ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԵԹԿՊԻ-ՈՒՄ

Ապրիլի 3-ին ԵԹԿՊԻ-ի նիստերի դահլիճում ընթացավ մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտից ժամանած պատվավոր պատվիրակության անդամները, ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ասուլիսին ներկա էին մեր բուհի պրոռեկտորները, այդ բուհը տարբեր տարինների ավարտած հայ նշանավոր վարպետներ, երկու բուհերի դասախոսներ, ուսանողներ, աշխատակիցներ, լրագրողներ: 
Տեղեկացնենք, որ ասուլիսի ընթացքում հյուրերը խոսեցին իրենց այցի կարևորության, հետագա համատեղ ծրագրերի, սպասվող միջոցառումների մասին և պատասխանեցին ներկաների հարցերին։
Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում հյուրընկալում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվավոր պատվիրակությանը:

Դիտել լուսանկարները