ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09/05/2019

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործում է նախապատրաստական բաժին, որը ապագա դիմորդներին նախապատրաստում է ընդունելության քննություններին հետևյալ մասնագիտությունների գծով`

  Թատերական արվեստ

  • Դերասանական արվեստ
  • Ռեժիսուրա

  Կինոարվեստ

 - Կինոարվեստ

  Տեսալսողական  արվեստ

  • Օպերատորություն

  Արվեստի տեսություն և պատմություն

  • Թատերագիտություն
  • Կինոգիտություն
  • Սցենարադրամատուրգիական արվեստ

  Կերպարվեստ

  • Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն

Նախապատրաստական բաժնում  ընդունելությունը կատարվում է սեպտեմբերի 1-30-ը, դասերը սկսվում են հոկտեմբերի 1-ին:

Նախապատրաստական բաժին  կարող են դիմել  միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցողները, ինչպես նաև 12-րդ դասարանում և քոլեջների ավարտական կուրսերում սովորողները:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԵԹԿՊ ինստիտուտ 2-րդ հարկ 206 սենյակ  կամ  զանգահարել 060-27-21-45: