Միջազգային հարաբերությունների բաժին

2016թ.-ին Միջազգային հարաբերությունների, լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի վերակազմավորման արդյունքնում ձևավորվել է ԵԹԿՊԻ-ի Միջազգային հարաբերությունների բաժին: Բաժնի հիմնական նպատակն է ինստիտուտի միջազգայնացումը, ապահովել ուսումնական և գիտական աշխատանքների որակը, համաշխարհային գիտակրթական գործընթացներում ինստիտուտի ինտեգրման կազմակերպումը, առաջնակարգ բուհերի հետ առկա համագործակցության ընդլայնումը և նոր պայմանագրերի կնքումը և գիտամշակութային սերտ կապերի զարգացումը:

Բաժինը մշտապես վարում է ԵԹԿՊԻ-ի գործունեությանը համապատասխան ՀՀ-ում գրանցված միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան բուհերի ու գիտական կենտրոնների հետ բանակցություններ, կազմակերպում օտարերկրյա մասնագետների և պատվիրակությունների այցելություններ, ԵԹԿՊԻ-ի ուսումնաօժանդակ կազմի և ուսանողների մասնակցությունը արտերկրյա մի շարք մրցույթների, փառատոների և փորձի փոխանակման ծրագրերի: Բաժինն իրականացնում է նաև անհրաժեշտ փաստաթղթերի ու վիզաների ձևակերպման աջակցություն, արտերկրում մեր ներկայացուցիչների կացության ապահովում, ինչպես նաև արտասահմանյան հյուրերի՝ ՀՀ-ում կացության կազմակերպում:

Անդամակցություն՝  

2014թ.-ից ԵԹԿՊԻ-ն հանդիսանում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցի անդամ:

Մեր գործընկերներն են՝

  1. Ռուսաստանի թատերական արվեստների ինստիտուտ ԳԻՏԻՍ /Ռուսաստան /
  2. Ս. Ա. Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտ  /Ռուսաստան /
  3. Ադամ Միցկևիչի անվան ինստիտուտ /Լեհաստան/
  4. Էստոնիայի թատրոնի և երաժշտության ակադեմիա /Էստոնիա/
  5. Մոլդովայի երաժշտության, թատրոնի և արվեստների պետական ակադեմիա /Մոլդովա/
  6. AKT-ZENT  Թատերական Միջազգային Կենտրոն /Գերմանիա/
  7. Լատվիայի մշակույթի ակադեմիա /Լատվիա/
  8. Ալեքսանդր Զելվերովիչի դրամտիկական արվեստի ազգային ակադեմիա / Վարշավա/
  9. Արվեստի Ուսուցման Համալսարան / Բաթումի /
  10. Թատրոնի և կինոյի պետական համալսարան / Վրաստան /
  11. Մշակույթի և արվեստի պետական համալսարան / Սանկտ-Պետերբուրգ /
  12. Կարպենկո Կարիի անվ. թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
  13. Մշակույթի պետական ակադեմիա / Բելառուսիա /
  14. Արվեստի ինստիտուտ/Նալչիկ /
  15. Դալյանական Միջազգային դպրոց / Չինաստան /
  16. Նոր Դելիի ազգային թատրոնի դպրոց /Հնդկաստան/
  17. Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիա /Հայաստան/
  18. Երևանի գեղարվեստի պետ. Ակադեմիա /Հայաստան/
  19. Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն
  20. Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա /Հայաստան/
  21. Փ. Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստի քոլեջ /Հայաստան/Bottom of Form

Միջազգային հարաբերությունների բաժնի պետ՝ 

Զարուհի Սահակյան

Հեռ.` (+374 10)  060-278-971 

Էլ. հասցե ՝ zaruhi.sahakyan@ysitc.am