Գրադարան

Գրադարանը ստեղծվել է 1944թ. Երևանի գեղարվեստա-թատերական  ինստիտուտի ստեղծման  շրջանում: 1994թ. այն  16.000 միավոր գրքով առանձնացել է  Գեղարվեստի ինստիտուտից: Այսօր գրադարանում առկա է մոտ 46342 գիրք:  Բուհական գրադարանի անխափան գործունեության  ամենամեծ  երաշխիքը գրքային  ունեցվածքի  շարունակական  համալրումն  է: Գրադարանը  համալրվում  է  նոր  հավաքածուներով` Ա. Սախարովի, ‎ֆրանսիական դեսպանատան, Սոս  Սարգսյանի, Արմեն Մազմանյանի, հեղինակների, տարբեր  անհատների  նվիրատվություններով, մեծ պահանջարկ ունեցող գրքերի վերատպությամբ, ինստիտուտի կողմից գրապաշարի  համալրման  համար հատկացվող միջոցներով:

Երևանի թատրոնի  և  կինոյի  պետական  ինստիտուտի գրադարանին  է  հանձնվել  16  հազար  կտոր գիրք,  որից  900-ը` Ա.Գուլակյան  և  Վ. Վարդանյան  ‎ֆոնդեր  և 431  հազվագյուտ գրքեր,  որոնց թվում` Энциклопедический словарь,  Брокгаузъ в 81 томах, Ежегодникъ императорскихъ театровъ, 1880-ական թվականներին  Թի‎ֆլիսում  լույս  տեսած Վ. Շեքսպիրի  ստեղծագործությունները  և  այլն:                           

1998թ.-ից գրադարանն աշխատանքային սերտ համագործակցության մեջ է  Հայմամուլի հետ: Բաժանորդագրությամբ ձեռք  են  բերվում  թերթեր,  ամսագրեր,  հանդեսներ /12-14 անուն/ Երևանում  և  Մոսկվայում  լույս  տեսնող  պիեսների  ժողովածուներ:

Գրադարանի քարտարաններում արտացոլված  է  առկա գրականությունն  ըստ  մասնագիտությունների՝ թատրոնի պատմություն,  ռեժիսուրա,  դերասանի  վարպետություն,  կինոյի պատմություն,  կինոարվեստ,  հայ գրականություն,  ռուս  և  համաշխարհային գրականություն: Հատուկ ուշադրություն  է  դարձվում  պիեսների  ձեռքբերմանը: Գրականության 30-35%-ը կազմում են պիեսները` մեքենագիր,  առանձին գրքերով  կամ  ժողովածուների  տեսքով: 

Սպասարկում. Ընթերցողական  պահանջարկի  բավարարումը գրադարանի  հիմնախնդիրն է: Ինստիտուտի գրադարանն  ունի  սպասարկմանն  անհրաժեշտ  բարենպաստ  պայմաններ: Նպատակային  սպասարկման  համար  նախատեսված  են  առանձին  ստորաբաժանումներ` աբոնենտի բաժին,  ընթերցասրահ  և  համակարգչային սենյակ: 

Սպասարկման  ոլորտում  ամենածանրաբեռնվածը  աբոնենտի  բաժինն  է: Այն  իրականացնում  է գրադարանային գործի մի  քանի գործառույթ.

 

  • Բաժանորդագրություն
  • Գրականության պատվերների  ընդունում
  • Պատվիրված և  վերադարձված գրքերի  համակարգում  և  փոխադրում
  • Կորուստների հաշվառում  և  փոխհատուցման  կազմակերպում

Ինստիտուտի ընթերցողների  ներգրադարանային  սպասարկում  իրականացվում  է  նաև  ընթերցասրահում: Ընթերցասրահում  եղած  առձեռն ‎ֆոնդերը  բովանդակում  են  ոչ  միայն  նեղ  մասնագիտական  ուղղվածության գրականութուն,  դասագրքեր,  ուսումնական և  ուսումնա-օժանդակ  ձեռնարկներ,  ուսուցման գործընթացին  անհրաժեշտ  բազմաբնույթ  այլ  հրատարակություններ,  այլև  մեծ  պահանջարկ  ունեցող  տեղեկատուներ` հանրագիտարաններ,  բառարաններ,  ալբոմներ: Այստեղ առկա է նաև 500-ից ավելի  թղթապանակ`  ռեժիսորների,  դերասանների, գրականության  և  արվեստի  վերաբերյալ,  հոդվածներ  թերթերից  և  ամսագրերից,  որոնց  հավաքագրումն  սկսվել  է  50-ական  թվականներից  և  շարունակվում  է  առ  այսօր:  Թղթապանակներից օգտվում են նաև դասախոսները,մագիստրոսները, ասպիրանտները, շրջանավարտները  թատերագիտական  բաժնի  ուսանողները /ուսումնառության  ամբողջ  ընթացքում/,  իսկ  մյուս  բաժինների ուսանողները`  կուրսային  և  դիպլոմային  աշխատանքներ գրելու  ընթացքում: 

Գրա‎դարանը կազմակերպում  է  հոբելյանական  տարեթվերին  նվիրված  ցուցահանդեսներ, որոնք  օգնում են  ուսանողներին`  ծանոթանալ  նշանավոր  արվեստագետների, գրողների կյանքին ու գործունեությանը,  նրանց  ստեղծագործություններին:

Գրա‎դարանի ֆոնդերից գրքեր և ամսագրեր են տրամադրվել և տրամադրվում   Գյումրիի, Վանաձորի, Գորիսի և Շուշիի մասնաճյուղերին:

 

Գրադարանի վարիչ՝

 ԺԱՆՆԱ  ՀՈՎԵՅԱՆ

Հեռ.՝ (+374) 060  27-94-14

 Էլ. հասցե՝  gradaran2013@gmail.com