ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հանդես է եկել համագործակցության հատուկ առաջարկով: Կենտրոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության ու բուհական հաստատությունների աշխատակիցներին և իրենց ընտանիքի անդամներին հնարավորություն է տալիս օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական  ծառայություններից:

Պոլիկլինիկայի անդամները հնարավորություն կստանան նաև անցնելու սոցիալական փաթեթի բուժզննումները առավելագույնը 50 րոպեում՝ սպասարկվելով մեկ սրահում, մեկը մյուսին հաջորդող սենյակներում:  

Կենտրոնին կցագրվելու տարբերակներն՝ այստեղ: