ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

03/13/2019

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը մարտի 12-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին: Համագործակցության շրջանակում ինստիտուտի ուսանողները հնարավորություն կունենան կինոմիությունում կինոցուցադրություններ իրականացնել, մասնակցել վարպետության դասերի և քննարկումների:

Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց Հարություն  Խաչատրյանին նախաձեռնության համար: «Իրականում բուհն այդ աջակցության կարիքը շատ ունի, քանի որ մենք շենքային  անհաջող պայմաններում ենք, և այն շքեղ տարածքի դռները, որ Հարություն Խաչատրյանը բացել է մեր առաջ անգնահատելի է: Ես դա ընկալում եմ ոչ միայն որպես բարի կամք, այլև օգնության ձեռք ուսանողներին: Համոզված եմ, որ վարձատրություն լինելու է հարգալից վերաբերմունքի և մեր ուսանողների ստեղծագործական աշխատանքների միջոցով»,-ասաց նա: 

Տեղեկացնենք, որ Հարություն  Խաչատրյանը նշեց, որ միության դռները միշտ բաց կլինեն ուսանողների առաջ. «Ցանկության դեպքում տարվա մեջ երկու կամ երեք անգամ կարող ենք տրամադրել մեծ դահլիճը, իսկ փոքր դահլիճը` ամիսը մեկ անգամ»:

Ստորագրման արարողությունից հետո Կինոմիության փոքր դահլիճում ցուցադրվեցին ԵԹԿՊԻ-ի ուսանողական ֆիլմերը, որոնք 2019 թվականի մայիսի 7-13-ը կներկայացվեն Մոլդովայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի «Classfest» միջազգային ուսանողական կինոփառատոնին։

Տեղեկատվությունը ըստ՝ armenpress.am-ի