Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա   

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն իրականացնում է հետբուհական կրթություն ասպիրանտուրայի  (առկա,  հեռակա)  և  հայցորդության  միջոցով  ԺԷ  00.01  «Թատերական  արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտությամբ:  Առկա  ուսուցման  ասպիրանտուրայում  ուսման  տևողությունը  3  տարի  է,  հեռակա  ուսուցման ասպիրանտուրայում՝ 4 տարի, հայցորդության առավելագույն ժամկետը 5 տարի է: Առկա ուսուցման ասպիրանտուրայում (անվճար և վճարովի) ընդունելությունը կատարվում է մայիս­ հունիս ամիսներին, հեռակա ուսուցման ասպիրանտուրայում (անվճար և վճարովի)՝ հոկտեմբեր­նոյեմբեր ամիսներին: Ասպիրանտուրայում (առկա, հեռակա) ընդունելությունը կատարվում է մրցույթի միջոցով: ԺԷ 00.01 «Թատերական  արվեստ,  կինոարվեստ,  հեռուստատեսություն»  մասնագիտության  ասպիրանտուրայի (առկա, հեռակա) դիմորդը հանձնում է ընդունելության քննություն մասնագիտությունից և տարբերակված ստուգարքներ  օտար  լեզվից  և  «Ինֆորմատիկա  և  համակարգչից  օգտվելու  հիմունքներ»  առարկայից (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատումով): Օտար լեզվի և «Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ» առարկայի տարբերակված ստուգարքները դիմորդը հանձնում է ավարտական տարվա ընթացքում և արդյունքները ներկայացնում ԵԹԿՊԻ­ի ընդունող հանձնաժողովին՝ գործերի հետ միասին: Օտար  լեզվի  և  «Ինֆորմատիկա  և  համակարգչից  օգտվելու  հիմունքներ»  առարկայի նախապատրաստական դասընթացները և տարբերակված ստուգարքները կազմակերպվում են հետևյալ կազմակերպություններում՝   1. անգլերեն  /TOEFL  /IBT/  –  Հայաստանի  ամերիկյան  համալսարան,  IREX,  Երևանի  պետական համալսարան, 2. ֆրանսերեն /TCF/ – Alliance Francais, 3. գերմաներեն / On Daf/ – DAAD, 4. ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ – ԵՊՀ, ՀՊՃՀ, ՀՀ ԳԱԱ:   Մասնագիտական  առարկայի  քննությունը  դիմորդը  հանձնում  է  ԵԹԿՊԻ–ում:  ԵԹԿՊԻ­ի ասպիրանտուրայի դիմորդը (առկա, հեռակա) գործերի ընդունելության համար սահմանված ժամկետում բուհի գիտական մաս է ներկայացնում՝   1. դիմում ռեկտորին (սահմանված ձևով), 2. բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի պատճենները (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմ), 3. հրատարակված  գիտական  աշխատությունների  ցուցակը  կամ  ընտրած  մասնագիտությունից գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում), 4. կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի), 5. օտար  լեզվի  և  «Ինֆորմատիկա  և  համակարգչից  օգտվելու  հիմունքներ»  առարկայի ասպիրանտուրայի ընդունելության տարբերակված ստուգարքների արդյունքները, 6. քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է): Դիմորդն անձնագիրը և բուհի դիպլոմը ներկայացնում է անձամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374) 60 27­45­21 հեռախոսահամարով: