համատեղ կազմակերպում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ամենամյա գիտական նստաշրջաններ,

իրականացնում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների տեղակալման նպատակով մրցույթի կազմակերպման գործընթացը: