Որակի ապահովման կենտրոն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորատի 18.11, 2011թ. նիստի /արձ. 2, կետ 3.1/ որոշմամբ, այնուհետև ռեկտորի (Ա. Մազմանյան) 2011թվականի նոյեմբերի 25-ի 447 հրամանով, ստեղծվել է «Որակի ապահովման կենտրոն» ստորաբաժանումը՝ ԵԹԿՊԻ-ի որակի ապահովման  ներքին մեխանիզմների ներդրման և որակի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ԵԹԿՊԻ-ի Որակի ապահովման կենտրոնը (այսուհետ՝ ՈԱԿ) ներբուհական կրթական գործընթացների որակի ապահովման համակարգ մշակող, ներդրող և անընդհատ կատարելագործող կառուցվածքային ստորաբաժանում է:

ՈԱԿ-ի հիմնական գործառույթները երեքն են՝

  1. Վարչարարական
  2. Աջակցման
  3. Տեղեկատվական-վերլուծական

ԵԹԿՊԻ-ի  որակի ապահովման համակարգը ենթադրում  է  կառուցել  և  ներգրավել հետևյալ  բաժինները`

  • Ուսումնական ծրագրերի որակի ապահովում
  • Դասախոսական կազմի որակի ապահովում
  • Ուսանողների գնահատման թափանցիկ համակարգ
  • Որակի ապահովման տեղեկատվության ներքին համակարգ
  • Հանրային տեղեկատվություն:

 

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝ 

Հասմիկ Իսրայելյան

Հեռ.՝ (+374 60) 27-62-87

Էլ. hասցե` hasmik.israyelyan@ysitc.am