Գրադարան

Գրադարանը ստեղծվել է 1944թ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ստեղծման շրջանում: 1994թ. այն առանձնացավ Գեղարվեստի ինստիտուտից, 16.000 միավոր գրքով:

Գրադարանն այդ ընթացքում զբաղեցնում էր 100ք.մ. տարածք` գրապահոց և աբոնենտի բաժին: 1998թ. գրադարանին կից 50ք.մ. տարածքը տրամադրվեց ընթերցասրահին:

2011 թ. գրադարանը և ընթերցասրահը տեղափոխվեցին վերանորոգված առաջին հարկ, ավելացվեց նաև համակարգչային սենյակ, 10 համակարգիչներով, զբաղեցնելով 240 ք.մ. տարածք, 44000 կտոր գրքով:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրադարանին է հանձնվել 16 հազար կտոր գիրք, որից 900-ը` Ա.Գուլակյան և Վ. Վարդանյան ֆոնդեր և 431 հազվագյուտ գրքեր, որոնց թվում` , 81 , , 1880-ական թվականներին Թիֆլիսում լույս տեսած Շեքսպիրի ստեղծագործությունները և այլն:

Վերջերս Վավիկ Վարդանյանի ընտանիքի կողմից գրադարանին հանձնվեց 151 գիրք, որոնց մեծ մասը` Վենետիկում և Թիֆլիսում հրատարակված արժեքավոր գրքեր:

2005 թ. Սոս Սարգսյանի նվիրատվություններից ստեղծվել է նաև Սոս Սարգսյան հավաքածու, որը շարունակում է համալրվել: Քարտարաններում արտացոլված է առկա գրականությունն ըստ մասնագիտությունների. թատրոնի պատմություն, ռեժիսուրա, դերասանի վարպետություն` կինոյի պատմություն, կինոարվեստ, հայ գրականություն, ռուս և համաշխարհային գրականություն:

Բուհական գրադարանի անխափան գործունեության ամենամեծ երաշխիքը գրքային ունեցվածքի շարունակական համալրումն է:

Գրապաշարի համալրման համար ինստիտուտի կողմից միջոցներ է հատկացվում անհրաժեշտ մասնագիտական գրականություն և տեխնիկա ձեռք բերելու համար: Գրադարանը համալրվում է նոր հավաքածուներով` Ա. Սախարովի, ֆրանսիական դեսպանատան, Սոս Սարգսյանի, Արմեն Մազմանյանի, հեղինակների, տարբեր անհատների նվիրատվություններով, մեծ պահանջարկ ունեցող գրքերի վերատպությամբ: Կապ է պահպանվում տարբեր խմբագրությունների և հրատարակչությունների հետ:

Այսօր գրադարանում առկա է մոտ 44000 գիրք և պարբերաբար համալրվում է:

Բաժանորդագրությամբ ձեռք են բերվում թերթեր, ամսագրեր, հանդեսներ: 1998թ.-ից գրադարանն աշխատանքային սերտ համագործակցության մեջ է Հայմամուլի հետ: Համալրման առավել գործնական աղբյուրը առևտրական գործարքն է:

Ֆոնդեր. Ըստ օգտագործման նպատակի` ֆոնդերը բաժանված են երեք մասի` հիմնական, առձեռն և առանձնացված:

Հիմնական ֆոնդը պահպանվում է գրականության պահպանման բաժնում` գրապահոցում: Այն պարունակում է հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով բազմաբովանդակ գրքեր: Գրադարակներում գրքերը դասավորված են կարգային-այբբենական, պարբերականները` ժամանակագրական: Հիմնական ֆոնդն ըստ բովանդակության կարելի է բաժանել երեք մասի` ուսումնական, գիտական, գեղարվեստական:

