Թատրոնի ֆակուլտետ

ԵԹԿՊԻ-Ի Թատրոնի ֆակուլտետը հիմնադրվել է 2011թվականին՝ Թատրոնի և կինոյի ֆակուլտետը լուծարելու արդյունքում: Ֆակուլտետի դեկանն է պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

Մասնագիտություններ` Դերասանական արվեստ, Ռեժիսուրա, Պարարվեստի ռեժիսուրա:

Ամբիոններ`  Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոն (հիմնադրվել է 1944 թվականին), ամբիոնի վարիչ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Արտաշեսի Բաբայան: Բեմական շարժման և մեներգի ամբիոն (հիմնադրվել է 1944 թվականին), ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արմեն Վասիլիի Մելիքսեթյան, Խորեոգրաֆիայի ամբիոն (հիմնադրվել է 2014թ.-ին), ամբիոնի վարիչ Մովսես Խորենացու մեդալակիր, դոցենտ Աննա Կարապետյան:

Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների, համերգների և ինստիտուտի կազմակեպած այլ միջոցառումներին: Իրենց արտադրական պրակտիկան, ընթացիկ և ավարտական աշխատանքները հնարավորություն ունեն իրականացնելու ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի բեմում:

Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնը ստեղծվել է ինստիտուտի կազմավորման օրից և առ այսօր ինստիտուտի առաջատար մասնագիտական ամբիոնն է: Նրա նպատակը եղել և մնում է ուսանողի մասնագիտական ուսուցման բազմակողմանի կազմակերպումն ու զարգացումը: Ամբիոնի վարիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:
Ամբիոնի ձևավորման առաջին իսկ տարիներից այստեղ աշխատել են հանրապետության լավագույն մասնագետները, որոնցից շատերն իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները ձեռք են բերել` ուսանելով ռուսական թատրոնի թատերական հսկաների մոտ:
Ամբիոնի հիմնադիր դասախոսներն են եղել պրոֆեսորներ Վավիկ Վարդանյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Լևոն Քալանթարը, Տիգրան Շամիրխանյանը, Մուրադ Կոստանյանը, Թաթիկ Սարյանը և այլք:
Ռեժիսորի և դերասանի բարդ մասնագիտություններն իրենց հետ բերում են կադրերի մասնագիտական ուսուցման բարդ խնդիրներ, որոնց լուծման առաջին նվիրյալն էր դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի առաջին ղեկավար, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը:
Ժամանակին դերասանական և ռեժիսորական ֆակուլտետները գործել են առանձին՝ դերասանականը` 4 տարի,  ռեժիսորականը ուսուցման 5 տարվա ծրագրով: Այսօր Թատերական արվեստ մասնագիտությամբ ուսուցման տևողությունը 4 տարի է, շրջանավարտները ստանում եմ Արվեստի բակալավր որակավորումը:

Տարբեր տարիների ամբիոնն իրականացնում է ուսուցում հետևյալ մասնագիտացումներով՝ դրամատիկական թատրոնի դերասան,  երաժշտական թատրոնի դերասան,  մնջախաղի դերասան,  տիկնիկային թատրոնի դերասան, խամաճիկների թատրոնի դերասան, էստրադայի և մասսայական հանդիսությունների դերասան, հաղորդավար, դրամատիկական թատրոնի ռեժիսոր, երաժշտական թատրոնի ռեժիսոր, էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսոր, տիկնիկային և խամաճիկների թատրոնի ռեժիսոր:

Ամբիոնի աշխատանքային ծրագրում այսօր էլ մեծ կարևորություն է տրվում գործնական ուսուցումը տեսական իմացությամբ ամրագրելու սկզբունքին, քանի որ միայն մտավոր իմացությամբ զինված և մասնագիտական հմտություններին տիրապետող վաղվա մասնագետը կարող է դիմակայել ժամանակի բերած ստեղծագործական մարտահրավերներին՝ հրապարակ բերելով իր բնատուր շնորհն ու երևակայությունը:

Բեմական խոսքի սեկցիա (սեկցիայի վարիչ պրոֆեսոր Ա. Հեքեքյան

Բեմական խոսք առարկան դերասանի և ռեժիսորի կրթման գործում ամենակարևոր օղակներից մեկն է: Սեկցիան իր մշակած ծրագրերի և անհատական մոտեցումների շնորհիվ մեծապես նպաստում է բուհն ավարտող դերասանների, դրամատիկական թատրոնի ռեժիսորների, հեռուստատեսային և կինոռեժիսորների բեմական խոսքի տեսական և գործնական գիտելիքների ու հմտությունների ձևավորմանը: Ինստիտուտի հիմնադրման օրից բեմական խոսքի դասավանդման համար հրավիրվել են մեծանուն ռեժիսորներ, դերասաններ, ասմունքողներ, մանկավարժներ՝ Լևոն Քալանթարը, Հայկուհի Գարագաշը, Սուրեն Արևշատյանը, Ռուզան Վարդանյանը, Ալեքսանդր Ադամյանը, Սիրվարդ Մեսրոպյանը, Էլզա Գյուլեսերյանը,  Անահիտ Ղազարյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Հրաչուհի Ջինանյանը և այլք:

Խորեոգրաֆիայի ամբիոնը,  որպես առանձին կառուցվածքային միավոր, իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2013 թ-ի սեպտեմբերի 1-ից: Մինչ այդ 2010թ.-ից Մեներգի և բեմական շարժման ամբիոնին կից գործել է պարարվեստի ռեժիսուրայի բաժինը, որը (առկա և հեռակա ուսուցման համակարգում) թողարկել է պարարվեստի ռեժիսորներ և պարուսույցներ:

Պարավեստի ռեժիսուրա մասնագիտությամբ ուսուցման տևողությունը 4 տարի է, շրջանավարտները ստանում են Արվեստի բակալավր որակավորումը:

Տարբեր տարիների Խորեոգրաֆիայի ամբիոնը համագործակցել է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի հանրապետության, Կանադայի և այլ երկրներից եկած մասնագետների հետ կազմակերպելով վարպետության դասեր մոդեռն պարաոճում:

Ամբիոնի դասախոսները պարբերաբար հանդես են գալիս գիտաժողովներում, հրապարակում են գիտական հոդվածներ, մասնակցում են քննարկումների և դասալսումների:

Դասախոսներ

Բեմական շարժման և մեներգի ամբիոնը` որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր, ստեղծվել է 1944 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Զարեհ Մուրադյանի ղեկավարությամբ: Բեմական շարժման և մեներգի ամբիոնի վարիչներ են եղել` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թերեզա Գրիգորյանը, պրոֆեսոր Նելլի Մարությանը, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կիմ Արզումանյանը, ՀՀ վաստակավոր դասախոս, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:

2006թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանը:

Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային և հանրապետական փառատոների, ինչպես նաև ուսանողներ են նախապատրաստում հանրապետական և միջազգային մրցույթներին և փառատոներին հանդես գալու համար:

Բեմական շարժման և պարի սեկցիա

Բեմական կերպարը կենդանանում է շարժման մեջ, ուստի դերասանի համար կարևորագույն արտահայտչամիջոցներից է մարմնի պլաստիկան:

Ուսանելու ընթացքում ապագա դերասանի և ռեժիսորի պլաստիկան մշակվում է դասական, ազգային և ժամանակակից պարերի, բեմական շարժման, բեմական մարտի, կասկադյորության, օրիգինալ ժանրի, բեմական ակրոբատիկայի դասընթացներում, որոնք նպաստում են մարմնի ներդաշնակ զարգացմանը: Բեմական շարժման առարկաների դասավանդման համար տարբեր տարիների ընթացքում ինստիտուտ են հրավիրվել պարարվեստի անվանի մասնագետներ՝ դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Զարեհ Մուրադյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Դուրինյանը:

1960-70-ականներին բեմական շարժման և պարի սեկցիան համալրվեց շնորհալի դասախոսներով` պրոֆեսոր Մերուժան Սահակյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թերեզա Գրիգորյան, պրոֆեսոր Զեմֆիրա Երիցյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Բելլա Հովնանյան, պրոֆեսոր Տատյանա Բորիսովա, պրոֆեսոր Մարիա Սլիչենկո, Ելենա Դուրինյան, ավելի ուշ` պրոֆեսոր Լուիզա Վարդյանը, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սոս Պետրոսյան: 2010թ.-ից ամբիոնը (առկա և հեռակա բաժիններ) թողարկել է նաև՝ պարավեստի ռեժիսորներ, պարուսույցներ: 2013 թվականից որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր Խորեոգրաֆիայի ամբիոնը առանձնացել է:

Մեներգի սեկցիա

Մեներգի դասերի ընթացքում դասախոսներն իրենց առջև խնդիր են դրել մշակել ուսանողի ձայնը, երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, զարգացնել նրա վոկալ կատարողական ունակությունները, ծանոթացնել վոկալ ստեղծագործությունների տարբեր ժանրերի հետ:

Տարբեր տարիներին Գեղարվեստաթատերական ինստիտուտում մեներգ են դասավանդել` ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Գոհար Գալաջյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Ելենա Վարդանյանը, պրոֆեսոր Լորա Տեր-Սարգսյանը, Մարինա Կառավարյանը, Մերի Բալյանը, Ռոբերտ Բաբուրյանը, Միքայել Հովակիմյանը, Կարինե Կարապետյանը, Անահիտ Մակարյանը:

Դասախոսներ