Անրի Վերնոյի անվան կինոսրահում կազմակերպվում են կինոդիտումներ, հանդիպումներ, վարպետության դասեր, որոնց հաջորդում են քննարկումներ՝ մասնագետների և ուսանողների կարծիքներ։ ԵԹԿՊԻ-ի ամբողջ ուսանողական կազմը (առկա, հեռակա, նախապատրաստական, անկախ՝ բաժնից և մասնագիտությունից) կինոսրահում հնարավորություն ունի աշխատելու իր վարպետի (կուրսի ղեկավարի) կամ այլ առարկա դասավանդող դասախոսի հետ․ դիտում են կուրսային և ավարտական աշխատանքների նախնական նյութեր, քննարկում և հասցնում են ավարտին։ Ավարտական աշխատանքները նույնպես ցուցադրվում են Անրի Վերնոյի անվան կինոսրահում։
Դիտումների ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով տվյալ առարկայի կամ մասնագիտության պահանջները, ցուցադրվում են նոր, փառատոնային, և մրցանակների արժանացած ֆիլմեր։
2016թ. Ա. Վերնոյի անվան կինոսրահում շարունակում են տեղի ունենալ միջոցառումներ, հանդիպումներ, վարպետաց դասեր և կինոդիտումներ:
Փետրվարի 17-ին ԱՄՆ-ի Վերմոնտ քաղաքի Ժամանակակից պարի Բենինգթոն քոլեջի մասնագետ Օդրի Վիրտանենը Վերնոյի անվան կինոսրահում անցկացրեց դասընթաց, որին մասնակցում էին Պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությամբ սովորող ուսանողներ, Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոսներ և հյուրեր:
Փետրվարի 24-ին կինոսրահում հյուրընկալվեց BBC-ի արաբական ծառայության տնօրեն՝ ծագումով հայ Էդմոնդ Սաբելան, ով իր հանդիպման ընթացքում պատմեց վավերագրական ֆիլմարտադրության, ուղիղ եթերում աշխատանքի իր բազմամյա փորձի մասին:
Մարտի 4-ին և 9-ին կոմպոզիտոր Գարի Կեսայանը Վերնոյի անվան կինոսրահում անցկացրեց «Երաժշտությունը կինոյում» և «Երաժշտությունը թատրոնում» թեմաներով վարպետաց դասեր:
Մարտի 11-ին կինոդահլիճում տեղի ունեցավ «ԱՐՏ ՖԵՍՏ» Երիտասարդական միջազգային բաց փառատոնի պաշտոնական կայքի շնորհանդեսը:
2016թ. ընդունելության «Կինոարվեստ» մասնագիտության քննությունները նույնպես նախատեսվում է անցկացնել Վերնոյի անվան կինոսրահում: