ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում թատերարվեստի բնագավառում դրամատիկական ստեղծագործությունների բեմադրման մրցույթ՝ վերջին 5 տարիների ԵԹԿՊԻ-ի մայր բուհի և մասնաճյուղերի՝ Վանաձորի, Գյումրիի և Գորիսի շրջանավարտների շրջանում։

Մրցույթի անցկացման նպատակն է աջակցել երիտասարդ բեմադրիչների ստեղծագործական նախաձեռնություններին, նպաստել Ուսանողական թատրոնի խաղացանկի թարմացմանը արժեքավոր և ինքնատիպ բեմադրական նախագծերով (որոնք ունեն արդիական հնչեղություն և կարող են հետաքրքրություն ներկայացնել ժամանակակից հանդիսատեսի համար), նպաստել հայ դասական և ժամանակակից հեղինակների դրամատիկական ստեղծագործությունների բեմադրմանը։

Հայտերի ընդունելությունը՝ մինչև 2018թ. հունվարի 31-ը։

Պահանջվող չափորոշիչներ՝
1. Բեմադրության առավելագույն տևողությունը՝ 1 ժամ
2. Գործող անձանց թիվը՝ ոչ ավելի, քան 4-5 դերակատար
3. Բեմադրությունը պետք է լինի 1 գործողությամբ
4. Թեման՝ ազատ
5. Բեմադրիչը պետք է ունենա առնվազն մեկ ներկայացման բեմադրության փորձ
6. Գերադասելի է, որ ստեղծագործական խումբը՝ դերասանական կազմ, բեմանկարիչ, պրոդյուսեր և այլք, կազմված լինի ԵԹԿՊԻ-ի շրջանավարտներից։

Ներկայացված հայտերից նախագծի գեղարվեստական խորհրդի կողմից բեմադրության են երաշխավորվելու 2-ը։
ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի հասցեն՝ Ամիրյան 26

http://ysitc.am/
info@ysitc.am
Տեղեկատու հեռախոսահամարներ՝
060 27 09 73
099 53 09 73