Գիտաժողովներ

 
 
 «ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2018 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԵԹԿՊԻ-ի և «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի հետ համատեղ «Թատերական նոր որոնումներ» գիտաժողովը: Հանդես գալով գիտաժողովի բացման խոսքով ռեկտոր Դավիթ Մուրադյանը ասաց, որ ուրախ է այս հետաքրքիր հանդիպման համար. «Մենք միշտ լավ համագործակցում ենք «Հայ Ֆեստ»-ի հետ, որը մեր մշակութային կյանքի նշանակալի իրողություններից է և արդեն 16-րդ անգամ է անցկացվում Հայաստանում: Մենք այս փառատոնի շրջանակներում միասնաբար անց ենք կացնում գիտաժողով: Սա տեսողություն է ընդարձակում, որովհետև թատրոնը համաշխարհային տեքստ է և այդ տեքստում յուրաքանչյուր մշակույթ գրում է իր ձեռագրով: Սա դարձնում է թատրոնը հետաքրքիր: Տարբերությունները միշտ հետաքրքիր են, բայց ընդհանուր մարդկային լեզուն կարևոր է: Ես հատկապես ուզում եմ ողջունել մեր արտասահմանյան հյուրերին»: Այնուհետև ռեկտորը առաջարկեց զեկուցումների և դրանց հաջորդող հարցերի տևողության համար սահմանել աշխատակարգ: Գիտաժողովը ընթացավ մեկ նիստով: Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես եկան` Եվգենի Խուդյակով (ՌԴ), Լոթթա Գեհրթոն (Շվեդիա), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Օրդոյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ն. Սարգսյանը, դասախոս Է. Զախարյանը:

Դիտել լուսանկարները

գիտաժողովի ծրագիր

 

ԲՈՒՀԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 

2018 թվականի մարտի 29-ին ԵԹԿՊԻ-ում երկու նիստերով ընթացավ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տարեկան բուհական գիտաժողովը: Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Դավիթ Մուրադյանը, ով խոսեց հանրապետության հարյուրամյա պատմության, նման գիտաժողովների կարևորության մասին և մաղթեց բովանդակալից գիտական նստաշրջան: Զեկուցումներն ընթացան քննարկումներով, գիտական մտահոգիչ ամենատարբեր հարցերի վերլուծմամբ: Գիտաժողովին ներկա երիտասարդ մասնակիցներն և ուսանողները կարողացան ընդլայնել իրենց գիտելիքները այս ոլորտում: Տեղեկացնենք, որ առաջին նիստը ընթացավ ռեկտոր, պրոֆեսոր Դ. Մուրադյանի նախագահությամբ: Երկրորդ նիստը նախագահում էր մեր բուհի Հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը: 

 

Դիտել լուսանկարները

գիտաժողովի ծրագիր