Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետ

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին: Ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը, իսկ նոյեմբեր ամսից՝ պրոֆեսոր Աննա Հեքեքյանը: 2012թ. մարտից մինչև 2014թ. հունիս ամիսը ֆակուլտետը ղեկավարել է արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր` Նարինե Սարգսյանը:

2014թ. հուլիսից Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը կրկին ստանձնել է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը:

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետն ուսուցում է իրականացնում առկա համակարգում բակալավրի կրթական ծրագրով Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությամբ՝ հետևյալ մասնագիտական կրթական ծրագրերով.

Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

Թատերագիտություն

Կինոգիտություն

Սցենարադրամատուրգիական արվեստ

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետին է վստահված ինստիտուտում առկա բոլոր մասնագիտություններով մագիստրոսի կրթական ծրագրի իրականացումը:

Առկա համակարգում մագիստրոսի կրթական ծրագրով իրականացվում է ուսուցում հետևյալ մասնագիտական կրթական ծրագրերով.

Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

Թատերագիտություն

Կինոգիտություն

Սցենարադրամատուրգիական արվեստ

Դերասանական արվեստ

Ռեժիսուրա

Պարարվեստի ռեժիսուրա

Օպերատորություն

Կինոարվեստ

Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է մասնագիտական և մանկավարժական բարձր որակավորում ունեցող մասնագետներով ինչպես արվեստագիտության և արվեստի կառավարման, այնպես էլ հումանիտար գիտությունների ոլորտներում:

Դեկան

Արվեստի պատմության և տեսության ամբիոնը ստեղծվել է ինստիտուտի հիմնադրման օրվանից` արվեստագիտության դոկտոր Սարգիս Մելիքսեթյանի ղեկավարությամբ: Հետագայում Ս.Մելիքսեթյանին փոխարինել են ակադեմիկոս Ռուբեն Զարյանը, թատերագետ Սուրեն Հարությունյանը, արվեստաբան Վահան Հարությունյանը, արվեստագիտության թեկնածուներ Լևոն Խալաթյանը, Ռազմիկ Մադոյանը, Սուրեն Հասմիկյանը:

Տարբեր տարիների հատուկ դասընթացներ վարելու համար ամբիոն են հրավիրվել մեծանուն գիտնականներ Հայկ Գյուլիքյոխվյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Ներսես Ղահրամանյանը, Տիգրան Հախումյանը, Լուիզա Սամվելյանը, Ալեքսեյ Ջիվիլեգովը, Գևորգ Բոյաջիևը, Գևորգ Գոյանը և այլոք:

Արվեստի պատմության և տեսության ամբիոնն այսօր ղեկավարում է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը:

Պրոֆեսորադասախոսական կազմը համատեղում է գիտահետազոտական և մանկավարժական գործունեությունը, ինչը նպաստում է դասավանդման որակի և ուսումնառության կազմակերպման նոր մեթոդների ձևավորմանը:

Դասախոսներ

Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնը հիմնադրվել է 2011թ.:

Ամբիոնի վարիչն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ, դոցենտ Արթուր Ղուկասյանը:

Պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բնագավառի առաջատար մասնագետներով, ովքեր համատեղում են մասնագիտական, հետազոտական և մանկավարժական գործունեությունը, ինչը նպաստում է դասավանդման որակի և ուսումնառության կազմակերպման նոր մեթոդների ձևավորմանը:

Հումանիտար գիտությունների ամբիոնը հիմնադրվել է 1944թ.: Ամբիոնի առաջին վարիչն է եղել Գ.Մնեյանը: Տարբեր տարիների ամբիոնի դասախոսներն են եղել նշանավոր մտավորականներ, պրոֆեսորներ Տիգրան Հախումյանը, Մկրտիչ Մկրյանը, Հովհաննես Ղանալանյանը, Հրայր Մուրադյանը, Վարագ Առաքելյանը, Վահագն Մկրտչյանը, Պետրոս Բեդիրյանը, Նելլի Անանյանը:

1996թ.-ից  մինչև այժմ ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը:

Ամբիոնի նախաձեռնությամբ հրատարակվում է ԵԹԿՊԻ-ի «Հանդես» գիտամեթոդական աշխատանքների ու հոդվածների ժողովածուն (գլխավոր խմբագիր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ.Մուրադյան):

Ամբիոնի ուշադրության կենտրոնում են թատրոնի և կինոյի մասնագիտությունների զարգացման միտումները և հասարակական գիտությունների փոխառնչությունների դրսևորումները: Պրոֆեսորադասախոսական կազմը համատեղում է գիտահետազոտական և մանկավարժական գործունեությունը, ինչը նպաստում է դասավանդման որակի և ուսումնառության կազմակերպման նոր մեթոդների ձևավորմանը: