ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

07/17/2019

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի շրջանավարտ Լիլիթ Պետրոսյանի «Բայինա» ֆիլմը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում արժանացել է Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

07/15/2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում`

• սփյուռքահայերի համար` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00, հեռ ` +37410-58-13-91), 

• օտարերկրյա քաղաքացիների համար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00, հեռ ` +37410-56-23-64): 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկին և  դիմումների ներկայացման վերջնաժամկետներին ծանոթանալու համար՝ սեղմել այստեղ: