Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետ

ԵԹԿՊԻ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը հիմնվել է 2012 թվականին, ֆակուլտետի դեկանն է՝ պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ա. Երզինկյանը, մինչ այդ բուհում գործում էր Կինոյի և թատրոնի ֆակուլտետը: Ֆակուլտետը ղեկավարվելով բուհի առաքելությամբ կազմակերպում է որակյալ ուսումնառություն, որը միտված է կինոյի ասպարեզի մասնագետներին փոխանցելու առաջընթաց գիտելիքներ, ունակություններ, հմտություններ և կարողություններ: Ֆակուլտետում իրականացվում է ուսանողամետ ուսումնառություն, որի մեթոդաբանությունը հիմնված է ուսանողների ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ աշխատանքի խորացմանը և նրանց անմիջական մասնակցությանը ուսումնառության պրոցեսում: Ֆակուլտետում թողարկվում են կինոյի և թատրոնի մասնագետներ, բակալավրի կրթական ծրագրով առկա ուսումնառության ձևով, հետևյալ մասնագիտությունների գծով՝

071300 Կինոարվեստ` 1-ին կուրս, 2-րդ կուրս 

071400 Օպերատորություն` 1-ին կուրս, 2-րդ կուրս 

071900 Գեղանկարչություն` 1-ին կուրս, 2-րդ կուրս

071800Համակարգչային գեղարվեստական նախագծում

072400 Հագուստի մոդելավորում:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրորակ մասնագետներով, որոնք իրենց փորձը փոխանցում են ապագա արվեստագետներին: Այսօր ֆակուլտետը տեխնիկապես վերազինված է, գործում է ՍՏՈՒԿ ուսումնա–արտադրական միավորումը: Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետում ընդգրկված է երկու ամբիոն՝ «Կինոյի և հեռուստատեսության», «Կերպարվեստի և անիմացիայի»:

ՄԿԾ-ներով ամրագրված ուսումնառության հետ մեկտեղ ֆակուլտետը հատուկ ուշադրություն է դարձնում վարպետաց դասերին, որոնք անց են կացնում ինչպես հայ, այնպես էլ  համաշխարհային կինոյի հանրահայտ կինոգործիչներ, որոնց թվում են Տոնինո Գուերան (Իտալիա), Յոս Ստելլինգը (Նիդերլանդներ), Քշիշտոֆ Զանուսսին (Լեհաստան), Գ. Բարդինը, Ռ. Խամդամովը (Ռուսաստան), Ռ. Բալայանը (Ուկրաինա), Գ. Վացլավեկը (Լեհաստան):

 

ԵԹԿՊԻ-ի Կինոարվեստի ամբիոնը հիմնադրվել է 2001 թվականին: 10 տարի ամբիոնը ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուդոլֆ Վաթինյանը: 2011 թվականին ամբիոնը վերանվանվել է «Կինոյի և հեռուստատեսության ամբիոն», որը, որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ղեկավարեց պրոֆեսոր Վրեժ Պետրոսյանը: 2012թ. ամբիոնի վարիչ է ընտրվել արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գարեգին Զաքոյանը: 2015 թվականի սեպտեմբերից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Գագիկ Ստեփանյանը:  Ամբիոնն իրականացնում է Կինոարվեստ և Տեսալսողական արվեստ/Օպերատորություն(կինոօպերատորություն)/ մասնագիտությունների գծով դասավանդման և գիտամեթոդիկ աշխատանքների ղեկավարումը:
Կինոարվեստ մասնագիտությունը ներառում է հետևյալ մասնագիտացումները.

խաղարկային ֆիլմի ռեժիսուրա

վավերագրական ֆիլմի ռեժիսուրա

. անիմացիոն ֆիլմի ռեժիսուրա

հեռուստառեժիսուրա

. հնչյունային ռեժիսուրա

մոնտաժի ռեժիսուրա

Կինոարվեստ և Տեսալսողական արվեստ/Օպերատորություն (կինոօպերատորություն)/ մասնագիտությունների գծով դասավանդումներն իրականացվում են ըստ հաստատված մասնագիտական առարկայական ծրագրերի, որոնք մշակված են տեսական դասընթացների և գործնական պարապմունքների զուգորդման սկզբունքով: Տեսական դասընթացների ժամանակ ոսանողներին հանձնարարվում են դասախոսի կողմից տրված թեմաներով ռեֆերատներ պատրաստելու առաջադրանքներ: Գործնական պարապմունքները լսարանային և անհատական պարապմունքների դասաժամերի ձևաչափերով  իրենց մեջ ներառում են հետևյալը.

ֆիլմերի նպատակային դիտումներ և քննարկումներ ըստ մասնագիտական ուղղվածության

վարժանք-վարժությունների, կուրսային և դիպլոմային ֆիլմերի նկարահանման համար ստեղծագործական հայտերի, նախագծերի, նախագծային փաթեթների (գրական սցենար, ռեժիսորական սցենար և կադրավորում) մշակումներ

նկարահանված նյութերի, մոնտաժված դրվագների և ավարտին մոտ ֆիլմերի պարբերական դիտումներ և դրանց քննարկումներ՝ դասախոսի կամ կուրսղեկի կողմից տրվող անհրաժեշտ խորհրդատվությամբ և ուղղորդումներով:

Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական     կազմը համալրված է ազգային կինոարվեստի և հեռուստատեսության ասպարեզներում ճանաչված մասնագետներով, որոնք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են բուհի ուսանողներին:

Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնը ստեղծվել է 2011թվականին`քանդակագործ, բեմանկարիչ, դոցենտ Դավիթ Յուրիի Մինասյանի ղեկավարությամբ:

Ամբիոնը ընդգրկում է մասնագիտական արվեստանոցներ, մոնտաժի, անիմացիոն, ձայնային տաղավարներ, համակարգչային լսարաններ, կինոդահլիճներ և այլն: Այսօր Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնը թողարկում է շրջանավարտներ Կերպարվեստ /Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն (բեմանկարչություն, մուլտնկարչություն)/ և Համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտություններով: Համակարգչային գեղարվեստական նախագծում, Հագուստի մոդելավորում (ներկայացումների և ֆիլմերի զգեստներ) մասնագիտությունները գործում են 2012 թվականից:

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են  դոցենտներ,  ՀՀ Վաստակավոր նկարիչներ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիրներ, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրներ՝  Դավիթ Յուրիի Մինասյան, Կարեն Արտոյի Գրիգորյան, Մկրտիչ Պերճի Մկրտչյան, Իգոր Նիկոլայի Պատրին, Շամիր Արտաշեսի Շախիրյան, Հայկ Ռոբերտի Սահակյանց, Մուշեղ Հենրիկի Գարուկյան, Տիգրան Էդվարդի Ասատրյան:

Դասախոսներ