Վավիկ Վարդանյանը ծնվել է Ղուբա քաղաքում մտավորականի ընտանիքում։ Գործունեությունն սկսել է սիրողական խմբերից՝ մասնակցելով Կովկասում շրջագայող հայկական թատերախմբերի ներկայացումներին։
1918 թ. Աստրախանում ղեկավարում է Հայկական գործերի կոմիսարիատի տեղական բաժանմունքին առընթեր բացված դրամատիկական ստուդիան։ Երկու տարի աշխատելով այստեղ՝ նա չորս տարի էլ աշխատում է Հյուսիսային Կովկասի հայկական թատրոններում։
1920 թ. հիմնադրել և մինչև 1926-ը ղեկավարել է Ստավրոպոլի հայկական թատրոնը։
Վարդանյանը ստեղծագործական ռեժիսուրա է ուսումնասիրել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, որտեղ սովորել է 1924-1925 թվականներին
Վարդանյանն իր գործունեությունը սկսել է իբրև դերասան, այնուհետև սկսել է ներկայացումներ բեմադրել։ Ստեղծել է բազմաթիվ թատրոն-ստուդիաներ, իսկ 1944 թ.-ին հիմնադրում է հայկական առաջին թատերական բարձրագույն դպրոցը։
Վարդանյանը ղեկավարել է Հայկական թատերական ընկերությունը, եղել հանրապետության գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ, հասարակական մի շարք միությունների, խորհուրդների անդամ և այլն։
1954-1958 թթ. եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը։[1]