Ուսումնական գործընթացի համակարգման բաժին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացի համակարգման բաժինը ուսումնական կազմակերպական աշխատանքները պլանավորող և իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում է: Ուսումնական գործընթացի համակարգման բաժինը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԵԹԿՊԻ-ի կանոնադրությամբ, կանոնակարգով, ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորատի որոշումներով:

Ուսումնական գործընթացի համակարգման բաժինը իրավունք ունի ինստիտուտի ֆակուլտետներին, ամբիոններին և բաժիններին բանավոր և գրավոր հրահանգներ տալու ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման համար:

Ուսումնական գործընթացի համակարգման բաժինը՝

  • կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է ուսումնական մասի ընթացիկ գործունեությունը.
  • վերահսկում է ուսումնական ստորաբաժանումների աշխատանքները.
  • կատարելագործում է պլանավորման փաստաթղթերի ձևերը, ուսումնասիրում է այլ բուհերի ուսումնական գործընթացի պլանավորման փորձը.
  • ապահովում է ռեկտորի հրամանների, հանձնարարականների և առաջադրանքների իրականացումը.
  • կատարում է լսարանային ֆոնդի հաշվառում, կազմում է դասացուցակները և նախապատրաստում է հաստատման, ըստ դասացուցակի իրականացնում է ուսումնական գործընթացի, դասախոսների և ուսանողների հաճախումների վերահսկումը, վերահսկողություն է սահմանում դասախոսների անհատական բեռնվածության կատարման նկատմամբ առկա և հեռակա համակարգերում.
  • կազմակերպում և վերահսկում է մասնաճյուղերի ուսանողների առաջադիմության հաշվարկների մուտքագրման և ակադեմիական տեղեկագրերի կազմման աշխատանքները.
  • իրականացնում է ավարտական փաստաթղթերի լրացում, շրջանավարտների եռալեզու ցուցակների ստուգում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար դիպլոմների բաշխման վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում, դիպլոմների ընդունման և հանձնման ակտերի կազմում.
  • նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվական- վիճակագրական տվյալների կազմումը.
  • ապահովում է կրկնօրինակ դիպլոմների, կորցրած ներդիրների և արխիվային փաստաթղթերի տրամադրումը.
  • յուրաքանչյուր ամիս և եռամսյակ իրականացնում է ուսանողների թվաքանակի շարժի ստուգում և հաշվարկում.
  • Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների Պետական նմուշի դիպլոմ ստանալու համար սահմանված կարգով գործընթացի կազմակերպում և իրականացում.
  • կազմակերպում և համակարգում է ուսանողների տեղափոխությունները, երկրորդ մասնագիտությամբ ընդունելությունը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ուսուցումը շարունակելու և ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և հաշվառումը.
  • փոխատեղման գործընթացի կազմակերպումը.
  • իրականացնում է ինստիտուտի առկա և հեռակա  ուսուցման բակալավրիատի  և մագիստրատուրայի ընդունելության, ավարտելու, կրթաթոշակ տալու, ուսանողների տարկետման, Հայաստանի Հանրապետության պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ուսանողական իրավունքները վերականգնելու, տեղափոխությունների, ինստիտուտից ազատման, հեռացման և այլ ուսանողական հրամանների ձևակերպում և համապատասխան ստորաբաժանումներ առաքում.
  • իրականացնում է ինստիտուտի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

         

Ուսումնական գործընթացի համակարգման բաժնի պետ՝

ՎԵՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հեռ.՝ 060  27-89-74

Էլ. hասցե՝ veramargaryan@mail.ru