Հիմնական ֆոնդից բազմօրինակ գրականությունը սպասարկվում է ընթերցողին` տուն տանելու նպատակով, իսկ սակավօրինակ, եզակի կամ այլ արժեքավոր նյութերը տրվում են ընթերցասրահ` տեղում ընթերցելու: Հիմնական ֆոնդի ենթամասը կազմող պարբերական հրատարակությունների ֆոնդում պահվում են գիտական և պատմամշակութային արժեք ունեցող գիտական աշխատություններ, հանդեսներ:

Գրադարանում ամենօրյա աշխատանք է տարվում գրքային ունեցվածքի պահպանման և խնամքի ուղղությամբ: Ընթերցողի վերադարձրած հրատարակությունը ենթարկվում է մանրակրկիտ զննման, քայքաված հատվածները վերականգնվում են, պատռված էջերը` պատճենահանմամբ լրացվում:

Առավել մեծ պահանջարկ ունեցող գրականության համար աբոնենտի բաժնում և ընթերցասրահում ստեղծված են առձեռն ֆոնդեր, որոնց շնորհիվ իրականացվում է գրականության արագ և արդյունավետ սպասարկում: Այս ֆոնդերում առկա են նաև հանրագիտարաններ, բառարաններ և տեղեկատու այլ մասնագիտական հրատարակություններ:

Հազվագյուտ գրականության ֆոնդ. Ինստիտուտի գրադարանի գրքային ունեցվածքը պարունակում է մի շարք արժեքավոր հրատարակություններ, որոնք կենտրոնացված են հազվագյուտ գրականության համար հատկացված պահարաններում: Այսօր այն կազմում է 531 գիրք:

Աբոնենտի բաժին. Աբոնենտի բաժնում է գտնվում գրադարանի տեղեկատու ապարատը` գրացուցակներն ու քարտարանը` հայատառ, ռուսատառ և լատինատառ:

Քարտարաններում արտացոլված է առկա գրականությունն ըստ մասնագիտությունների. թատրոնի պատմություն, ռեժիսուրա, դերասանի վարպետություն, կինոյի պատմություն, կինոարվեստ, հայ գրականություն , ռուս և համաշխարհային գրականություն:

Հատուկ ուշադրություն է դարձվում պիեսների ձեռքբերմանը: Գրականության 30-35%-ը կազմում են պիեսները` մեքենագիր, առանձին գրքերով կամ ժողովածուների տեսքով:

Սպասարկում. Ընթերցողական պահանջարկի բավարարումը գրադարանի հիմնախնդիրն է: Այս իմաստով սպասարկման արդյունավետությունը գրադարանի կայացման կարևորագույն պայմանն է, որքան գործուն ու նպատակասլաց է սպասարկումը, այնքան բարձր է գրադարանի վարկանիշը:

Ինստիտուտի գրադարանն ունի սպասարկմանն անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նպատակային սպասարկման համար նախատեսված են առանձին ստորաբաժանումներ` աբոնենտի բաժին, ընթերցասրահ և համակարգչային սենյակ:

Սպասարկումը աբոնենտի բաժնում և գրապահոցում. Սպասարկման ոլորտում ամենածանրաբեռնվածը աբոնենտի բաժինն է: Այն իրականացնում է գրադարանային գործի մի քանի գործառույթ.

Բաժանորդագրություն

Գրականության պատվերների ընդունում

Պատվիրված և վերադարձված գրքերի համակարգում և փոխադրում

Կորուստների հաշվառում և փոխհատուցման կազմակերպում

Գրադարանից օգտվելու իրավունքը ձեռք է բերվում բաժանորդագրությամբ, որն իրականացվում է աբոնենտի բաժնում գրանցվելով: Բաժնի աշխատակիցը լրացնում է ընթերցողի գրանցման քարտը և օգտաքարտը (ֆորմուլյար): Գրանցման քարտը տեղադրվում է միասնական քարտարանում` ըստ բաժինների: Գրադարանից օգտվելու համար ընթերցողը պատվիրում է իրեն անհրաժեշտ գիրքը` լրացնելով պահանջաթերթ: Պահանջաթերթը գրապահոցում դրվում է սպասարկված գրքի փոխարեն, իսկ գրքի ֆորմուլյարը դրվում է ընթերցողի գրանցման քարտի մեջ: Առավել մեծ պահանջարկ ունեցող ուսումնական գրականությունը սպասարկվում է բաժնում գործող առձեռն ֆոնդից: Սպասարկան արդյունավետությունը բարձրացնող միջոց է նաև պատվորների վերաձևակերպումը. դա վերադարձված գրքի անմիջական հանձնումն է նոր պատվիրատուին` առանց գրապահոցի մասնակցության:

Գրքի կորստի դեպքում ընթերցողից պահանջվում է փոխհատուցում նույն գրքով կամ պահանջարկ ունեցող այլ գրքերով:

Սպասարկումն ընթերցասրահում. Ինստիտուտի ընթերցողների ներգրադարանային սպասարկումն իրականացվում է նաև ընթերցասրահում:

Ընթերցասրահում եղած առձեռն ֆոնդերը բովանդակում են ոչ միայն նեղ մասնագիտական ուղղվածության գրականութուն, դասագրքեր, ուսումնական և ուսումնա-օժանդակ ձեռնարկներ, ուսուցման գործընթացին անհրաժեշտ բազմաբնույթ այլ հրատարակություններ, այլև մեծ պահանջարկ ունեցող տեղեկատուներ` հանրագիտարաններ, բառարաններ, ալբոմներ: Այստեղ ընթերցողն այժմեական խնդիրներին է իրազեկ դառնում օրաթերթերի, շաբաթաթերթերի, ամսագրերի ու հանդեսների միջոցով: Ընթերցասրահում գտնվում է 1000-1300 միավոր գիրք, ստանում է 12-14 անուն հանրապետական և մոսկովյան թերթ և ամսագիր: Ընթերցասրահը կահավորված է: Համակարգչի միջոցով ստեղծվում են քարտային շտեմարաններ, որոնց հնարավորությունները տեղեկատվության ասպարեզում գրեթե անսպառ են, օգտվողին հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվությունը` հեշտությամբ անցնելով մի շտեմարանից մյուսը:

Ունենք նաև 500-ից ավելի թղթապանակ` ռեժիսորների, դերասանների, գրականության և արվեստի վերաբերյալ, հոդվածներ թերթերից և ամսագրերից, որոնց հավաքագրումն սկսվել է 50-ական թվականներից և շարունակվում է առ այսօր: Դրանցից օգտվում են դասախոսները, թատերագիտական բաժնի ուսանողները ուսումնառության ամբողջ ընթացքում, իսկ մյուս բաժինների ուսանողները` կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրելու ընթացքում:

Կազմակերպում է հոբելյանական տարեթվերին նվիրված ցուցահանդեսներ, որոնք օգնում են ուսանողներին` ծանոթանալ նշանավոր արվեստագետների, գրողների կյանքին ու գործունեությանը, նրանց ստեղծագործություններին:

Բաժանորդագրվել և ստանում ենք Երևանում և Մոսկվայում լույս տեսնող պիեսների ժողովածուներ:

Գրադարանի ֆոնդերից գրքեր և ամսագրեր ենք տրամադրել Գյումրիի, Վանաձորի, Գորիսի մասնաճյուղերին: Պարբերաբար ավելացնում ենք այն: Այս տարվանից նաև նորաբաց Շուշիի մասնաճյուղին ենք հանձնել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական գրքեր:

Գրադարանի աշխատակազմ՝ ավագ գրադարանավարներ Սիրանույշ Վարդանյան, Գայանե Սարգսյան: Գրադարանավարներ՝ Եվա Հովհաննիսյան , Իրինա Յոլչյան, Համակարգչային օպերատոր` Հասմիկ Կնյազյան:

Գրադարանի վարիչ

ԺԱՆՆԱ ՀՈՎԵՅԱՆ

Հեռ.՝ (+374) 10 53-94-14

Էլ. հասցե՝ gradaran2013@gmail.com



Օրացույց

Տեսադարան

.
.