ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

07/29/2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա Երիտասարդ հետազոտողների կրթաթոշակային ծրագրին։
Հետազոտություններն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝

  • շրջակա միջավայր՝ աղետի ռիսկերի նվազեցման վրա հատուկ շեշտադրումներով,
  • միջմշակութային երկխոսություն,
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
  • հակամարտությունների խաղաղ կարգավորում:
    Հայտերը պետք է ներկայացվեն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով:
    Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև ս.թ. նոյեմբերի 12-ն է:
    Մանրամասների համար կարող եք դիմել Միջազգային կապերի բաժին (2-րդ հարկ, հեռ․ +37460278971):