ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵՆՇՈՎԸ՝ ԵԹԿՊԻ-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ԵԹԿՊԻ-ի Անրի Վերնոյի անվան կինոդահլիճում մեր ուսանողների համար բացառիկ վարպետության դաս անցկացրեց պրոֆեսոր, կինոռեժիսոր, դերասան, ՌԽՖՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստ, oսկարակիր Վլադիմիր Մենշովը։ 
Դասընթացի ժամանակ նա խոսեց իր երիտասարդ տարիների, սիրելի ռեժիսորների, ֆիլմերի և իր հետաքրքրությունների մասին։ Վ. Մենշովը ուսանողների հետ կիսվեց իր փորձառությամբ, անցած ճանապարհով: Նա պատմեց իր ֆիլմերի նկարահանման, դերասանների ընտրության մասին, մանրամասնեց, որ դերասանական կազմում շատ անգամ անփորձ մարդիկ են եղել։ Հանդիպման ավարտին Վ. Մենշովը պատասխանեց ներկաների հարցերին։
Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում հյուրընկալեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվավոր պատվիրակությանը:

Դիտել լուսանկարները