ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

2019-01-23

Հարգելի շրջանավարտներ,

սիրելի ընկերներ

նախ շնորհակալություն արագ արձագանքելու համար. այսօր արդեն մեր Ակումբում գրանցված է 97 շրջանավարտ:

Իհարկե մեր հարաբերություններում առաջնայինը լինելու է ստեղծագործական համագործակցությունը, սակայն քանի որ բուհն այսօր շենքային ծանր վիճակում է և խնդիր ունեմ ուսանողների համար բարեկարգ աշխատանքային պայմաններ ապահովելու, ուզում եմ անպայման անդրադառնալ նյութական աջակցություններին:

Վերջին 2 ամսվա աշխատանքների արդյունքում բուհն ունի վերանորոգված հանդերձարան և 4 լսարան 4-րդ հարկում, որի համար շնորհակալություն ենք հայտնում «Հորիզոն 95» ՍՊԸ-ին, Մարո Փարյանին (ԱՄՆ), նկարիչ Վարդան Գաբրիելյանին, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանին, «Երևան-Արցախ» ֆոտոփառատոնի հիմնադիր նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ 2-րդ հարկի վերանորոգված պարասրահի համար մեր շնորհակալությունը մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին (լուսանկարները կցվում են):

Ի գիտություն հայտնում ենք, որ բուհին ֆինանսական աջակցությունների համար հաշվեհամար է բացել արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը (քարտային հաշվի համարը «Հայէկոնոմբանկում» 163006458604):

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

Հայտնում ենք, նաև որ փետրվար ամսին կկայանա Ակումբի անդամների առաջին հավաքը. օրն ու ժամը կհայտնենք լրացուցիչ:

Լիլիթ Արզումանյան

դիտել լուսանկարները