Ընդհանուր բաժին

ԵԹԿՊԻ-ի  Ընդհանուր բաժինը ստեղծվել է 2011թ-ին : Ընդհանուր բաժինը  հանդիսանում է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի աշխատակազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում և ղեկավարվում է ինստիտուտի կանոնադրությամբ, ինստիտուտի Խորհրդի, ռեկտորատի, գիտական խորհրդի որոշումներով, ռեկտորի հրամաններով և կանոնակարգով :

  • Ինստիտուտի ընդհանուր բաժնի գործունեության նպատակն է` հանրապետության և արտերկրյա տարբեր կազմակերպություններից ստացված փաստաթղթերի, նամակների, ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներից, ուսանողներից, քաղաքացիներից ստացված գրագրությունների, դիմում-բողոքների գրանցման, դրանք հասցեատերերին հանձման, ինչպես նաև բուհի ներքին գործավարության կազմակերպումը:
  • Ընդհանուր բաժինը իրականացնում է ստացված փաստաթղթերի գրանցում և հաշվառում:
  • Ընդհանուր բաժինը ստացված փաստաթղթերի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դնում է դրոշմակնիք, որի վրա նշվում են ամսաթիվը և մուտքագրման համարը, որը բաղկացած է գործավարական դասակարգիչներով գրությանը տրված պայմանանիշից և դրա հերթական համարից:
  • Ընդհանուր բաժինը գաղտնի գործավարությունն իրականացնում է <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի և բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
  • Կազմակերպում է գործավարությամբ ավարտված փաստաթղթերի ձևակերպումը և պահպանումը:
  •  
  • Ընդհանուր բաժնի պետ
  • Մարինե Մինասյան

Հեռ.՝ (+374) 10 53-94-14

Էլ. Հասցե՝ mara19712008@yandex.ru