Գրադարան

Գրադարանը ստեղծվել է 1944թ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ստեղծման շրջանում: 1994թ. այն  16.000 միավոր գրքով առանձնացել է Գեղարվեստի ինստիտուտից: Այսօր գրադարանում առկա է մոտ 44 000 գիրք: Բուհական գրադարանի անխափան գործունեության ամենամեծ երաշխիքը գրքային ունեցվածքի շարունակական համալրումն է: Գրադարանը համալրվում է նոր հավաքածուներով` Ա. Սախարովի, ֆրանսիական դեսպանատան, Սոս Սարգսյանի, Արմեն Մազմանյանի, հեղինակների, տարբեր անհատների նվիրատվություններով, մեծ պահանջարկ ունեցող գրքերի վերատպությամբ, ինստիտուտի կողմից գրապաշարի համալրման համար հատկացվող միջոցներով:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրադարանին է հանձնվել  16  հազար կտոր գիրք,  որից  900-ը` Ա.Գուլակյան և Վ. Վարդանյան ֆոնդեր և  431  հազվագյուտ գրքեր,  որոնց թվում` Энциклопедический словарь,  Брокгаузъ в 81 томах, Ежегодникъ императорскихъ театровъ, 1880-ական թվականներին Թիֆլիսում լույս տեսած Վ. Շեքսպիրի ստեղծագործությունները և այլն:                           

1998թ.-ից գրադարանն աշխատանքային սերտ համագործակցության մեջ է Հայմամուլի հետ: Բաժանորդագրությամբ ձեռք են բերվում թերթեր,  ամսագրեր,  հանդեսներ /12-14 անուն/ Երևանում և Մոսկվայում լույս տեսնող պիեսների ժողովածուներ:

Գրադարանի քարտարաններում արտացոլված է առկա գրականությունն ըստ մասնագիտությունների՝ թատրոնի պատմություն,  ռեժիսուրա,  դերասանի վարպետություն,  կինոյի պատմություն,  կինոարվեստ,  հայ գրականություն,  ռուս և համաշխարհային գրականություն: Հատուկ ուշադրություն է դարձվում պիեսների ձեռքբերմանը: Գրականության 30-35%-ը կազմում են պիեսները` մեքենագիր,  առանձին գրքերով կամ ժողովածուների տեսքով: 

              Սպասարկում. Ընթերցողական պահանջարկի բավարարումը գրադարանի հիմնախնդիրն է: Ինստիտուտի գրադարանն ունի սպասարկմանն անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նպատակային սպասարկման համար նախատեսված են առանձին ստորաբաժանումներ` աբոնենտի բաժին,  ընթերցասրահ և համակարգչային սենյակ: 

Սպասարկման ոլորտում ամենածանրաբեռնվածը աբոնենտի բաժինն է: Այն իրականացնում է գրադարանային գործի մի քանի գործառույթ.

 

Ինստիտուտի ընթերցողների ներգրադարանային սպասարկում իրականացվում է նաև ընթերցասրահում: Ընթերցասրահում եղած առձեռն ֆոնդերը բովանդակում են ոչ միայն նեղ մասնագիտական ուղղվածության գրականութուն,  դասագրքեր,  ուսումնական և ուսումնա-օժանդակ ձեռնարկներ,  ուսուցման գործընթացին անհրաժեշտ բազմաբնույթ այլ հրատարակություններ,  այլև մեծ պահանջարկ ունեցող տեղեկատուներ` հանրագիտարաններ,  բառարաններ,  ալբոմներ: Այստեղ առկա է նաև 500-ից ավելի թղթապանակ`  ռեժիսորների,  դերասանների, գրականության և արվեստի վերաբերյալ,  հոդվածներ թերթերից և ամսագրերից,  որոնց հավաքագրումն սկսվել է  50-ական թվականներից և շարունակվում է առ այսօր:  Դրանցից օգտվում են դասախոսները,  թատերագիտական բաժնի ուսանողները /ուսումնառության ամբողջ ընթացքում/,  իսկ մյուս բաժինների ուսանողները`  կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրելու ընթացքում: 

Գրադարանը կազմակերպում է հոբելյանական տարեթվերին նվիրված ցուցահանդեսներ, որոնք օգնում են ուսանողներին`  ծանոթանալ նշանավոր արվեստագետների, գրողների կյանքին ու գործունեությանը,  նրանց ստեղծագործություններին:

             Գրադարանի ֆոնդերից գրքեր և ամսագրեր են տրամադրվել և տրամադրվում   Գյումրիի, Վանաձորի, Գորիսի և Շուշիի մասնաճյուղերին:

 

 

Գրադարանի վարիչ՝

ԺԱՆՆԱ ՀՈՎԵՅԱՆ

Հեռ.՝ (+374) 10  53-94-14

Էլ. հասցե՝  gradaran2013@gmail.com  





        

       

  

Օրացույց

Տեսադարան

Файл для проигрывания не найден.
Файл для проигрывания не найден.